Մոսկվան Արցախում ի ցույց է դնում «Բ» պլանը

Վերլուծություն

Այս­պի­սով, Նի­կո­լը եւս նա­խօ­րե­ին հայ­տա­րա­րեց, թե պատ­րաստ­վում է մեկ­նել Սո­չի՝ Պու­տի­նի միջ­նոր­դու­թյամբ Ա­լի­ե­ւի հետ հան­դիպ­ման: Ճիշտ է, դրա­նով հան­դերձ շրջա­նառ­վում են լու­րեր, որ ան­գամ վեր­ջին պա­հին նա կա­րող է ինչ-որ պատր­վա­կով չե­ղար­կել այ­ցը: Նա­եւ, թե ի­րեն ա­մե­րի­կա­ցի­նե­րը վսա­տ­հեց­րել են, որ Ա­լի­ե­ւը չի գա, ուս­տի կա­րող է հա­մա­ձայ­նու­թյուն տալ՝ մաս­նակ­ցել մի հան­դիպ­ման, ո­րը չի լի­նե­լու, եւ այս­պես շա­րու­նակ:

ԻՆ­ՉՈ՞Ւ ՆԻ­ԿՈ­ԼԸ ՀԱՆ­ԿԱՐԾ ՀԻ­ՇԵՑ ՀԱՊԿ-Ի ՄԱ­ՍԻՆ

Ի­հար­կե, հաշ­վի առ­նե­լով այն, որ մաս­նա­վո­րա­պես մեր տա­րա­ծաշր­ջա­նում ռուս-ամե­րի­կյան ար­դեն ու­ղիղ պայ­քա­րը հաս­նում է կուլ­մի­նա­ցի­ա­յին, ա­մեն տար­բե­րակ էլ հնա­րա­վոր է, այդ թվում, որ Նի­կո­լը վեր­ջին պա­հին կհրա­ժար­վի Սո­չի գնալ, կամ՝ Ա­լի­ե­ւը: Սա­կայն հի­շա­տակ­ված բո­լոր լու­րե­րով հան­դերձ, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րա­կը գո­նե ե­րեկ­վա դրու­թյամբ այն էր, որ այդ ե­ռա­կողմ հան­դի­պու­մը կկա­յա­նա: Ու ա­ռաջ է գա­լիս այս հար­ցը՝ ի՞նչ է պետք սպա­սել:

Նի­կո­լը նա­խօ­րե­ին ԱԺ-ում, հաս­տա­տե­լով մեկ­նե­լու լու­րը, հեր­թա­կան ան­գամ հաս­տա­տեց, թե՝ ես կցան­կա­նամ, որ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» կնքվի մին­չեւ այս տա­րե­վերջ: Ում է դա ա­սում՝ ռուս­նե­րի՞ն, թե ա­մե­րի­կա­ցի­նե­րին, այ­սինքն՝ ո՞ւմ ներ­կա­յաց­րած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» նկա­տի ու­նի: Նրա հա­ջորդ խոս­քե­րը ո­րոշ մտո­րում­նե­րի տեղ տա­լիս են. «Մենք հույս ու­նենք, որ մին­չեւ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ստո­րագ­րու­մը, ա­վարտ­ված կլի­նեն դե­լի­մի­տա­ցի­ա­յի աշ­խա­տանք­նե­րը... Դա կա­րող է լի­նել ի­րա­տե­սա­կան, ո­րով­հե­տեւ սահ­ման­նե­րը հայտ­նի են»:

Ա­յո, «սահ­ման­նե­րը հայտ­նի են», բայց նա­եւ չմո­ռա­նանք, որ դրանք սահ­մա­նա­զատ­ման հա­մար անհ­րա­ժեշտ մա­կար­դա­կով հայտ­նի են մի­այն ռուս­նե­րին, այդ դե­տա­լա­յին քար­տեզ­նե­րը մի­այն այն­տեղ կան: Այ­սինքն, մի­այն ռուս­նե­րի հետ աշ­խա­տե­լով՝ Նի­կո­լը կա­րող է քա­նիցս հայ­տա­րա­րած 29.8 հա­զար քկմ Հա­յաս­տա­նը գծել:

Եվ հենց նույն մտքին է տա­նում նրա հա­ջորդ հայ­տա­րա­րու­թյու­նը, թե՝ ակն­կա­լիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան կտա Հա­յաս­տա­նի դեմ Ադր­բե­ջա­նի ագ­րե­սի­ա­յին եւ կըն­դու­նի ճա­նա­պար­հա­յին քար­տեզ՝ Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու վե­րա­բե­րյալ: Այ­սինքն, որ. «Մենք ա­ռա­ջի­կա­յում նա­խա­ձեռ­նում ենք ՀԱՊԿ կո­լեկ­տիվ անվ­տան­գու­թյան խորհր­դի ար­տա­հերթ նիստ, որ­պես­զի քննար­կենք այդ զե­կույ­ցը: Հույս ու­նեմ, որ հնա­րա­վո­րինս ա­րագ տե­ղի կու­նե­նա այդ նիս­տը»:

Այս­տեղ, ի­հար­կե, պետք է հի­շեց­նել, որ ՀԱՊԿ կո­լեկ­տիվ անվ­տան­գու­թյան խորհր­դի ար­տա­հերթ նիս­տը պետք է հրա­վի­րեր Հա­յաս­տա­նը՝ որ­պես ՀԱՊԿ նա­խա­գա­հող: Ընդ ո­րում, ինչ­պես ՀԱՊԿ-ի եզ­րա­կա­ցու­թյու­նը, այն­պես էլ դրա հի­ման վրա նիստ հրա­վի­րե­լու տար­բե­րակն ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ օ­րա­կար­գում են, Լավ­րովն այդ մա­սին ան­գամ Աս­տա­նա­յում հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեց: Այ­սինքն, Նի­կո­լը նախ պետք է տա պարզ հար­ցի պա­տաս­խան՝ իսկ ին­չո՞ւ մինչ այս չէր հրա­վի­րում: Նա­եւ, թե այդ ի՞նչ փոխ­վեց, որ հի­մա «հույս ու­նի», որ այդ նիս­տը «հնա­րա­վո­րինս ա­րագ տե­ղի կու­նե­նա»:

Ի­հար­կե, այդ հար­ցի պա­տաս­խա­նը կա­րե­լի է հաս­կա­նալ. ե­թե նման նիստ ա­վե­լի շուտ ա­ներ, այն­տեղ էլ «պա­տա­հա­բար» ո­րոշ­վեր, որ Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը պետք է կյան­քի կոչ­վի ՀԱՊԿ-ի դի­տորդ­նե­րի (կամ ու­ժե­րի) մաս­նակ­ցու­թյամբ, ա­պա ի՞նչ է­ին ա­նե­լու այս­տեղ բեր­ված եվ­րո­պա­կան դի­տորդ­նե­րի հետ: Բայց ե­թե հի­մա Նի­կո­լը «հույս ու­նի», ա­պա դա նման­վում է նրա կող­մից շատ հե­տաքր­քիր ակ­նար­կի: Ա­ռա­վել եւս, որ ե­թե նման ո­րո­շում լի­նի, ա­պա է­լի «Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու» մի­ակ տար­բե­րա­կը Մոսկ­վա­յում պահ­վող քար­տեզ­ներն են: Ինչ է, ո­րո­շել են «ձեռ­քի հետ» էլ ռու­սա­կան քար­տեզ­նե­րով եւ ռուս­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ դե­լի­մի­տա­ցի­ա՞ ա­նել, ինչ­պես որ Նի­կոլն ակն­կա­լում է:

Եվ այս ա­մենն ի՞նչ է հու­շում, որ ի­րո՞ք Նի­կո­լի մոտ Պրա­հա­յի հան­դիպ­մա­նը հա­ջոր­դած՝ «Опять власть меняется» տար­բե­րակն է, ին­չի մա­սին կար­ծիք հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք «Իրա­վուն­քի» նա­խորդ հա­մա­րում:

ԱՐ­ՑԱ­ԽԻՑ ՈՒ­ՇԱԳ­ՐԱՎ ՇՐՋԱ­ԴԱՐ­ՁԻ ՍՊԱ­ՍԵ­ԼԻՔ

Չնա­յած, այս օ­րե­րին նկատ­վե­ցին ո­րոշ այլ զար­գա­ցում­ներ եւս, ո­րոնք ի­րենց հեր­թին են ակ­նար­կում այն մա­սին, որ ոչ մի­այն Նի­կո­լը, այլ նա­եւ Ա­լի­եւն է ստիպ­ված լի­նե­լու անց­նել՝ «Опять власть ме­ня­ет­ся» ռե­ժի­մին:

Այս­պես, նախ այս­տեղ ընդգ­ծենք այն փաս­տը, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս ռու­սա­կան քա­ղա­քա­գի­տա­կան եւ լրատ­վա­կան դաշ­տը, այդ թվում՝ կենտ­րո­նա­կան, կար­ծես թե դար­ձել են Ար­ցա­խի ա­մե­նա­ջեր­մե­ռանդ պաշտ­պան­նե­րը: Բա­նը հա­սավ նրան, որ Բա­քուն պաշ­տո­նա­կան բո­ղոք հղեց Մոսկ­վա­յին, թե այս ի՞նչ է կա­տար­վում: Բայց ան­գամ դրա­նից հե­տո բան չի փոխ­վում: Ճիշտ է, «չար լե­զու­ներն» ա­սում են, թե այդ փոփ­ո­խու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է Ռու­բեն Վար­դա­նյա­նի, այլ տար­բե­րա­կով՝ նա­եւ մյուս ռու­սա­հայ մե­ծա­հա­րուստ­նե­րի փո­ղե­րով: Սա­կայն ներ­կա­յումս Ռու­սաս­տանն այն սուր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­խում­նե­րի մեջ է, որ այս­տեղ մի­այն փո­ղով, ան­գամ մեծ փո­ղով նման կտրուկ տե­ղա­շար­ժեր չես ա­ռա­ջաց­նի, պետք է նա­եւ վե­րեւ­նե­րի «դաբ­րոն»:

Իսկ այն, որ նման «դաբ­րո» կա, հաս­տա­տում են նա­եւ այն ոչ պաշ­տո­նա­կան խո­սակ­ցու­թյուն­նե­րը, որ ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը մեկ­նել է Մոսկ­վա, որ­տեղ հան­դի­պում­ներ է ու­նե­ցել մի շարք ա­ռանց­քա­յին դեմ­քե­րի հետ: Դա եւս կապ­վում է Ռու­բեն Վար­դա­նյա­նի՝ Ար­ցա­խի պետ­նա­խա­րա­րի պաշ­տո­նը ստանձ­նե­լու հետ, թե նրա եւ ռու­սա­հայ մյուս մե­ծա­հա­րուստ­նե­րի միջ­նոր­դու­թյամբ են Ա­րա­յի­կին Մոսկ­վա կան­չել: Սա­կայն այս դեպ­քում եւս նույն հար­ցադ­րու­մը կա. ե­թե հստակ, կոնկ­րետ ո­րո­շում, նա­եւ դրա տակ դրված ծրա­գիր չլի­ներ, Ա­րա­յի­կին կան­չում է­ին Մոսկ­վա, որ ի՞նչ:

Մյուս կող­մից, թե այդ այցն ին­չով է բա­ցատր­վում, հու­շում է նա­եւ նա­խօ­րե­ին «Իրա­վուն­քի» տա­րա­ծած տե­ղե­կատ­վու­թյունն այն մա­սին, որ՝ «Հոկ­տեմ­բե­րի 30-ին Ար­ցախի ԱԺ-ն ար­տա­հերթ նիստ է գու­մա­րե­լու, ո­րի ըն­թաց­քում հայ­տա­րա­րու­թյուն է ըն­դուն­վե­լու: Նիս­տից ան­մի­ջա­պես հե­տո է սպաս­վում հա­մազ­գա­յին հան­րա­հա­վաք Ստե­փա­նա­կեր­տում` «Արցա­խը չի լի­նե­լու Ադր­բե­ջա­նի կազ­մում» պա­հան­ջով: Հան­րա­հա­վա­քի ժա­մա­նակ «կար­միր գծով» ֆիքս­վե­լու է Ար­ցա­խի բնակ­չու­թյան տե­սա­կե­տը: Այն է, որ Ար­ցա­խի մի­ակ փրկու­թյու­նը տես­նում են ՌԴ-ի հետ»:

Թե ին­չու հոկ­տեմ­բե­րի 30-ին, կա­րե­լի է հաս­կա­նալ. Ա. Հա­րու­թյու­նյանն այ­սօր-վաղն է վե­րա­դառ­նա­լու Մոսկ­վա­յից, այ­սինքն, թե ԱՀ ԱԺ հայ­տա­րա­րու­թյունն ինչ վերջ­նա­կան տեսք կու­նե­նա, հենց այդ այ­ցի շրջա­նակ­նե­րում էլ լուծ­վե­լու է: Հե­տաքր­քիր է նա­եւ, որ ԱԺ հայ­տա­րա­րու­թյու­նը պետք է «պե­չա­տել» «հա­մազ­գա­յին հան­րա­հա­վա­քով»: Դա մեկ բան է հու­շում, որ այդ հայ­տա­րա­րու­թյու­նը նա­խա­տես­ված է դրսում խա­ղար­կե­լու հա­մար: Այ­սինքն, կա­րող է վի­ճարկ­վել, թե ԱՀ ԱԺ-ն չճա­նաչ­ված մար­մին է, նրա հայ­տա­րա­րու­թյուն­ներն առ ո­չինչ են, եւ այդ դեպ­քում ար­դեն այն մեկ­նա­բա­նու­թյու­նը, թե՝ ո­րո­շու­մը մի­այն ԱՀ ԱԺ-ինը չէ, այլ՝ Ար­ցա­խի ողջ բնակ­չու­թյա­նը, եւ այն հա­վա­նու­թյուն է ստա­ցել «հա­մազ­գա­յին հան­րա­հա­վա­քում»:

Այս­պի­սով, ի՞նչ կա­րող է հայ­տա­րա­րել ԱՀ ԱԺ-ն, ո­րը պետք է հաս­տա­տի «հա­մազ­գա­յին հան­րա­հա­վաքը»: Շրջա­նառ­վող տե­ղե­կու­թյու­ննե­րի հա­մա­ձայն, այս փու­լում Մոսկ­վան մտա­ծում է գոր­ծար­կել Ար­ցա­խի հետ կապ­ված «Բ» պլա­նը, ո­րի մա­սին դեռ տա­րեսկզ­բին խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Այ­սինքն, ե­թե Ա­լի­եւն ու Նիկո­լը ո­րո­շեն գնալ ա­մե­րի­կյան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» սցե­նա­րով, ո­րը են­թադ­րում է նա­եւ նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան զրո­յա­ցում եւ ռու­սա­կան զոր­քե­րին Ար­ցա­խից դուրս բե­րե­լու հե­ռան­կար, ա­պա այդ դեպ­քում Մոսկ­վան կգոր­ծար­կի այդ «Բ» պլա­նը: Այն է՝ ար­ցա­խյան հիմ­նախն­դիրը կուղ­ղոր­դի աբ­խա­զա­կան, օ­սե­թա­կան, մերձդ­նեստ­րյան հու­նով: Այ­սինքն, որ զոր­քե­րին Ար­ցա­խում է պա­հում ոչ թե նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հիմ­քով, այլ, պար­զա­պես, որ ա­պա­հո­վեն Ար­ցա­խի բնակ­չու­թյան կյանքն ու անվ­տան­գու­թյու­նը:

Ա­ԼԻ­Ե­ՎԻ ՎԱ­ՏԱ­ԳՈՒՅՆ ՏԱՐ­ԲԵ­ՐԱ­ԿԸ

Սա Ա­լի­ե­ւի հա­մար, ինչ խոսք, վա­տա­գույն տար­բե­րակն է դառ­նում: Եվ դրա դեմն առ­նե­լու ա­մե­նա­հար­մար տար­բե­րա­կը մնում է Սո­չի­ում այլ տար­բե­րա­կով պայ­մա­նա­վոր­վե­լու փոր­ձը: Այ­սինքն, այն «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը», որն ա­ռա­ջար­կում է Ռու­սաս­տա­նը, Ար­ցա­խը թող­նե­լով հայ­կա­կան, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նա­եւ Ադր­բե­ջա­նի հա­մար ան­հա­մե­մատ մեղմ տար­բե­րակ է ա­ռա­ջար­կում: Ուս­տի­եւ, քիչ հա­վա­նա­կան է, որ նա գնա Սո­չի­ի հան­դիպ­ման տա­պալ­ման ուղ­ղու­թյամբ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում