Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը իր շարունակությունը ստացավ 2018-ի իշխանափոխությամբ ու 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով. Շարմազանով

Թավշյա տեռոր

1999-ի հոկտեմբերի 27-ի ոճիրն ուղղված էր Հայոց պետականության եւ ինչու չէ իշխող քաղաքական թիմի՝ «Միասնություն» դաշինքի նկատմամբ։

Այն մեծ հարված էր նաեւ ուղղված Հանրապետական կուսակցությանը։

Սպանվեցին Հանրապետականի առաջնորդ Վազգեն Սարգսյանը, ՀՀԿ ղեկավարներից Յուրի Բախշյանն ու անվանի ազատամարտիկ, Վազգենի զինակից Արմենակ Արմենակյանը։

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։

Այն կրակոց էր ուղղված հայկական Արցախի ու մեր «պատմական կաղապարների» դեմ։

Հոկտեմբերի 27-ի աշխարհաքաղաքական շահառուները գլոբալիստական, հակահայկական ու թուրքամետ ուժերն էին, ովքեր դեմ էին Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան գաղափարական գծին ու որոշումներին Արցախյան հարցում։

Իմ խորին համոզմամբ, այս ոճրագործությունը հարված  էր Ազատ ու Անկախ Արցախի նկատմամբ եւս, որն  իր շարունակությունը ստացավ 2018-ի իշխանափոխությամբ ու 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով։

Դժբախտաբար, հայոց պետականության դեմ կրակոցները շարունակվում են նաեւ այսօր՝ «խաղաղության», իսկ իրականում կործանման օրակարգի քողի տակ։

Լույս եւ խաղաղություն Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Ռուբեն Միրոյանի, Յուրի Բախշյանի, Միքայել Քոթանյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի եւ Արմենակ Արմենակյանի հոգիներին:

https://t.me/eduardsharmazanov/1392

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում