Պետք չէ մեղավորներ փնտրել, միակ մեղավորը դուք եք, որ այս պատուհասին տվեցիք իշխանություն. Արմեն Ամիրջանյան

Թավշյա տեռոր
2018թ փողոցով և սահմանադրական կարգի տապալումով իշխանությունը բռնազավթածենրի ոհմակը փաստացի քայքայեց հայկական երկու պետությունները, թուլացրեց հայկական դիվանագիտությունը, թուլացրեց բանակը, և շեղեց ազգային գաղափարախոսության վեկտորը։
կապիտուլյանտը ըստ էության քանդեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, պառակտումներ մտցրեց սփյուռքի գաղթօջախների միջև բաժանելով նրանց յուրայինների և "նախկինների" աջակիցների։
Հայկական սփյուռքին խայտառակ արեց ամբողջ աշխարհում ու այսօր գլխիկոր են ման գալիս թուրքերի և ազերների առաջ։
Արցախյան 44 օրյա դավադիր պատերազմի ընթացքում սփյուռքից Հայաստանին ուղարկված ողջ դրամական հասույթը յուրացրեց և բաժանեց իր ոհմակին որպես պարգևավճար։ Իսկ Այն հայերը ովքեր այլ երկրի քաղաքացի են, արգելեց մասնակցել պատերազմին, այն դեպքում, երբ ազերիները ևս 5 պետություններից վարձկան ահաբեկիչներ էին բերել մեր դեմ պատերազմելու։
Պատերազմի ողջ ընթացքում չդադարեց եվրոպայից, ԱՄՆ֊ից և թուրքիայից ռազմական օժանդակությունը թշնամուն։ Իսկ տեղի ճղճիմների մեծամտությունն ու ոչ տեղին ինքնավստահությունը թուլացրեց մեր ռազմավարական դածնակից երկրների հետ հարաբերությունները թողնելով մեզ մենակ ագռեսորի հետ մարտի դաշտում։
Փաստացի մոռացության է մատնեց Ցեղասպանության ճանաչումը, հայտարարելով ի լուր աշխարհի, որ ՝ Ցեղասպանության ճանաչումը դա սփյուռքի կառույցների խնդիրն է, և դրանով պետական աջակցություն այդ հարցով այլևս չի լինի։
Հայաստանի Հանարապետությունը ըստ էության այլևս պետական մակարդակով չի զբաղվում համամարդկայնին ոճրագործներին պատժելու և պատմական արդարությունը վերականգնելու մեր օրինական պահանջատիրությանը։
Ոչ մի ներդրում այլևս չի արվում Սփյուռքի կողմից, քանի որ երկրի ներքաղաքական և արտաքին քաղաքական ոչ կայուն վիճակը հույս չի ներշնչում ներդրողին և պետական երաշիք չկա։ Թշնամին ցանկացած պահի, ցանկացած ուղղությամբ կարող է ներթափանցել մեր սահմանից ներս և "զգալ իրեն ինչպես իր տանը"։
Պետք չէ մեղավորներ փնտրել, միակ մեղավորը դուք եք, որ այս պատուհասին տվեցիք իշխանություն։ Նիկոլը երբեք էլ չի թաքցրել իր ցանկությունները թե ՝ Արցախի ինքնորոշման հարցում, թե մեր դաշնակից Ռուսաստանի նկագմամբ, թե թուրքերի և ուկրաինացիների հանդեպ ունեցած իր համակրանքը։
Պորտաբույծ, ալարկոտ և ոչնչի ձգտում չունեցող հանուն ստամոքսի ապրող մի գոյաբանական կույտ սեփական թամբալության և իր սոցիալական ոչ բավարար վիճակի համար մեղադրեց ՝ ազգային ուժերին, Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկած մարդկանց և դուրս եկան փողոց "մերժելու" ազգային ամեն ինչ, հանուն սեփական ստամոքսի։
Ընչաքաղցությունից կուրացած ամբոխը գիտակցությունը կորցրած ընտրեց գառի մորթով գալյին, որպես իրեն փրկության փարոս և ինքնավստահ քայլերով գնաց ինքնակործանման ուղղով։
Բայց եթե ամբոխը ժամանակին կարդալու հետ սեր ունենար և կարդացած լիներ իր գուռույի գլուխգործոցները նա գոնե կհասկանար հետագա փորձանքների մոտալուտ հորձանուտը և գոնե հետ կանգներ այդ հրեշավոր քայլից։
Բայց գործն արդեն արված է ՝ կապիտուլյանտը դեռ ղեկին է, Արցախը փաստացի արդեն գտնվում է մարդակեր թշնամու ճիրաններում, Հայաստան֊Սփյուք֊Արցախ ջրբաժանն արդեն անցկացված է։
Գործի է դրված դանդաղ գործող ռումբի մեխանիզմ, որը չվնասազերծելու դեպքում կփոշիացնի հայկական ամեն ինչը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում