Մխիթարյանը հսկայական ֆուտբոլային ինտելեկտ ունի. Ֆաբրիցիո Բիասին
ՍպորտԻտալացի լրագրող Ֆաբրիցիո Բիասինը SportMediaset-ի հետ զրույցում խոսել է «Ինտերի» խաղի վրա` Հենրիխ Մխիթարյանի ազդեցության մասին.
«Նախորդ տարի «Ինտերի» փոխարինող կազմի ֆուտբոլիստները մեկնարկային կազմի հավակնորդներ չէին, բայց այս տարի շատ թոփ մակարդակի խաղացողներ են համալրել թիմը: Ինչպես՝ Հենրիխ Մխիթարյանը, որն առանցքային ֆուտբոլիստ էր «Ռոմայում» և նրա ֆուտբոլային ինտելեկտը հսկայական է»,- ասել է լրագրողը:

