«Բավարիա» - «Ինտեր». Հավանական մեկնարկային կազմերն ըստ ՈՒԵՖԱ-ի
ՍպորտՉեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» կհյուրընկալի Միլանի «Ինտերին»:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը.
«Բավարիա». Սվեն Ուլրայխ, Նուսաիր Մազրաուի, Բենժամեն Պավար, Դայո Ուպամեկանո, Ռայան Գրավենբերխ, Մարսել Սաբիտցեր, Սերժ Գնաբրի, Ջամալ Մուսիալա, Կինգսլի Կոման, Մատիս Տել:
«Ինտեր». Անդրե Օնանա, Ֆրանչեսկո Աչերբի, Միլան Շկրինիար, Սստեֆան դե Վրեյ, Մատեո Դարմիան, Ռոբին Գոսենս, Նիկոլո Բարելա, Կրիստիան Ասլանի, Հենրիխ Մխիթարյան, Էդին Ջեկո, Խոակին Կորեա:
«Բավարիա» - «Ինտեր» խաղը կկայանա նոյեմբերի 1-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: Խմբային փուլի վերջին տուրից առաջ «Բավարիան» 15 միավորով ապահովել է առաջին տեղը, իսկ 10 միավոր ունեցող «Ինտերը» փլեյ-օֆֆի ուղեգիր է նվաճել երկրորդ տեղով։

