Կա մեկ ճանապարհ` դա Արցախի ազատությունը երաշխավորող ներկայիս անկախ Արցախի Հանրապետության կարգավիճակն է. ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյան

Հանդիպում

Արդյո՞ք հոկտեմբերի 30-ին կայանալիք հանրահավաքից սպասվող ակնկալիքները, որն ուներ արցախահայությունը, և արդյոք զգացվում է 1988թ. շունչը, հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ ԱՀ ԱԺ նախկին նախագահ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻՑ, ով եւս ինչպես բազմահազար արցախահայեր հանրահավաքի առաջին շարքերում էր: Եվ ահա պարոն Ղուլյանը փաստում է.

-Ոչ միայն շունչն եմ զգում այլև տեսնում եմ նույն պատկերը: Վերածննդի հրապարակում 2022 թվականին հավաքվել են 1988 թվականի ազատագրական շարժման առաջամարտիկների, մեր նահատակված ընկերների, բարեկամների զավակներն են, մեր քույրերն ու եղբայրները, եկել են իրենց հայրերի, պապերի փոխարեն, հանուն նույն գործի՝ ազատ, անկախ Արցախի շարունակության:  2020թվականի 44-օրյա պատերազմից հետո այս կարգի հավաքների կարիքը շատ է զգացվել, մեզնից պահանջվում էր պարբերաբար հաստատել այն կարեւ ուղերձը, որ նախկինում ներկայացվում էր  Ղարաբաղի ապագային վերաբերող տարբեր հանդիպումների ժամանակ: Խոսքը պատմական հայկական այս տարածքում ապրող բնիկ ժողովրդի ցանկությունների մասին է:Իսկ այստեղ ապրող բնիկ ժողովուրդը բազմիցս այդ մասին բարձրաձայնել է, որ իրհամար կա մեկ ճանապարհ` դա Արցախի ազատությունը երաշխավորող ներկայիս անկախ Արցախի Հանրապետության կարգավիճակն է և, որպես ավելի մեծ ՝ 88թվականին օրակարգ մտած Մայր հայրենիքի հետ վերամիավորումը:

Հետևաբար, ինչ էլ մենք անելու լինենք, շատ կարևոր է, որ պարբերաբար նույն աշխարհին կարողանանք նաև ապացուցել, որ Արցախում տեղի ունեցած բոլոր իրավաքաղաքական գործընթացները որևէ շեղում չեն ունեցել միջազգային իրավունքի սկզբունքներից: Եվ դա նույնքան համապատասխանում են միջազգային հարաբերություններում գործող պահանջներին, որքան որ վերջին քսան և ավելի տարիներին իրենց անկախությունը հռչակած և այդ անկախությունը ճանաչելի դարձրած պետական կազմավորումների մոտ է:

-Պարոն Ղուլյան արդյո՞ք այս հանրահավաքը պատասխանն էր Ալիևի հնչեցրած այն հայտարարության, որ արցախցիներն այլևս պետք է հաշտվեն, որ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի քաղաքացի է:

-Կարծում եմ, որ մենք չպետք է այդքան ուշադրություն դարձնենք, թե ինչ է ասում Ադրբեջանի ղեկավարը, որովհետև նրանց ասածները բոլոր այս տարիներին եղել են ավելի շատ հոգեբանական ճնշման միջոցներ, քան իրական քաղաքականության արտահայտություն: Մի բան ակնհայտ է, որ մենք ամեն ինչ անում ենք մեր ժողովրդի ցանկությունները հաշվի առնելով: Եվ դա պարտադիր չէ, որ հավանության արժանանա հարևան որևէ երկրի ղեկավարի կողմից: Երբեք այդպիսի կարծիքները չպիտի մեզ շեղեն մեր վերջնական նպատակներից:

Արցախի Ազգային ժողովի ընդունած հայտարարությունն էլ գոյություն ունեցող իրողությունների արձանագրումն է: Եվ այստեղ արտացոլված է ոչ միայն ռուսական խաղաղապահների դերը, այլ նաեւ սեփական ուժերի վրա հենվելու կարեւորությունը: Իմ խորին համոզմամբ  ռուս  խաղաղապահների ներկայությունը պետք է լինի այնքան տևական և առանց ժամկետների սահմանափակման, մինչև որ ցեղասպանության վտանգը շարունակում է սպառնալիք լինել Արցախի ժողովրդի համար:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում