«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Ընդդիմությունը հուշիկ քայլերով վերադառնում է խորհրդարան

Մամուլի տեսություն

ԱԺ ընդդիմությունը հուշիկ քայլերով վերադառնում է խորհրդարան։ Նախօրեին «Հայաստան» դաշինքը մասնակցեց հայտարարությունների ժամին, իսկ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորներ մասնակցեցին քվեարկությանը։ Հիշեցնենք, որ գարնանից, երբ Դիմադրության շարժումը փողոցային պայքար սկսեց, ընդդիմությունը հայտարարեց ԱԺ նիստերը բոյկոտելու մասին։ Վերամբարձ հայտարարություններ հնչեցին, թե ԱԺ-ում այլեւս անելիք չունեն, պայքարը պետք է ծավալել փողոցում եւ ամեն գնով հասնել Փաշինյանի հրաժարականին։ Եվ միայն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պահեց խոստումը՝ պայքարի ձախողումից հետո հրաժարվեց մանդատից։

Մյուսները գագիկջհանգիրյանական՝ կույս մնալու եւ հաճույք ստանալու սկզբունքով փորձում են մանդատը չդնել, բայց ԱԺ էլ չվերադառնալ։ Անգամ խոստացած իմպիչմենթի գործընթացը չնախաձեռնեցին, եւ չհասկացվեց, թե «սեփական օրակարգով խորհրդարան վերադառնալն» ինչ է նշանակում։ Փոխարենը նիկոլական ոճով՝ դանդաղ, մանիպուլյացիաներով, փորձում են «զադնի դնել» եւ սկսել են մասնակցել քվեարկություններին, որպեսզի չզրկվեն մանդատներից․ մանդատից զրկում են քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելու հիմքով։

Մեր տեղեկություններով, «Պատիվ ունեմ»-ի՝ ԱԺ վերադառնալու որոշումը կայացրել է Սերժ Սարգսյանը։ Նա կուսակիցներին հրահանգել է գնալ ԱԺ, քանի որ գործընթացը տանում է Փաշինյանի իմպիչմենթին։ Պատգամավորները փորձել են համոզել, որ հետողորմյան հասարակությունը վատ կընկալի՝ ապարդյուն։  «Հայաստան»-ցիների համար անակնկալ է եղել ՊՈՒ-ի վերադարձը։ Հնարավո՞ր է, որ առաջիկայում էլ դուք մասնակցեք քվեարկություններին կամ նիստերին։ «Կարող եմ միայն ասել, որ ԱԺ  նիստերին չմասնակցելու մասին որոշումն ուժի մեջ է՝ այսքանը»,- փոխանցեց Ագնեսա Խամոյանը։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին