«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ»․ ՀՀԿ-ն եւ «Հայրենիքը» կմասնակցե՞ն ակցիային

Մամուլի տեսություն

Դիմադրության շարժումը նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կանցկացնի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա ասել է, որ նոյեմբերի 5-ի հանրահավաքը լինելու է միասնության հանրահավաք. լինելու է ոչ թե որեւէ անձի, կուսակցության, այլ Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության եւ անվտանգության շուրջ: «Դա հայ ժողովրդի հանրահավաքն է, հետեւաբար, ՀՀ քաղաքացին, մասնակցելով այդ կարեւոր իրադարձությանը, պետք է արձանագրի, որ տեր է իր հայրենիքին, եւ այդ հայրենիքը սակարկման ենթակա չէ»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանի գրառումն իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ արձագանքների էր արժանացել: Ուշադիր օգտատերերը պարզել էին, որ ծաղրական «սմայլիկներ» դնողներից 1300-ը վիետնամցի են: Այդ գրառմամբ Սաղաթելյանն անդրադարձել էր նախօրեին  Ստեփանակերտում կայացած բազմամարդ հանրահավաքին եւ տեղեկացրել, որ նոյեմբերի 5-ին Երեւանում էլ է հանրահավաք տեղի ունենալու․ արձագանքել էր ֆեյսբուքյան մոտ 3 հազար 300 օգտատեր: Սաղաթելյանի գրառումը հավանել է մոտ 1600 հայ օգտատեր, իսկ ծաղրող` «հա-հա» արձագանք է տվել մոտ 1300-ը, որոնցից մի քանիսի էջերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ օգտահաշիվները բացված են այլազգիների տվյալներով` հիմնականում Կենտրոնական եւ Արեւելյան Ասիայից` վիետնամցիներ, հնդիկներ, պակիստանցիներ, ճապոնացիներ, հարավկորեացիներ եւ «մի կին ատամնատեխնիկ Բրունեյից»: Սաղաթելյանի գրառմանը ջղային, «զզվող» արձագանք էր տվել 1 օգտատեր, ով ՔՊ-ական Նաիրի Սարգսյանի ֆեյսբուքյան ընկերն է:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է կազմակերպվելու հանրահավաքը, ովքեր են մասնակցելու, եւ ինչ ակնկալիքներ ունեն հանրահավաքից դրա կազմակերպիչները: Գաղտնիք չէ, որ հայրենի ընդդիմության տարբեր թեւերի միջեւ ակնհայտ տարաձայնություններ կան: Մենք «Հայրենիք»  եւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություններից փորձեցինք տեղեկանալ, թե նրանք մասնակցելո՞ւ են նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքին:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ե՛ւ խմբակցությունը, ե՛ւ ՀՀԿ-ականներն անպայման մասնակցելու են Դիմադրության շարժման ակցիային: «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը եւս նշեց, որ կուսակցությունը մասնակցելու է հանրահավաքին, քանի որ դա Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությունը պահելու հանրահավաք է:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին