«Ժողովուրդ». ՔՊ-ն կողմ է արևմտյան տարբերակին. ինչ տրամադրություններ են եռակողմ հանդիպումից հետո

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից շատերի համար զարմանալի չի եղել, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: Բանն այն է, որ պատգամավորների մի շրջանակ ամեն դեպքում տեղյակ էր, որ ՌԴ-ն 15 կետից բաղկացած փաստաթուղթ է ներկայացրած եղել, որի 14 եւ 15 կետերը խնդրահարույց են եղել երկու կողմերի համար:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին պատգամավորները պատմեցին, որ 14-րդ կետը վերաբերել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգմանը, որին Հայաստանը կողմ է եղել, Ադրբեջանը՝ դեմ, իսկ 15-րդ կետը վերաբերել է Արցախի ինքնորոշման հարցին, որին նույնպես դեմ է եղել Ադրբեջանը: Չնայած արեւմտյան տարբերակով եւս Արցախի ինքնորոշման հարցը չի կարգավորվում, սակայն հաշվի առնելով սեպտեմբեր ամսվա Ադրբեջանի գործողություններից հետո ՌԴ կողմի չեզոքությունը՝ իշխող թիմը շարունակում է հակված մնալ արեւմտյան տարբերակին եւ նրանց հետ հարաբերությունների կարգավորմանը՝ կտրելով ՌԴ-ի հետ կապը: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ անորոշ է խաղաղապահների ապագան, եւ չնայած Փաշինյանն ասել էր, թե պատրաստ է ստորագրել երկարաձգման հարցը, այն այդպես էլ չեղավ:

Այստեղ հիշեցնենք Արցախի ապագա պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը՝ ասված Համահայկական համաժողովի ժամանակ. «Մենք ունենք ճգնաժամ. 922 օր է մնացել մեզ, եթե ոչ մի բան չանենք, Արցախը կորցնելու ենք»: Սա հենց խաղաղապահների ժամկետին է վերաբերում. hենց այդքան օր անց ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից: Ի դեպ, այսօր խորհրդարան է գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ չնայած թեման բյուջեն է, սակայն, մեր տեղեկություններով, լինելու է նաեւ քաղաքական ելույթ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին