Հին Երուսաղեմը նոր գրքում ...կայացել է հայագետ, ֆրանսահայ մաթեմաթիկոս, պատմաբան Կլոդ -Արմեն Մութաֆյանի գրքի շնորհանդեսը

Մշակութային

Հոկտեմբերի 28-ին Մաշտոցյան Մատենադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ անվանի հայագետ, ֆրանսահայ մաթեմաթիկոս, պատմաբան Կլոդ -Արմեն Մութաֆյանի գրքի շնորհանդեսը։ Հեղինակը գիրքը վերնագրել է  «Երուսաղեմը եւ հայերը». այն է նվիրված Երուսաղեմի հայերին։ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը հարկ համարեց խոսել ոչ միայն վերջին գրքի, այլեւ Մութաֆյան անհատի մեծ վաստակի եւ կատարած գործերի մասին, որոնք ընդգրկում են վերջին 40 տարին։ Ընթերցողը գրքում կգտնի Հայոց պատրիարքարանում եւ Սուրբ  քաղաքում պահվող հայկական նշխարները՝ սկսած 5-րդ դարից։ Ըստ Վահան Տեր-Ղեւոնդյանի՝ Արմեն Մութաֆյանն իր ստեղծագործություններով ստեղծել է մի շրջանակ, որը հանգիստ կարելի է անվանել «Կիլիկիագիտություն», «Մեծ Ասորի». նրա ողջ հետաքրքրությունները հյուսվում են Կիլիկիայի եւ Ասորիքի շուրջ։ Ինչպես հեղինակն է նշում` գրքում կարելի է գտնել Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայատառ խճանկարներ, Կիլիկիայի թագավորների արժեքավոր գավազաններ, պատրիարքարանում պահվող  եւ Սալահ  ադ-Դինին  վերագրվող արտոնագիրը։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Կլոդ Արմեն Մութաֆյանը, թեև իր գործունեությունը շարունակել է Ֆրանսիայում, բայց երբեւէ չի դադարել հայ լինելուց. մշտապես հավատարիմ է եղել իր արմատներին ու հավաքական հիշողությանը, և պատահական չէ, որ նա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Մատենադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկարամյա բարեկամ:   Գրքի կարեւորագույն արժեքներից մեկը հայ ձեռագրական մշակույթի գոհարների բացահայտումն է։ Խոսվեց նաեւ Մութաֆյանի  դոկտորական թեզի մասին, որը կոչվում է «Կիլիկյան Հայաստանը 12-14-րդ դարերում», որտեղ ներկայացված է տվյալ շրջանի դիվանագիտական ծաղկումը։ Մութաֆյանն իր այս գրքով իսկապես մեծ աշխատանք է կատարում ՝ Երուսաղեմն աշխարհին ներկայացնելով։ «Երուսաղեմը եւ հայերը» գիրքն ունի ուսուցողական եւ ճանաչողական մեծ նշանակություն։ Հիշեցնենք, որ գիրքը հրատարակել է միջազգային ճանաչում ունեցող  Belle lettre հրատարակչատունը։ «Երուսաղեմը եւ հայերը» գրքից զատ ներկայացվեց նաեւ մեկ այլ գիրք՝ «Արեւելյան Աղբյուրագիտություն» շարքի 3-րդ հատորը՝ ձոնված Մութաֆյանի 80 ամյակին։ Հատորում ըդգրկված են արժեքավոր հոդվածներ՝ նվիրված հայագիտության տարբեր խնդիրների։  

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/30/1225476/

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում