ՆԻԿՈ՞ԼՆ Է ԱՎԵԼԻ ԹՈՒՐՔ, ԹԵ՞ ԱԼԻԵՎԸ
ՎերլուծությունԱյն փաստը, որ կապիտուլյանտի անմիջական դրդումով և ԱԺ մանր-մունր ՔՊ-ական ուսապարկի էլեկտրոնային նամակով Կոնստանտին Զատուլինին հայտնվեց, որ նա համարվում է ոչ ցանկալի անձ, վրդովմունքի մեծ ալիք առաջացրեց և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում: Ընդ որում, հայերը վրդովվել էին անկախ նրանից` համակրո՞ւմ են Ռուսաստանին, թե՞ ընդհակառակը: Քանզի Զատուլին դարձավ «անցանկալի» միաժամանակ և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում: Սակայն այդ հանգամանքից հրապարակավ հրճվել էին որոշ պղծաբարոներ` օրինակ կապիտուլյանտի աներձագ Հրաչիկը և տխրահռչակ Հովիկ Աղազարյանը:
ԹՐՔԱԽԱՌՆԱԾԻՆՆԵՐԻ 1999-Ի ՄԵՏԱՍՏԱԶՆԵՐԸ
Սակայն դիտարկենք, թե ինչ ֆոնի վրա է թրքախառնածին Նիկոլը առաջ տանում Էրդողանի և Ալիևի թելադրած խաղը: Այն փաստը, որ Զատուլինի հանդեպ այդ ստորությունը եղավ Զատուլինի հեռուստաելույթի դեմ Ադրբեջանի ԱԳՆ նոտայից անմիջապես հետո, և հաշվի առնելով, որ Զատուլինը ՌԴ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի հեղինակն է (հետևաբար` Էրդողանի աչքի գրողը), ինքնին շատ պերճախոս է, և հարց է ծագում` Նիկո՞լն է ավելի թուրք, թե՞ Ալիևն ու Էրդողանը: Ի դեպ, անդրադառնալով Զատուլինի դեմ արածին, ինչպես նաև Մարգարիտա Սիմոնյանի պնդմանը, թե իրեն էլ են անցակալի անձ ճանաչել, Ալեն Սիմոնյանը դատողություն ծավալեց, թե պետք է ՀՀ մուտքն արգելվի բոլոր «մանկուրտներին և ագենտներին»: Համաձայն ենք, որ մանկուրտներն ու ագենտները պետք է Հայաստանում տեղ չունենան, և այդ հարցի արմատական լուծումն է հենց Ալեն Սիմոնյանին, նրա շեֆ Նիկոլին, ՔՊ-ական ամբողջ կոդլին ու ցանկալի է` նաև սրանց ընտրաժեխին, Հայաստանից #Sikol անելը: Կպրծնենք և՛ մանկուրտներից, և՛ ագենտներից: Բայց իհարկե, ՔՊ-ի ամբողջ վերնախավը նախ պետք է դատվի պետական դավաճանության համար...
Սակայն այս ամենն ունի մինչև 1990-ականները տանող արմատներ: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը զուգահեռներ է տանում Նիկոլի և հրա հոգևոր հայրիկ ԼՏՊ-ի միջև. «Նիկոլը ցանկանում է Տեր-Պետրոսյանի խաղը կրկնել, այսինքն հեռանալ որպես տուժող կողմ, ով պայքարում էր հանուն խաղաղության:
Եթե Տեր-Պետրոսյանը ներքաղաքական կյանքն էր փորձում ներկայացնել որպես Խաղաղության ու Պատերազմի ճամբարների բախում ու իր հեռացումը ներկայացնել որպես Խաղաղության Ճամբարի պարտություն, ապա ինքն արդեն այդ ճամբարների բաժանումը միջազգային հարաբերություններ է տեղափոխել:
Կա Խաղաղության Ճամբար և կա Պատերազմի Ճամբար, ինքը փորձել է Հայաստանը տանել առաջին ուղղությամբ ու ցանկացած գնով հասնել խաղաղության, բայց երկրորդ ճամբարն իրեն ստիպեց հեռանալ: Դրանով փորձում է իր հեռացումը դարձնել գաղափարական ու սկզբունքային դիրքորոշման հետևանք ու հենց ինքն է արհեստականորեն սրում իրավիճակը:
Ինչևէ, գործընթացը սկսվել է, Նիկոլը հեռանում է, թեկուզ այդ ձևով փորձելով իր ապրելու իրավունքը վաստակել ու գաղափարականացնել իր ապաշնորհությունը, եթե ոչ՝ մեղքը»:
Մե՞ղքը` շատ մեղմ է ասած: Ճիվաղային ոճրագործությունը: Որի արմատները ձգվում են մինչև 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության շահառուները: Հիշո՞ւմ եք այս անունները, որ ահաբեկչական ակտից անմիջապես հետո ներկայացվել էին մի թղթի կտորով ՀՀ նախագահին` բարձր պաշտոնների նշանակելու առաջարկով: Անդրանիկ Քոչարյան, Վաղարշակ Հարությունյան, Գագիկ Ջհանգիրյան, Վյաչեսլավ Հարությունյան, Վահան Շիրխանյան: Ռոբերտ Քոչարյանն իր գրքում այսպես է նկարագրում այդ զզվելի դրվագը. «Կարմիր գրիչով այդ թղթի վրա գրված էին բոլոր առանցքային պաշտոնները: Այսպիսի դասավորություն էին մտածել. պաշտպանության նախարարը մնում է իր տեղում: Նրա եղբայրը, որ մեր ԱԻՆ-ում էր աշխատում, դառնում է անվտանգության նախարար: Արտադրական ենթակառուցվածքների նախարար Շիրխանյանն իր համար ընտրել էր վարչապետի պաշտոնը: Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի քանի անգամ ասել էի. «Չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»: Հետո ցուցակում դատախազի պաշտոնին Գագիկ Ջհանգիրյանն էր, իսկ փոխվարչապետի տեղին աչք էր դրել Անդրանիկ Քոչարյանը: Մի խոսքով արդեն ամեն ինչ մեջ-մեջ էին արել:
— Ահա, նայեք… եթե համաձայն եք… Էդ դեպքում… ոնց որ թե… մենք…
Ու ես պայթեցի:
— Դուք պարզապես սրիկաներ եք: Դահլիճում դեռ վաթսուն մարդ ունեմ, դահլիճում դիակները դեռ չեն սառել, դուք արդեն պաշտո՞ն եք կիսում: Անասուննե՛ր:
Մի խոսքով, հայհոյելով դուրս արեցի»:
ԱՌԱՋԻՆ «ՍԵՎ ԿԱՐԱՊԸ» ՄՈ՞Տ Է
Հիշո՞ւմ եք, որ շաբաթներ առաջ Արմեն Աշոտյանը կանխատեսել էր ֆորսմաժորային «սև կարապների» հայտնությունը կապիտուլյանտի, կամ Սերժ Սարգսյանի ասած` «Հայաստանի կառավարիչի», համար: Առաջին «սև կարապը» գեներացվեց հենց Զատուլինի հանդեպ քայլով: ՌԴ-ում լրատվադաշտում արդեն տարանջատում են Նիկոլին Հայաստանից, իսկ դա շատ վատ է այդ ճիվաղի համար: Իր արևին` «հզոր» հակառուսական քայլ անելով, նա անսպասելիորեն ստացավ նաև արևմտամետների արգահատանքը, և այդ քայլի առնչությամբ այսօր նույնիսկ ԱԺԲ-ականները զզվանքով են արտահայտվում Նիկոլի մասին: Դե, իսկ Բաբաջանյան Արմանի պեսների աջակցությունը կոտրված լումայի արժեք չունի, զի այդ կերպարներից զզվում է հանրությունը:
Ստացվեց պարադոքս` թեև վիթխարի աշխատանքի շնորհիվ Հայաստանում շեշտակի աճեցրեցին հակառուսական տրամադրությունները, սակայն անգամ այդ տրամադրությունների կրողները վրդովված են ազդեցիկ հայամետ ռուս պաշտոնյայի հանդեպ նիկոլատականքությունից: Իսկ ընդհանուր առմամբ վիճակը բավականին տուրբուլենտ է: Հոկտեմբերի 29-ին ԱԺԲ-ն է հանրահավաք-երթ անում, ուր առաջին պլան Նիկոլի հեռացման պահանջն է: Հոկտեմբերի 30-ին Արցախի ԱԺ կարևորագույն նիստն է, և ծրագրված է մեծ հանրահավաք: Հոկտեմբերի 31-ին կապիտուլյանտը գնում է կամ չի գնում Սոչի: Գումարած ամեն ինչին` Ալիևի և Էրդողանի աննախադեպ ակտիվությունը, ՌԴ-ԱՄՆ սրումը, Չինաստանում ընկեր Սիի իշխանական ուղղահայացի աննախադեպ ամրացումը...
Ի դեպ, հետաքրքիր դետալ` Հայաստանում ընկեր Սիի հաղթանակն առաջինը շնորհավորեց Սերժ Սարգսյանը: Իսկ նրա թիմը «դանդաղ շտապելով» իր գործն է անում ՀՀ ողջ տարածքով մեկ, ինչպես նաև արտերկրում: Արմեն Աշոտյանն ու Հայկ Մամիջանյանը ակտիվ և արդյունավետ աշխատում են Բրյուսելում: ՀՀԿ փոխնախագահը հինգշաբթի արձանագրեց. «Մեր բրյուսելյան հանդիպումների շրջանակներում այսօր աշխատանքային քննարկում ենք ունեցել Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլի Վեյմարսի հետ:
Նրա հայանպաստ ելույթները, այդ թվում՝ վերջերս, մեծ արձագանք են ունեցել նաեւ Հայաստանում:
Մեր հարաբերությունները տարիների պատմություն ունեն, եւ շատ ուրախ եմ, որ նա եւս ընկալում է եւ հասկանում Արցախի հարցն ու կարեւորությունը հայ ժողովրդի համար:
Հայ ժողովուրդը չի կարող հրաժարվել Արցախից: Այս թեզը կարմիր թելով անցնում է բրյուսելյան մեր բոլոր հանդիպումների ընթացքում:
Ուստի ԵՄ-ի կողմից առաջարկվող կարգավորման տարբերակը, որով Արցախը պիտի մնա Ադրբեջանին, չի կարող ընդունելի լինել մեզ համար: Անգամ եթե Նիկոլը իր համաձայնությունը տա»:
Ակտիվանում է և «Հայաստան» դաշինքը, ակտիվանում են բոլորը: Քաղաքական բարոմետրը մոտալուտ փոթորիկ է ցույց տալիս...
Միգուցե հանգուցալուծումը մո՞տ է: Թե՞ ինչ-որ սատանայությունով թրքախառնածիններն այս անգամ էլ կպլստան:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


