«Ժողովուրդ». Փաշինյանը մանիպուլացրել է բանակցությունների թեման
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում է Արցախյան հակամարտության թեման: Օրինակ՝ նոյեմբերի 2-ին նա խորհրդարանում խոսեց Արցախի կարգավիճակի մասին եւ նշեց, թե այդ բառը փորձել է մի կողմ դնել:
«Համաձայնել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ հիմա չարժե գնալ եւ փորձել լուծել այդ թեման, որովհետեւ դա կբերի անխուսափելի ճգնաժամի, եւ այստեղ է, որ ուրախ եմ. ես կարող եմ հիմա սա ասել: Հաջորդ խնդիրը, որի մասին հրապարակային ասել էի եւ հետահայաց եմ ուզում ասել՝ մենք նաեւ առաջարկեցինք, որ հենց Սոչիում՝ տեղում որոշում կայացվի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղապահների մանդատը երկարացնել անորոշ ժամանակով՝ 20 տարով, 15 տարով, 5 տարով եւ այլն», – նշել է նա՝ հավելելով, որ այդ առաջարկը չընդունվեց, բայց հարցը դարձավ օրակարգային:
Ստացվում է՝ նա հերթական անգամ մանիպուլացնում է բանակցությունների եւ Ացախյան հակամարտության թեման եւս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

