«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Կա­պի­տու­լյան­տի «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» ըն­կեր ԻԼ­ՀԱՄ Ա­ԼԻ­Ե­ՎԸ կա­պի­տու­լյան­տից նվեր ստա­ցած Շու­շի­ից զար­մա­նա­լի ամ­բար­տա­վա­նու­թյամբ հո­խոր­տա­ցել է. «Ռև­ան­շիս­տա­կան ​​ու­ժե­րը Հա­յաս­տա­նում գլուխ են բարձ­րաց­նում. Հա­յաս­տա­նում ու­ժեր են բարձ­րա­նում, շրջա­նակ­ներ, ո­րոնք չեն ցան­կա­նում հա­մա­կերպ­վել պա­տե­րազ­մի հե­տև­անք­նե­րի հետ... Հա­յաս­տանն ամ­բող­ջու­թյամբ չի են­թարկ­վում 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 10-ի հայ­տա­րա­րու­թյա­նը, ամ­բող­ջու­թյամբ դուրս չի բե­րել իր զին­ված ու­ժե­րը Ղա­րա­բա­ղից, մեզ չի տրա­մադ­րել Զան­գե­զու­րի մի­ջանց­քը և պար­բե­րա­բար ռազ­մա­կան սադ­րանք­ներ է ի­րա­կա­նաց­նում մեր դեմ»: Ի դեպ, և՛ Նի­կո­լը, և՛ Իլ­հա­մը զար­մա­նա­լի­ո­րեն նույն եզ­րույթն են օգ­տա­գոր­ծում` «ռև­ան­շիստ­ներ», և նույն շրջա­նակ­նե­րի նկատ­մամբ` մեր երկ­րի հայ­րե­նա­սի­րա­կան ընդ­դի­մու­թյան: Մա­զութ­նո­ցի բռնա­պե­տը նա­և խո­սում է «օտա­րերկ­րյա» «ծղրտո­ցի» մա­սին` ի քա­ջա­լե­րումն Հա­յաս­տա­նի: Հե­տաքր­քիր է, նա կհա­մար­ձակ­վի՞ Ի­րա­նի, Ֆրան­սի­ա­յի, ԱՄՆ-ի ղե­կա­վար այ­րե­րի ե­րե­սին ա­սել, որ նրանք «ծղրտում են»: Դե ինչ, ե­թե չնա­յած այն հան­գա­ման­քին, որ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րի­չը նույն Ա­լի­և­ի «նո­քյարն» է, մեր երկ­րում ոչ մի­այն կան, այ­լև «գլուխ են բարձ­րաց­նում» «ռև­ան­շիս­տա­կան ու­ժե­րը», ու­րեմն մեր ազ­գը մե­ռած չէ, դի­մադ­րու­թյան և վե­րածնն­դի բնա­կան մղու­մով է օժտ­ված: Իսկ Ա­լի­և­ի հո­խոր­տանք­նե­րում ցան­կա­ցած հո­գե­բան նա­և վախ կտես­նի` կորց­նե­լու «խո­սաց­ված խա­ղում» նվեր ստա­ցած «հաղ­թա­նա­կը»:

Իսկ վայ-գե­նե­րալ ԳԱ­ԳԻԿ ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱ­ՆԻ տե­սո­ղու­թյան հետ զար­մա­նա­լի բա­ներ են կա­տար­վում: Հար­ցին՝ ին­չո՞ւ տե­սա­նե­լի չէ այն տնտե­սա­կան բու­մը, ո­րի մա­սին Նի­կո­լը խո­սում էր ԱԺ-ում, վեր­ջի­նիս գրպա­նա­յին գե­նե­րալ Գա­գոն պա­տաս­խա­նել է. «Գի­տեք՝ մին­չև հե­ղա­փո­խու­թյու­նը ամ­բողջ եր­կի­րը խո­սում էր աղ­քա­տու­թյան մա­սին, հի­մա ես է՛լ չեմ լսում, որ աղ­քա­տու­թյուն կա. սաղս հա­վա­սար ապ­րում ենք: Էն ժա­մա­նակ ա­մեն օր փո­ղոց­նե­րում մու­րաց­կան­նե­րի է­ի տես­նում, հի­մա սաղ Ե­րե­ա­նում մի եր­կու տեղ գտնեք, թե չէ: Էն­պես որ՝ մեր իշ­խա­նու­թյան օ­րոք ան­գամ մու­րաց­կան­նե­րի քա­նակն է քչա­ցել: Հա, թան­կու­թյուն­նե­րը շատ են, բայց դե ամ­բողջ աշ­խար­հում թան­կու­թյուն է, հի­մա մեր կա­ռա­վա­րու­թյու­նը ի՞նչ ա­նի, որ սենց ա: Էս էլ կանց­նի, բո­լորս էլ հա­վա­սար ապ­րում ենք»: Ի­յա՛, ի­րո՞ք... ակ­նա­բույժդ ե­րև­ի դե­բիլ է կամ` ա­նաս­նա­բո՞ւյժ: Կամ էլ գե­նե­րալ Գա­գոն ա­մեն օր այն­քան է տես­նում Նի­կո­լի նող­կա­լի մի­ջազ­գա­յին մու­րաց­կա­նու­թյու­նը, որ սո­վո­րա­կան մու­րաց­կան­ներն աչ­քին էլ մու­րաց­կան չեն ե­րև­ում:

Ա՛խ այս մա­մու­լը, ինչ­քան կհեշ­տա­նար կյան­քը, ե­թե սրի­կա լրագ­րող­նե­րին ճնշե­ին, փա­կե­ին, ոչն­չաց­նե­ին: Թե չէ «քրե­ա­կան են­թամ­շա­կույ­թի դեմ պայ­քա­րող» ՔՊ-ում զար­մա­նա­լի­ո­րեն հայտ­նա­բե­րում են հան­ցաշ­խար­հի հետ կապ պա­հող ՔՊ-ական­նե­րի: ԱԺ ՔՊ խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԴԱ­ՎԻԹ ԴԱ­ՆԻ­Ե­ԼՅԱ­ՆԸ, պարզ­վում է, քրե­ա­կան են­թամ­շա­կույ­թին հա­րող­նե­րի հետ բա­վա­կա­նին սերտ կա­պե­րի մեջ է: «Ժո­ղո­վուրդ» օ­րա­թեր­թի տե­ղե­կու­թյուն­նե­րով. «Արվես­տի ներ­կա­յա­ցու­ցիչ պատ­գա­մա­վո­րը (նկա­րիչ է), մշա­կույ­թին զու­գա­հեռ, նա­և քրե­ա­կան են­թամ­շա­կույ­թով է տար­ված ու թե՛ գոր­ծա­դի­րում, թե՛ օ­րենս­դի­րում ու­ղիղ կապ է ստեղ­ծում, ա­պա­հո­վում կա­պը քրե­ա­կան աշ­խար­հի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի և օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի մի­ջև: Մեզ հայտ­նի դար­ձավ, որ օ­րերս՝ Դա­նի­ե­լյա­նի հոր մահ­վան տա­րե­լի­ցի ա­րա­րո­ղու­թյա­նը, ի թիվս մի շարք պաշ­տո­նյա­նե­րի ու տե­ղա­ցի ու­ժա­յին­նե­րի (Սյու­նի­քի մարզ­պետն, ի դեպ, ներ­կա չի ե­ղել), մաս­նակ­ցե­լիս է ե­ղել նա­և Նո­րա­տուս­ցի Ա­լիկ ա­նու­նով հայտ­նի Ա­լիկ Բան­դու­րյա­նը»: Եվ, ըստ թեր­թի, «Նա, ըստ ե­րև­ույ­թին, չհեր­քեց մեր ու­նե­ցած տե­ղե­կու­թյու­նը»: Դե ինչ, ռսի ա­սած. «Или крес­тик сни­ми­те, или тру­сы одень­те»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան