Ամեն ինչ սկսվեց արագաչափից, բայց ավարտվեց նրանով, որ մենք դառնում են Թուրքիայի վիլայեթ. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ հետ:

Պարոն Սահակյանց, ի՞նչ կարծիք ունեք երկրում տարվող հակառուսական այն ալիքի մասին, որ հիմա է բարձրացվել:

— Կործանարար է... Ամենածանրակշիռը մեր իրականութան մեջ Ռուսաստանի Դաշնությունն է: Մինչդեռ շատ նպատակաուղղված արդեն չորս տարի է իրենց իշխանության ժամանակ, մինչեւ այդ էլ այդ նույն ուժերը, որոնք Հայաստանում դիվերսանտների պես նստած էին, անում էին դա նաեւ տարիներ առաջ:

Կարծում եք՝ մտածվա՞ծ քայլ է, թե՞ իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են անում:

— Դեռեւս 2018 թվականին մենք ասում էինք, որ այս «հեղափոխությունը» ո՛չ արագաչափի, ո՛չ կոռուպցիայի եւ ո՛չ էլ Արցախի մասին էր: Մենք, փաստորեն, ճիշտ դուրս եկանք: Եվ ավելիին գնացին նրանք... Կատարվում է աշխարհաքաղաքական մեզ համար շատ վտանգավոր վեկտորի փոփոխության փորձ, որի հետեւանքով կունենանք նոր դեր, որը պատկերացնում են ներկայիս իշխանությունները, դա ՆԱՏՕՆ է՝ Թուրքիայի դեմքով:

— 44-օրյա պատերազմի ժամանակ էլ նույնպիսի հակառուսական տրամադրություններ կային: Չե՞ք կարծում, որ կարող է նորից վերսկսվի պատերազմը, եւ նման պահվածքով այս անգամ հայ ժողովուրդը մնա միայնակ:

— Երբ հասկանում ես, որ այդ մարդիկ պատրաստ են զոհաբերել հազարավոր կյանքեր՝ միայն հասնեն իրենց նպատակներին, ուրեմն՝ ամեն ինչ հնարավոր է սպասել ներկայիս իշխանությունից, որովհետեւ ոչ մի վստահություն չկա իրենց որեւէ քայլի համար: Եթե 44-օրյա պատերազմին անդրադառնանք, ապա մինչեւ այդ պատերազմը՝ այս իշխանությունն արեց ամեն ինչ, թիկունքից ամեն ձեւվով փորձելով հարվածել այն մարդուն, որին ակնկալում էինք մեր կողքին տեսնել այս պատերազմում: Եվ բացի այդ ամենից, նույնիսկ դրան չնայելով՝ տարբեր փուլերում Ռուսաստանի Դաշնությունն արել է իր քայլերը՝ պատերազմը կասեցնելու համար, ինչը մերժվել է ներկայիս իշխանության եւ ոչ թե Ռուսաստանի կողմից: Այդ դեպքում մենք էլ ո՞ւմ պետք է մեղադրենք այն իրավիճակի համար, որ հիմա տիրում է մեր երկրում: Միմիայն մեզ...

— 44-օրյա պատերազմից անցել է երկու տարի, որեւէ դրական փոփոխություններ տեսնո՞ւմ եք, որ կատարվել է մեր բանակում:

— Չէր էլ կարող լինել, որովհետեւ այդ պատերազմը նրա համար էր, որ ոչնչանար հայկական բանակը: Դրա համար էր արվում այդ պատերազմը: Եթե իրենք ունեն գերնպատակ՝ առհասարակ ոչնչացնելու Հայոց բանակը, ապա ի՞նչ ակնկալիք մենք կարող ենք ունենալ, որ դրական քայլ կանեն բանակը հզորացնելու կամ վերականգնելու համար: Բնականաբար, չկա այդպիսի բան: Եվ իրենց ծրագրերում դա չի մտնում: Դրա համար ես ոչ մի լավատեսություն չունեմ՝ կապված ներկայիս իշխանության հետ: Այսօր բանակը պահվում է միայն մեր նվիրյալների, մեր զինվորների շնորհիվ: Ներկայիս իշխանությունը, կարծես թե, ոչ մի դերակատարություն չունի:

Նախ՝ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի, ապա «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու մասին ի՞նչ կասեք:

— Դա ուղղակի դիվերսիոն արշավ է Ռուսաստանի դեմ: Եվ կրկին ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունը դեմ է մեր դաշնակցին, որ հայկական հայացքներ ունեցող մարդիկ չունենան հնարավորություն գալ Հայաստան եւ իրենց գործունեությունն ավելի ծավալուն իրականացնեն: Դա ակնհայտ է... Չի կարելի նման կերպ վերաբերվել Զատուլինի պես մարդու հետ, որն արդեն 30-ից ավել տարիներ խոսում է միմիայն Հայաստանի շահերից ելնելով եւ այն եզակիներից է, որ ձայն է բարձրացնում՝ ի շահ Հայաստանի եւ հայ ժողովրդի, հայկական պետականության համար: Եթե այդ մարդն այսօր համարվում է ոչ ցանկալի անձ Հայաստանի Հանրապետությունում, ուրեմն՝ պարզ է, որ ՀՀ իշխանությունը չի սպասարկում Հայաստանի շահերը:

Այսինքն՝ բռնապետությո՞ւնն է իշխում երկրում:

— Բռնապետությունը մեր երկրում շուտվանից է իշխում: Ուղղակի մեր բախտը բերել է, որ իրենք այսօր այդ սարսափելի լծակները չեն կարողանում 100 տոկոս օգտագործել: Այո, մեր երկրում դիկտատուրա է եւ շատ բռնի, թրիքի հոտով դիկտատուրա, որը փորձում են էլ ավելի ամրապնդել:

Ու դեռ կան մարդիկ, որոնք սատարում են ներկայիս իշխանությանը եւ համաձայն են նրանց վարած քաղաքականության հետ…

— Միշտ եղել են, կան ու կլինեն մարդիկ, ովքեր չեն ծանրաբեռնում իրենց կյանքը՝ հայոց պետականության մասին մտածելով: Ես չեմ հավատում այն թվերին, որոնք հրապարակում են պետական մարմիններն ընտրությունների ժամանակ: Ես վստահ եմ, որ այդ զանգվածը շատ ավելի քիչ է, քան ներկայացվում է մեզ:

Ասում էին՝ ժողովուրդն է իրենց բերել իշխանության եւ ժողովուրդն էլ որոշելու է Արցախի հարցը: Հիմա հաշվի առնվո՞ւմ է ժողովրդի կարծիքը:

— Երբեք հաշվի չեն առել ժողովրդի կարծիքը: Այդպիսի խոսքերով, մանիպուլյացիա անելով՝ խաղացել են ժողովրդի էմոցիաների վրա: Ինչպես ասացի` ամեն ինչ սկսվեց արագաչափից, բայց ավարտվեց նրանով, որ մենք դառնում են Թուրքիայի վիլայեթ: Այսինքն` արագաչափը չէր պատճառը, որով նա բերում էր մարդկանց փողոց: Սա մանիպուլյացիա էր:

Բայց իրականում այդ արագաչափերի հարցն էլ չէ՞ չլուծվեց…

— Ըստ երեւույթին, կա մի պարկ, որտեղ շատ փող կա, որով կարող են փակել սրա-նրա բերանը: Կամ պարգեւավճարներով այնպես պահել ոստիկանությունը, որ ոչ ոք չկարողանա մոտիկ գալ՝ այդպես իրենց ապահովելով ոստիկանական վահանով, բնականաբար, կարող են անել ցանկացած բան, որը հետո մարսվում է: Բայց, հուսով եմ, որ դրա ավարտը մոտ է:

Ի՞նչ կասեք այն ոստիկանների մասին, որոնք հանուն իրենց աշխատանքը չկորցնելու, հանուն գումարի պատրաստ են նույնիսկ հերոսների մայրերի վրա ձեռք բարձրացնել:

— Էլի եմ ասում՝ նրանք այն մարդիկ են, որոնք միշտ եղել են, կան ու կլինեն: Գումարի դիմաց պատրաստ են ցանկացած քայլի: Ուղղակի պետք է լինի այնպիսի պետություն, որպեսզի նման կենդանիները հնարավորություն չունենան իրականացնել այդպիսի արարքներ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում