ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով ավանդների տոկոսադրույքները

Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա առթիվ բարելավել է ավանդների պայմանները։ Կախված ներդրման ժամկետից՝ ՀՀ դրամով ավանդների առավելագույն տոկոսադրույքն աճել է 0,5 տոկոսային կետով՝ մինչև 10․5%: ՌԴ ռուբլով միջոցների ներդրման դեպքում առավելագույն աճը կազմել է 3 տոկոսային կետ՝ մինչև 5․5%։ Առաջարկը տարածվում է «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների վրա։

30 օրից մինչև 2 տարի ժամկետով «Շահավետ»  ավանդը ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ՀՀ դրամով ներդնել մինչև 10․5% տարեկան առավելագույն տոկոսադրույքով և ռուսական ռուբլով՝ մինչև 5․5% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազ․ ՀՀ դրամ կամ 10 հազ․ ՌԴ ռուբլի, տոկոսները հաշվարկվում են ավանդի ժամկետի վերջում: Տվյալ պրոդուկտի շրջանակներում համալրման և մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն: Նոր առաջարկը գործում է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ը։

 

ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդատեսակի առավելագույն եկամտաբերությունն աճել է մինչև տարեկան 9․22%, ռուսական ռուբլով` մինչև 4․87%: Համալրման հնարավորությամբ այս ավանդը հասանելի է սկսած 30 հազ․ ՀՀ դրամից կամ 5 հազ․ ՌԴ ռուբլուց, 30 օրից մինչև 2 տարի ժամկետով:

 

«ՀՀ Կենտրոնական բանկի կողմից պահպանվող երկնիշ հիմնական դրույքաչափի ֆոնին այսօր խնայողական պրոդուկտների նկատմամբ հաճախորդների պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Հաշվի առնելով ավանդատուների պահանջները՝ մենք որոշել ենք բարելավել մեր երկու ամենապահանջված ժամկետային ավանդների պայմանները, որոնք կարելի է ներդնել առավելագույն շահավետ պայմաններով ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով։ Ներկա պահին այս արժույթներով ավանդների մասնաբաժինը կազմում է բոլոր արտարժույթներով ներդրված ավանդների ավելի քան 90%-ը։ Միևնույն ժամանակ, ՀՀ դրամով ավանդները  հաճախորդներին հասանելի են շուկայականից բարձր տոկոսադրույքով»,- մեկնաբանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Հայկ Գևորգյանը:

Ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել և համալրել ավանդներ ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար՝ Վիդեո բանկ ծառայության միջոցով:

Բոլոր ավանդները երաշխավորված են ՀՀ ԿԲ կողմից հիմնված Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից։

Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:

Գործող ավանդների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում