Սպերցյանը` ՌՊԼ-ի 2022/23 մրցաշրջանի առաջին հատվածի խորհրդանշական հավաքականում
Սպորտ
Այս շաբաթ ավարտվեց Ռուսաստանի Պրեմպիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի առաջին հատվածը։
WhoScored-ը ներկայացրել է ՌՊԼ-ի մրցաշրջանի ավարտված առաջին հատվածի խորհրդանշական հավաքականը, որտեղ տեղ է գտել նաեւ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Հայ ֆուտբոլիստը մասնակցել է այս մրցաշրջանի բոլոր 15 հանդիպումներին։ Նա այս պահին իր թիմի լավագույն ռմբարկուն է՝ 9 գոլով։


