Նորից թիվ 1 ընդդիմությունը «բարի ցանկություններից» այն կողմ չանցավ

Վերլուծություն

Երեկվա հանրահավաքում թիվ 1 ընդդիմության ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը կարո՞ղ ենք համարել իր ներկայացրած ուժի դիրքորոշումը: Երեւի, հակառակ դեպքում անհասկանալի կմնար, թե ինչու էր թիվ 1 ընդդիմությունը հանրահավաք հրավիրել: Այդ դեպքում, եթե Իշխանը ներկայացրեց այս ծանրագույն վիճակում թիվ 1 ընդդիմության առաջարկած փրկության ծրագիրը, փորձենք հասկանալ, թե ո՞րն է այն, ժողովրդով ի՞նչ ենք անելու:

Այսպիսով, ի դեմս Իշխան Սաղաթելյանի, թիվ 1 ընդդիմությունն այս հիմնական ուղերձները հղեց.

«Հայաստանը պետք է խուսափի վերահաս կապիտուլյացիայից,

Հայաստանը չպետք է գնա նոր զիջումների և կորուստների ճանապարհով, Հայաստանը պետք է պահպանի իր ինքնիշխանությունը,

Արցախը չպետք է հայաթափվի,

Մայր Հայաստանը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն և իր զավակին` Արցախին։

Ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլը այսօր կապիտուլյացիայի կանխումն է, իսկ կապիտուլյացիան բացառելու առաջին քայլը մեր բոլոր ուժերի համախմբումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը։

Մեկ հոգին չի կարող որոշել ողջ ժողովրդի, միլիոնավոր մարդկանց, մեր ընտանիքների ու մեր հայրենիքի ճակատագիրը։ Մեկ հոգին չի կարող որոշել ներկա և գալիք սերունդների ճակատագիրը։

Այս հավաքի յուրաքանչյուր մասնակից հստակ ուղերձ է հղում արտաքին աշխարհին՝ բարեկամներին, միջնորդներին ու բոլոր հարևաններին. Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Հայաստանը պատրաստ է քննարկել բոլոր բարդ հարցերը; Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների, կոնկերտ լուծումների։ Բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման և հայրենազրկման գնով։

Չի կարող ստորագրվել և վավերացվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Դա պատռվելու է մեր կողմից, և իշխանափոխությունից հետո հայտարարվելու է առոչինչ:

Միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա, որ Նիկոլը Հայաստանը չէ, Նիկոլը հայ ժողովուրդը չէ, Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտողը չէ:

Իրական խաղաղության հասնելու համար նախ պետք է ապահովել երկրի պաշտպանությունն և անվտանգությունը։ Առանց դրա մնացածը ազգային նվաստացում է և նոր կապիտուլյացիա:

Կապիտուլյացիան կարող ենք կանխել ՝ միայն ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ դրոշով համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով։ Եվ որպես կարևոր հանգրվան՝ Ազգային իշխանություն ձևավորելով:

Ինչ պետք է անի ազգային իշխանությունը և ինչպես. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, համահայկական զորաշարժի իրականացում, պաշտպանության եւ անվտանգության հրատապ խնդիրների լուծում, կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության ապահովում:

Մեզ առաջիկայում սպասվում են շրջադարձային իրադարձություններ. իրադարձություններ, որոնք որոշելու են մեր լինել-չլինելու հարցը։

Հայաստանի ազգային ուժերը հասկանում են պահի օրհասականությունը և ունեն կամք ու պատասխանատվություն կանխելու վերահաս կապիտուլյացիան։

Դուք մեզ տվել եք Արցախը և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու մանդատ, մենք դա անում ենք, կամքի և վճռականության պակաս չունենք,բայց վերջնական հաղթանակին հասնելու համար մեզ պետք է նաև փողոցում ու հրապարակներում հավաքված մարդկանց անհաղթահարելի ուժը։ Այդ ուժը պահովելու է ազգային իշխանության ձևավորումը։ Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է արվի դա: Մենք հիմա խնդիր ունենք անհրաժեշտ եւ բավարար պայմաններ ապահովելու և առանց ցնցումների համաժողովրդական պոռթկումով,  ճիշտ պահին ազատագրելու մեր երկիրը:

Ոչ մի թղթի կտոր չի երաշխավորելու մեր ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, խաղաղ ու արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։ Ոչ մի երկիր պարտավոր չէ եւ չի պաշտպանելու մեզ, եթե ինքներս մեզ չպաշտպանենք։ Ոչ մի դաշնակից մեր շահերը չի պաշտպանի, եթե մենք ինքներս այդ շահերը չենք գիտակցում»։

Մեկ բան, որ միանշանակ ընդունելի է այս թեզերում այն է, որ դրված «մեր լինել-չլինելու հարցը»: Ընդունելի են նաեւ ապագայի հետ կապված առաջարկվող մոտեցումները` պետք է ուժեղանալ, վերամիավորել Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, չստորագրել մեզ ոչ ձեռնտում որեւէ փաստաթուղթ ու այդպես շարունակ:

Մեկ բան միայն այդպես էլ հասկանալի չի դառնում` ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԱՅԴ ԱՄԵՆՆ ԱՆԵԼՈՒ, ի՞նչ կոնկրետ, տեսանելի ու շոշափելի գործողությունների ծրագիր է առաջարկում թիվ 1 ընդդիմությունը: Մեկ քայլ թեեւ այն եւս հստակ չէր ձեւակերպված, սակայն կարելի է կռահել. պետք է փոխել Նիկոլին: Երկրորդ քայլն էլ կարելի է հասկանալ` «Ազգային իշխանության ձևավորում»: Բայց ո՞րն է երրորդ, չորրորդ քայլը: Օրինակ, եթե «նախ պետք է ապահովել երկրի պաշտպանությունն և անվտանգությունը», կարո՞ղ է գոնե մոտավորապես ասել` ինչպե՞ս: Կամ ինչպե՞ս հասկանանք այն միտքը, թե` «Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը»: Ո՞ր միջնորդներին նկատի ունի, Միսկի խմբի՞ն: Բայց չէ՞ որ միջնորդ կոչվածների արեւմտյան հատվածն ուղղակիորեն պահանջում է Արցախը հանձնել Արդբեջանին:

Երբ Իշխանը պնդում է, թե` «Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է արվի դա», կարո,ղ է գոնե մի փոքր էլ մարդկանց «լուսավորել»: Հակառակ դեպքում այն տպավերությունն է, թե այս ամենը «բարի ցանկությունենրից» այն կողմ այդպես էլ չեն կարող անցնել:

Ու սա՞ էր Արցախից եկած այդ հզոր ազդակի պատասխանը:

Վերջապես, թիվ 1 ընդդիմության «դեմքն» այդ հանրահավաքում գոնե պատկերացնո՞ւմ է, թե նման ելույթով նորից քանի մարդու հիասթափության հասցրեց:

Եվ վերջում. երբ նա պնդում է, թե` «Դուք մեզ տվել եք Արցախը և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու մանդատ», վստա՞հ է, որ հենց իրեն են մանդատ տվել, թե՞ Քոչարյանին տված ձայների մասին է խոսում: Այդ դեպքում, ինչո՞ւ Իշխանի փոխարեն այդ ձայները ստացած Քոչարյանը չունեցավ այդքան ճակատագրական ելույթը, երբ զոհասեղանին իրոք դրված է Հայաստանի լինել-չլինելը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում