Պասիոնար ու լուսաբեր էլիտայի կառուցման համար անհրաժեշտ պայմանների մասին
Վերլուծություն
Պասիոնարության համար անհրաժեշտ էներգիան հնարավոր է ստանալ միայն գաղափարական ու իմաստասիրական բնագավառում հզոր առաջընթացի առկայության դեպքում:
Նման առաջընթացը չի կարող տեղի ունենալ գեղեցիկ խոսքերի, որևէ համակարգի կառուցման կամ էլ հայտարարության շնորհիվ:
Դրա համար անհրաժեշտ է բացել իմաստասիրական էներգիայի ահընդհատ ներհոսքի ճանապարհը:
Որպեսզի այդ էներգիան արևի նման լուսավորի այն հազարավոր ծիլերը, որոնք ամեն տարի հայտնվում են հայ ազգի ներսում:
Ու որպեսզի այդ ծիլերը, հանձինս առանձնահատուկ ընդունակություններ ունեցող անձանց, կարողանան ստանալ իրենց արժանի ուշադրությունն ու հնարավորությունները ազգի ներկայի ու ապագայի վրա դրական ազդեցություն թողնելու:
Այդ էներգիայի հոսքը կազմակերպելը բոլորովին էլ դժվար չէ: Հազար անգամ ավելի հեշտ է, քան այն բազմաթիվ գործերն ու ծրագրերը, որոնք ամեն տարի իրագործվում են:
Դրա կազմակերպման համար պակասում է ընդամենը մի բան՝ նման գործի կազմակերպման համար անհրաաժեշտ անձնական հատկություններ, ընդունակություններ ունեցող 3-4 հոգի:
Այդ դժվարությունը մեծագույն դժվարություն է: Որովհետև բավարար չէ գիտակցել լավ բան անելու անհրաժեշտությունն ու այդ լավ բանի մասին շատ ծավալուն գիտելիք ունենալ:
Անհրաժեշտ է իմանալ այն, ինչը հանդիսանում է գլխավոր գիտելիքը, առանց որի մնացածը դառնում է ինքնախաբեություն, անդադար վազք դեպի ոչ մի տեղ:
Ամենագեղեցիկ խոսքերը ուղղահայաց զրույցի ընթացքում բացում են իրենց տակ թաքնված թունավոր կարծրատիպերն ու ցուց են տալիս այն անդունդը, դեպի ուր իրականում տանում են:
Սակայն այդ կարծրատիպերը բացահայտող գործընթացը այսօր մեռած է հայկական իրականության մեջ:
Չկան անձինք, որոնք համարձակություն ունեն իրենց իսկ աշխարհընկալումն իսկական քննության ենթարկել, տեսնել այն, ինչը գլխավոր ազդեցություն է գործում իրենց մտածելակերպի վրա ու դարձնում է իրենց ջանքերն անարդյունք:
Դրանում համոզվել եմ տասնյակ տարիների ընթացքում անդադար փորձերի արդյունքում:
Որքան կարևոր է կարծրատիպն, այնքան դժվար է դրա բացահայտումն ու այդքան ուժեղ է դրա ազդեցությունը անձի ու ազգի վրա:
Ամենահզոր կարծրատիպերը ամենախիստ կերպով արգելում են թե անձին, թե ազգին զբաղվել ամենակարևոր գործերով, փնտրել ամենակարևոր ճշմարտություննները, գիտելիքները:
Այդպիսին է աշխարահայացքի ինքնապաշտպանության մեխանիզմը սեմանտիկ իրականության մեջ:
Այս պահին տեղի է ունենոււմ սեմանտիկ տարածության մեջ վճռական ընդհարում նախորդ հազարամյակների աշխարհընկալման ու այն նորի միջև, որը պետք է ծագի ու զարգանա բության օրենքներին համապատասխան, գրավելով նախորդի տեղը:
Սակայն դա կարող է նաև տեղի չունենաալ ու մարդկությունը կվերածվի հիվանդ օրգանիզմի, որի ներսում վիրուսները տանում են իրենց գործը դեպի վերջնական կործանում:
Լբերալիզմը, կապիտալիզմը, որպես դրա ֆիզիկական ծնող, անհաղթահարելի ու անսահման ագահությունն ու իշխանամոլությունը, դրանց գլխավոր հենարանը հանդիսացող համատարծ տգիտությունն ու անուշադրությունը՝ այս ամենը աշխարահայացքային կարծրատիպերի շնորհիվ են առկա:
Այդ կարծրատիպերը հաղթելու ընդունակ մարդկանց որոնումն է ամենադժվար գործը:
Սակայն այդ գործով զբաղվելը համարվում է «անօգուտ բան»:
Որովհետև գլխավոր թունավոր կարծրատիպն այս պահին անհամեմատ ավելի ուժեղ է ու ազդեցիկ, քան թե նրանք, ում թվում է, թե արդեն գրեթե հաղթել են այն:
Շաբաթական 2 ժամ տևող իմաստասիրական զրույցի անընդունակ մարդիկ ընդունակ չեն որևէ իսկապես թարմ ու տասնամյակների վրա ազդող էներգիա ներմուծել հայկական իրականություն:
Որովհետև այդ էներգիայի աղբյուրին հասնելու համար չունեն բավական համարձակություն, ուշադրություն, որ հաղթեն ինքնախաբեությունն ու վերրջնականապես ազատվեն դրա հետևանքներից:
Մի կաթիլ ինքնախաբեությունը ընդունակ է հարյուր տարվա ջանքերը մեկ օրում ջուրը գցել:
Ինքնախաաբեության դեմ պայքարի տեխնոլոգիան ինձ հայտնի է: Դա մշակելու, տարածելու համար բավական են 2-3 հոգի, որոնք իրենք իսկապես պատրաստ են դա հաղթել, քանի որ աարդեն ազատ են ինքնահավանության ու գոռոզության ազդեցությունից::
Անգամ այս պայմանն առայժմ անհնար է կատարել:
Չկան այդ 3 հոգին:
Ուրեմն, անկախ ամեն ինչից, իրավիճակը շարունակում է գլորվել դեպի անդունդը, բազմաթիվ գեղեցիկ ու խորիմաստ խոսքերի խրոխտ ուղեկցությամբ:
Հնարավոր չէ թեկուզ հազար միլիոն ինքնախաբված հերոսների ձեռքերով կառուցել լուսավոր ապագա:
Անգամ եթե նրանք գործում են գիշեր-ցերեկ ու կարծում են, թե սրտանց նվիրված են իրենց գործին:
Որովհետև նրանց ներքին իսկական տերը լինելու է նրանց գլխավոր թշնամին:
Մնացած արտաքին թշնամիներն ընդամենը այդ գլխավոր ներքին թշնամու զանազան դրսևորումներն են:

