Հետո հասկացա, որ շատ եմ սիրում նրան և ուզում եմ կյանքս կապել նրա հետ

Սպորտ

Հոկտեմբերի 27-ին, Ազատ ոճի ըմբշամարտիկ, Աշխարհի առաջնության չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր ԱՐՍԵՆ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԸ ամուսնացել է, ընտրյալի անունը Դիանա է։ Այս գեղեցիկ զույգի հարսանիքին ներկա են եղել մարզաշխարհի շատ անվանի ներկայացուցիչներ։ Զույգը Աստծո օրհնությունը ստացել է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում։ Արսենը ծնունդով Մասիս քաղաքից է։ Մեզ հաջողվեց զրուցել նորապսակ ԱՐՍԵՆԻ  հետ։

 ֊ Շնորհավորում ենք Արսեն Ամուսնության առթիվ, անսպառ երջանկություն մաղթում Ձեզ ։

֊ Շատ շնորհակալ եմ ։Կյանքումս կատարվեց մի շատ  կարևոր իրադարձություն, որին շատ էինք սպասել։ Պսակադրվեցինք, ստացանք Աստծո օրհնությունը։ Այսուհետ ավելի պատասխանատու պետք է լինենք ու հավատարիմ միմյանց հանդեպ։ Ցանկանում եմ բոլոր զույգերի կյանքում այս հեքիաթային օրը անպայման գա։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մեր կողքին էին և կիսում էին մեր ուրախությունը, մեզ հետ միասին։  

֊ Արսեն, իսկ ինչպե՞ս եք ծանոթացել։

- Կարևորը գիտեի, որ լավ ընտանիքից է ու շատ խելացի ։ Պատահաբար եմ տեսել, հետո որոշ ժամանակ անց սոցկայքերում նորից գտա։ Դիանան նկարում է։ Նրա աշխատանքները աչքովս ընկան։ Այդպես, աստիճանաբար սկսեցինք շփվել։ Հետո հասկացա, որ շատ եմ սիրում նրան և ուզում եմ կյանքս կապել նրա հետ։ Նա նույնքան է ուզում հաղթեմ, որքան ես։ Ինձ միշտ ոգեշնչում է։

 ֊ Արսեն, հակիրճ կարո՞ղ ես բացատրել, թե ինչ է սերը։

- Սերը ամուսնության հիմքն է։ Ամուսնության մեջ հավերժ է, ընկերությունը պարգև է, իսկ բարությունը արդյունքը։ Մինչև, որ մահը կբաժանի մեզ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի