Դո՛ւք պետք է հեռանաք, որովհետև փաստ է, որ աշխարհի փողերն էլ տան ձեզ, միևնույն է ազգակործան կապիտուլյանտից բացի, այլ բան ձեզանից դուրս չի գալու. Արտակ Զաքարյան

Զարկերակ
Ազգային Ժողովում ՀՀ 2023թ. պետբյուջեի նախագծի ներկայացման ժամանակ, Նիկոլը տարբեր ոլորտներին առընչվող բազմաթիվ ֆանտաստիկ ու տխրահռչակ հայտարարություններ է արել: Դրանցից մեկով ասել է, որ 2023թ. պաշտպանական ծախսերը 2018թ. համեմատ աճել է 113%-ով, կամ 270մլրդ դրամով:
Ամբողջ աբսուրդը կայանում է նրանում, որ հատկացվող ֆինանսական միջոցները իբրև թե ավելացել է 113%-ով, բայց երկրի պաշտպանունակության մակարդակը՝ 2018թ. համեմատ նվազել է աննկարագրելի չափով: 2018թ-ին Հայաստանն ու Արցախը բավարար պաշտպանունակ էին, իսկ այսօր հույսներս դրել ենք ՌԴ խաղաղարար առաքելության ու ԵՄ 40 դիտորդների վրա: Սա է ձեր իշխանության պատկերն, ու էլ նորից չեմ հիշեցնում ահռելի մարդկային ու տարածքային կորուստների մասին:
Նիկոլի այս հայտարարությունը կոչվում է երեսպաշտական սուտ, կամ պետական միջոցների անարդյունավետ օգտագործում, կամ լավագույն դեպքում՝ չկատարված (ձախողված) բյուջեներ:
Ու՞մ են պետք քո բյուջետային ավելացումները, եթե արդյունքում պետությանդ տարածքները օկուպացվել կամ հանձնվել են, զինանձնակազմի ծառայության պայմանները վատթարացել են, պաշտպանական կառույցներն անմխիթար վիճակում են և այլն: Ու՞մ են պետք բյուջետային ավելացումներդ, եթե ինքդ ես հայտարարում, որ զենք չես կարողանում գնել: Ու՞մ է պետք անիմաստ գլուխ գովելդ, եթե լաց ես լինում, որ ՀԱՊԿ-ը կամ դաշնակիցները քեզ չեն պաշտպանում: Վերջին շրջանում բախտներս բերել է, որ տարածաշրջանում Իրանի ու Ռուսաստանի կենսական շահերն են գործել, թե չէ, քո այդ ավելացած բյուջեով Սյունիքն էլ էիր մատաղ անելու:
Մի խոսքով, ԱԺ-ում ինչ ուզում ես, կարող ես հայտարարել, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Դո՞ւք պետք է հեռանաք, որովհետև փաստ է, որ աշխարհի փողերն էլ տան ձեզ, միևնույն է ազգակործան կապիտուլյանտից բացի, այլ բան ձեզանից դուրս չի գալու:
Մի նորմալ, խելքը գլխին ԶՈՒ ռեֆորմ չեք կարողանում մշակել թղթի վրա, մինչև հիմա ազգային անվտանգության ռազմավարություն չունեք, ու՞ր մնաց թե պետության պաշտպանունակություն ու անվտանգություն ապահովեք:
Հիշի՛ր, անվտանգության, պաշտպանունակության, արտաքին քաղաքականության, պետական կառավարման, բարոյական-արժեքային հարցերում երբեք չհամեմատվես 2018թ-ի հետ: Խայտառակ վիճակում եք, ու ձայնդ որքան բարձր է հնչում, խայտառակությունդ այնքան ցայտուն է երևում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում