«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայտնի է Արցախի ԱԺ հայտարարության տեքստն ու հանրահավաքին ելույթ ունեցողների անունները

Ներքաղաքական

Այս պահին Արցախի տարբեր վարչական շրջաններից մեծ թվով արցախցիներ սկսվել շարժվել դեպի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ ժամը՝ 15:00-ին մասնակցելու համազգային հանրահավաքին:

«Իրավունքին» որոշ մանրամասներ է հայտնի դարձել, թե հանրահավաքին բարձրաստիճան պաշտոնյաներից եւ հայտնի քաղաքական, ռազմական դեմքերից ովքեր են ներկա լինելու եւ ովքեր են ելույթ ունենալու:

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, օրակարգային փոփոխություններ են եղել: Եթե երեկ կային լուրեր, որ բեմից ելույթներ են ունենալու նաեւ պատգամավորներ, ապա այսօր վերջանական հստակեցվել է, որ ելույթ է ունենալու բացառապես Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը եւ  հայ- ռուսական դարավոր բարեկամության մասին ելույթ կունենա ականավոր մի դասախոս:

Հատկանշական է այն, որ բեմ է բարձրացվելու ոչ միայն Արցախի դրոշը, այլեւ Ռուսաստանի: Ըստ օրակարգի, հանրահավաքը տեւելու ժամուկես, որի կես ժամը լինելու է ուղիղ հեռարձակում Ազգային ժողովի նիստերի դահլիճից: Շուրջ մեկ ժամ էլ նախատեսվում է բուն հանրահավաքը: Նախատեսվում է, որ ներկա են լինելու 20-30 հազար արցախցի: Ի դեպ, հանրահավաքին, ինչպես նշել էինք, մասնակցելու է նաեւ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, առաջին պատերազմից մինչեւ այսօր Արցախի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած ռազմական գործիչներ, գեներալներ Սամվել Կարապետյանը, Լեւոն Մնացականյանը, Մեղրյանի անվան ջոկատի հրամանատար Ռոլանդ Շառոյանը եւ այլք:

Մեզ հայտնի է դարձել նաեւ, թե ինչ հայտարարությամբ է հանդես գալու Արցախի Ազգային ժողովը: Նիստի սկզբում կներկայացվի հայտարարության նախագծի տեքստը, որը կքննարկվի կարճ ելույթներով, այնուհետեւ կընդունվի: Հայտարարության առանցքային հատվածը վերաբերում է նրան, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ներկայացրած առաջարկն արցախահայությունը համարում է ընդունելի: Նրանք դիմում են Հայաստանի իշխանություններին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը՝ ներկայացնել արցախահայության վերոնշյալ պահանջը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ստեփանակերտ-Երեւան

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան