Արցախը կա՛մ պետք է լինի հայկական, կա՛մ չպետք է լինի, եւ այստեղ մենք ընտրություն չունենք. Ղուկասյան

Ներքաղաքական

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքին մասնակցում էին Արցախի երկրորդ, երրորդ եւ գործող նախագահները, որի ժամանակ «Իրավունքը» բացառիկ հարցազրույց է ունեցել Արցախի հանրապետության երկրորդ նախագահ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ: 

- Պարոն Ղուկասյան, բոլոր հնարավոր առիթների դեպքում Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ արցախյան տարածքները նախկիններն են հանձնել, ոչ թե ինքը: Դուք եւս համալրում եք նախկինների շարքը, ի՞նչ կասեք այս մասին:

- Սա աբսուրդային գաղափար է: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ 90-ական թվականների հաղթանակն էլ նախկիններն էին հաղթել, այսինքն՝ սովետական, կոմունիստական ուժերը: Ի՞նչ կապ ունեն նախկինները: Գտնում եմ, որ ամեն մարդ, ով ղեկավարում է պետություն, ինքը պետք է պատասխան տա իր քայլերի համար: Ես հեռու եմ այն մտքից, թե նախկինների գործունեության մեջ չեն եղել սխալներ: Եղել են ե՛ւ հաջողություններ, ե՛ւ անհաջողություններ, բայց բարդել ամեն ինչ նախկինների վրա, ծիծաղելի է:

- 44 օրյա պատերամից երկու տարի է անցել: Ձեր գնահատմամբ՝ ո՞րն էր հիմնական բացթողումը, որի հետեւանքով ունեցանք այն, ինչ ունենք այսօր:

- Մեր հաջողությունները 1992-94 թվականներին, բացի մեր տղաների հերոսությունից, պայմանավորված էին նաեւ նրանով, որ Ադրբեջանը քայքայված վիճակում էր: Եթե հիշում եք, այն ժամանակվա Ադրբեջանում ամեն մի նոր ղեկավար մեղադրում էր նախկիններին դավաճանության մեջ՝ Մութալիբովը, էլչիբեյը, Ալիեւը… Եվ մենք օգտվեցինք դրանից, որ Ադրբեջանը պառակտված էր: Այս պատերազմի ժամանակ էլ մենք էինք պառակտված, որովհետեւ այսօրվա Հայաստանի իշխանությունները հարձակվեցին բանակի, եկեղեցու վրա, բաժանեցին հանրությանը սեւերի ու սպիտակների, մեղադրեցին բոլորին, իսկ իրենք ներկայացան՝ որպես հրեշտակներ, որոնք պետք է փրկեին երկիրը: Իսկ դրա արդյունքը մենք տեսանք: Պառակտված երկիրը չէր կարող դիմադրել այդպիսի դաժան պատերազմի:

- Շատ ռազմական փորձագետներ պնդում են, որ Շուշին գրավել հնարավոր չէր, այն հանձնել են: Ո՞րն է Ձեր տեսակետը:

- Չգիտեմ՝ մեկ տարի հետո, թե՝ երկու, բայց վստահ եմ, որ մենք այդ հարցերի պատասխանները ստանալու ենք: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ ոչ միայն Շուշին հանձնեցին:

-Ո՞րն է Արցախը հայկական պահելու Ձեր բանաձեւը:

- Այդ հարցն այլընտրանք չունի: Արցախը կա՛մ պետք է լինի հայկական, կա՛մ չպետք է լինի, եւ այստեղ մենք ընտրություն չունենք: Ինչ վերաբերում է, թե որն է բանաձեւը, շատ երկար կարելի է խոսել դրա մասին, բայց նախ մենք պետք է լինենք համախմբված, ունենանք Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականություն, հզոր բանակ եւ ճկուն դիվանագիտություն:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում