Իսահակյանի ծննդյան 147-ամյակը նշանավորվեց նոր գրքի շնորհանդեսով եւ երգի պրեմիերայով

Մշակութային

Հոկտեմբերի 30-ին եւ 31-ին մեծանուն հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 147-ամյակին նվիրված միջոցառումները տեղի ունեցան Վարպետի երեւանյան տանը։

Թանգարանի տնօրեն, գրականագետ ԱՆԺԵԼԱ ԽՈՐԵՆՅԱՆԸ ուսանողների եւ աշակերտների հետ կազմակերպված հանդիպում-դասախոսության ընթացքում անդրադարձավ բանաստեղծի թողած գրական ժառանգությանը, ինչպես նաեւ ներկայացրեց բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայումս իրականացվում են թանգարանում։

Վարպետի ծննդյան օրը ուսանողները հնարավորություն ունեցան մասնակից դառնալու հատուկ իրենց համար կազմակերպված շրջայցին, իրենց հարցերն ուղղեցին թանգարանի տնօրենին։

Միջոցառումների շարքում տեղի ունեցավ «Աբու Լալա-Մահարի» պոեմի նոր հրատարակության շնորհանդեսը։ ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ հանգամանալից անդրադարձ կատարեց Իսահակյանի գրականությանը՝ առանձնահատուկ ուշադրության արժանացնելով «Աբու Լալա Մահարի» պոեմին։ Ելույթ ունեցավ նաեւ վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ով կարեւորեց նոր սերնդի ակտիվ մասնակցությունը թանգարանի կյանքին, որի շնորհիվ հնարավոր է առավել սերտորեն ծանոթանալ իսահակյանական գրական ժառանգությանը։

Միջոցառումների շարքն ամփոփվեց «Վարպետի աշունը» համերգ-ներկայացմամբ։ Տեղի ունեցավ նաեւ Ավ․ Իսահակյանի «Անի» բանաստեղծության  հիման վրա գրված  երգի պրեմիերան / կոմպոզիտոր ԵՊԿ պրոֆեսոր, կոնցերտմաստեր Մարգարիտ Սարգսյան/։ Վարպետի ծննդյանը նվիրված երկօրյա  միջոցառումների  ավարտին թանգարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց թանգարանի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար եւ հրավիրեց բոլոր այն միջոցառումներին, որոնք պարբերաբար կազմակերպվում են: 

ՄԱՐԻԱՄ ԲԵԳՈՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում