Սեպտեմբերի 13-ից սկսած՝ Սեւակի տուն-թանգարանի այցելություններն ընդհանրապես դադարել էին. ՍԵՎԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է «Պարույր Սեւակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն, բանաստեղծի թոռ ՍԵՎԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

— «Պարույր Սեւակի տուն-թանգարանը» գտնվում է Երասխ-Ջերմուկ տանող ճանապարհին: Վերջին իրադարձություններն ազդե՞լ են թանգարան այցելողների թվաքանակի վրա:

— Ցավոք, պետք է նշեմ, որ սեպտեմբերի 13-ից սկսած, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, թանգարանի այցելությունները մի շրջան ընդհանրապես դադարեցին՝ մինչ հոկտեմբերի սկիզբ: Հետո սկսեցին քիչ-քիչ այցելել, բայց այցելությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չափազանց քիչ են: Երբ մարդիկ լսում են, որ թանգարանը գտնվում է Երասխի ու Ջերմուկի ճանապարհին, ակամայից տագնապում կամ վախենում են: Նույն պատճառով տուրիստական ընկերությունները նշածս ժամանակահատվածում նույնպես դադարեցրին խմբեր բերել:

Որքա՞ն այցելու եք ունեցել անցյալ տարի այս ժամանակահատվածում, եւ որքա՞ն են այցելել այս տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

— 2021-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ունեցել ենք մոտ 3 500 այցելու, այս տարի սեպտեմբերի 13-ից մինչեւ այսօր` հոկտեմբերի 25-ը, ունեցել եք մոտ 150 այցելու:

Պարոն Ղազարյան, թանգարանում ի՞նչ կրթական ծրագրեր են ընթանում:

— Թանգարանն աշխատում է լիարժեք ռեժիմով, բայց թանգարանի լիարժեք աշխատանքի համար նաեւ այցելուներ են պետք: Այս շրջանում մենք ավելի շատ գիտական գործունեությամբ ենք զբաղված: Մասնավորապես՝ «Պարույր Սեւակի տուն-թանգարանի» եւ «Մագաղաթ» հրատարակչության ուժերով վերջերս հրատարակվեց Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ռուսերեն ժողովածուն ռուս գրականության մեծերի` Վալերի Բրյուսովի, Բորիս Պաստերնակի, Աննա Ախմատովայի, Արսենի Տարկովսկու թարգմանությամբ: Գիրքը նվիրված է Չարենցի 125-ամյակին: Բացի այդ, վերջերս նույն համագործակցությամբ եւս մեկ շատ կարեւոր գիրք հրատարակվեց՝ անվանի գիտնական, պատմաբան, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունիի «Հայոց ցեղասպանության պատմությունը» ականավոր աշխատությունը, որը 21-րդ դարում գրված թերեւս ամենահանգամանալից գործն է՝ նվիրված Հայոց պատմության ցեղասպանության թեմային: Գրքի բնագիրը անգլերեն է, քանի որ հեղինակը ազգությամբ հայ է, բայց ծնվել, մեծացել է ԱՄՆ-ում եւ գրում է անգլերեն: Եվ շատ ցավալի էր, որ մինչ օրս մեր ցեղասպանագիտության համար այդչափ կարեւոր աշխատությունը հասանելի չէր հայ ընթերցողին: Բարեբախտաբար, կարողացանք լրացնել այդ բացը:

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

— Մոտակա ծրագրերը կրկին կապված են գրահրատարակչական ոլորտի հետ: Պատրաստվում ենք Պարույր Սեւակի մի ծավալուն ժողովածու հրատարակել՝ դարձյալ ռուսերեն թարգմանությամբ, ուր կընդգրկվեն գործեր «Նորից քեզ հետ», «Մարդը ափի մեջ», «Եղիցե լույս» գրքերից: Մինչեւ նոյեմբերի կեսերը այդ գիրքը կլինի ընթերցողի սեղանին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում