ՊԱՏԵՐԱԶՄ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ
ՎերլուծությունԱյն, որ ֆիզիկապես ամեն օր պատերազմական գործողություններ են մղում, դարավոր ոսոխը կրակում է, մեր իսկ ինքնիշխան տարածքում փորձում է ամրություններ կառուցել, տեսանելի է թերևս բոլորին, բացի «Կասկադի» սրճարանների և Սարյանի գինետների «մշտական բնակիչներից»: Սակայն դա պատերազմի միակ բաղադրիչը չէ: XXI դարն է, և եթե, փորձագետների սլենգով ասած, պատերազմի «ռազմական դոմենը» սահմանամերձ գոտում է, ապա տեղեկատվական և հոգեբանական դոմենները սփռված են ամենուրեք` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Այդտեղ ռազմաճակատի ուղղակի գիծ չկա:
ԽՈՒՆՏԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ Է ԱԶԳԻ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Արտաքին ուժերի, և մասնավորապես թուրքերի օպերատոր Նիկոլն իր ամբողջ թիմով, վիթխարի քարոզչական ապարատով և զոմբիացրած կողմնակիցներով հայ մարդկանց և հայոց պետական ինստիտուտների դեմ պատերազմում է 2018-ից: Ճիշտ է, քայքայիչ «հրետանային նախապատրաստում», այսպես կոչված «նավապետ գրանտի զավակների» կամ Նարեկ Մալյանի ասած, «Սորոսի վաստակների» ձեռքով արվել է դեռ 2000-ականների սկզբից, սակայն լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական գրոհը մեկնարկեց 2018-ի գարնանը: Հիշենք թեկուզ սոցիալական ցանցերում «թավշիստների» հետ չհամաձայնող ցանկացածի վրա հազարներով լցված հայհոյանքները, սպառնալիքները և ամոթանքները` այն քաղաքացին, ով չգիտեր, որ դա տեխնոլոգիա է, ընկալում էր, թե ամբողջ ժողովուրդն է իր դեմ, և հեշտությամբ կոտրվում էր: Հիշենք բուտաֆոր դագաղները, որ տանում էին ՀՀԿ պատգամավորների տան դուռը` դրանք բոլորը պատերազմի «փսի» դոմենի բաղկացուցիչներ էին... Իսկական դագաղները որպես արդյունք պիտի հայտնվեին 2020-ին:
Այն, ինչ տեղի է ունենում այս չորսուկես տարիների ընթացքում, կենսաբանական թշնամու` թուրքի կողմից, մեր երկրի օկուպացիան է: Օկուպացիա ռազմական միջոցներով` 44-օրյա «խոսացված» պատերազմով և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումով, և օկուպացիա ներսից` իր կամակատար «իշխանության» միջոցով վարվող տեղեկատվական տեռորի, անխուսափելի պարտության քարոզի, հողատվության հոգեբանության ներարկման միջոցով: Արդեն բանակի անշարժ գույքը` զորանոցային շինություններն ու այլ կառույցները հանում են վաճառքի` չթաքցնելով բանակի արագ կազմաքանդումը: Մինչդեռ մեր բանակը մեր ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորն է, ոչ մի գերտերության կամ ռեգիոնալ տերության բանակ մեր փոխարեն չի կռվի, մանավանդ` համաշխարհային այս ցնցումների պայմաններում:
Բնական է, ամեն մի աշխարհաքաղաքական իրադարձությունից առաջ թեժանում է տեղեկատվական և հոգեբանական կռիվը: Սոչիից առաջ Ստեփանակերտի վիթխարի հանրահավաքը և դրան ցուցաբերած համահայկական բարոյական աջակցությունը տեղեկատվական պատերազմի ժողովրդական ինքնապաշտպանության ակտ էր, ուր «զենքը» բարձրախոսն ու տեսախցիկն էր, ԶԼՄ-ները և սոցիալական ցանցերը: Ոսոխը դա անպատասխան չթողեց` ներքին թշնամիները ձեռնամուխ եղան հակահարձակման: Այն, որ ոչ մի ՔՊ-ականից դրական արձագանք Ստեփանակերտին չեղավ, հասկանալի է` այդ դավաճանակույտից այլ բան սպասելի չէր: Սակայն հայտնվեցին «վիետնամական» կիբերբանակի բացասական արձագանքները Ստեփանակերտի նյութերի տակ, ինչը, մեդիափորձագետների համոզմամբ, նիկոլական քարոզչամեքենայի կողմից ֆեյքերի ծառայության շտապ պատվերի արգասիք է: Իսկ «հաստիքային» ֆեյքավարները կրկին փորձեցին ակտիվացնել «հայաստանցի-ղարաբաղցի» թեման:
Նաև «արևմտամետության» սոուսի տակ կեղծ հականիկոլականները խունտայի պատվերով քննադատեցին արցախցիներին` ՌԴ խաղաղապահ զորախմբին ապավինելու համար, և այդ «նվագախմբում» թերևս ամենաանմեղը ԱԺԲ-ի կոչն էր արցախցիներին` միջազգային խաղաղապահներ հրավիրել: Թե այս «նեղ մաջալին» ինչպես դա իրագործել, բնականաբար, չբացատրեցին...
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ «ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԸ» ՄՈՏ ԵՆ
Նոյեմբերի 5-ին հաջակցություն արցախցիների կամարտահայտմանը Երևանում մեծ հանրահավաք անելու` խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը Ստեփանակերտի բնական շարունակությունն է: Իսկ նոյեմբերի 9-ին մեծ հանրահավաք` հակառուսական ուղղվածությամբ, ծրագրել է ԱԺԲ-ն: «Ծռաշեղվածները» ունեն երկու թիրախ` և՛ խանգարել «տիտղոսային» ընդդիմությանը, և՛ փորձել նախաձեռնությունը խլել, զի նման է, որ Նիկոլին որպես «отработанный материал» դուրս գրելը կարծես մոտ է:
Նույնիսկ ուկրաինական մամուլը ինչ-որ մեկի «պասով» խաղարկեց ինտրիգ, իբր Նիկոլի ֆիզիկական ոչնչացումն է նախապատրաստվում: Դա դրսի ուժերի կողմից մթնոլորտ թեժացնելու միջոց կարող է լինել, բայց կարող է լինել և ծովահենների «սև նշան» կամ մաֆիոզների հոտած ձուկ ուղարկելու պես մի բան, այսինք` լիկվիդացման ռեալ զգուշացում:
Իսկ «հոտած ձկան» տեխնոլոգիայով ընդդիմության ներսում խառնակչության փորձ նախաձեռնվեց` Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին որպես գործիք օգտագործելով: «Համահայկական» նիկոլաժողովին մասնակցության նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի խորհրդարանի միակ հայազգի պատգամավոր Գարո Փայլանն, ինչպես հայտնի է, տարբեր հանդիպումներ էր ունեցել Հայաստանի նախկին ղեկավարների, ինչպես նաև կապիտուլյանտի հետ: Հետո նա հայտարարում է, որ շատ օգտակար կհամարեր Նիկոլ-ԼՏՊ-Սերժ Սարգսյան ֆորմատը, և ինչ-ինչ էմիսարներ «հոտած ձուկ» Նիկոլին փորձելով քսել Սերժ Սարգսյանի անվանը, սոցցանցերում մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի բորբոքեն Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին:
Սակայն խառնակիչների խրախճանքը երկար չտևեց, և հրապարակվեցին ու տարածվեցին Գարո Փայլանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից: Մասնավորաբար, հայտնի դարձավ, որ հանդիպմանը Փայլանը փորձել է առաջ տանել «Նիկոլ Փաշինյանին օգնենք» շեշտով ազգային միասնության թեզը: Սերժ Սարգսյանը կտրուկ հակադարձել է Գարո Փայլանին՝ ասելով՝ «ինչո՞ւմ օգնենք, դավաճանության մե՞ջ»:
Սերժ Սարգսյանը նաեւ հավելել է, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ՀՀ կառավարիչը՝ Հայաստանի եւ Արցախի վիճակը ծանրանալու է, ՀՀ և ԼՂՀ առջեւ որեւէ հեռանկար չի բացվելու, ուստի, համախմբվել մի անձի շուրջ՝ ում պատճառով ստեղծվել է այս իրավիճակը, որից ելքերը դառնում են օրհասական, պարզապես բացառված է:
Թուրքական խորհրդարանի պատգամավորի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյան-Գարո Փայլան զրույցի մի մեծ մասն էլ նվիրված է եղել «խաղաղության համաձայնագրին»:
Սերժ Սարգսյանը հստակեցրել է իր մոտեցումները նաեւ այս հարցում՝ ասելով, որ համաշխարհային պատմության մեջ հայտնի չէ դեպք, երբ խաղաղություն են կնքում խաղաղություն խնդրողի հետ. այդ դեպքում կնքվում է կապիտուլյացիա. «Խաղաղություն կնքում են ուժեղի հետ, հետեւաբար, խաղաղության այս թեզերը կեղծ են եւ որեւէ իրական քաղաքական ու աշխարհաքաղաքական հիմքեր չունեն»:
Դե ինչ, խառնակիչներ դեռ շատ են լինելու: Մանավանդ, որ, ինչպես նշում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, քանի որ Թուրքիայի դերը գնալով մեծանում է, որը հենվում է Ադրբեջանի վրա. «Ավելի պարզ ասեմ, Շուշիի դեկլարացիային կարող է հավասարակշռել Կապանի դեկլարացիան: Այս մոդելը խաղաղության միակ գրավականն է, անկախ նրանից, թե Հայաստանի ներկա ղեկավարությունը որքանով չխառնի խաղաքարտերն ու դրանով չփորձի մեզ տանել մեծ պատերազմի»:
Ի դեպ, մեծ պատերազմի նախանշանները երևում են: Իրանում բարձրացրել են կարմիր դրոշը, որը կոչվում է «հատուցման դրոշ»: Wall Street Journal-ը հավար է գցել, որ դա անգլոսաքսոնական և սիոնիստական թիրախների դեմ է:
Մենք էլ մեր «հատուցման դրոշը» պիտի բարձրացնենք` ընդդեմ ներքին թուրքի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

