Արցախցին իր դարավոր պատմության ընթացքում ապրել է մենակի վճռական հոգեբանությամբ, այսօր էլ մենք ավելի լուրջ հարվածներ ենք ստանում ոչ այնքան դիմացից, որքան թիկունքից.Սենոր Հասրաթյան

Հանդիպում
Ակնհայտ է, որ օղակը Արցախի շուրջ շարունակում է նեղանալ, թշնամին շարունակում է ամեն օր նոր պահանջներ ներկայացնել այդ ճանապարհին դիմելով կեղծ տեղեկատվության տարածման եւ քաղաքացիական բնակչությանը ամենատարբեր եղանակներով խուճապի մատնելու փորձերով։ Վառ օրինակը Խրամորթում օրերս արձանագրված միջադեպն է։ Տպավորություն է, որ բոլորը մտահոգ են Արցախի հարցով, բայց կոնկրետ քայլեր առկա մարտահրավերները գոնե չեզոքացնելու համենայնդեպս չեն արձանագրվում: Տպավորություն է, որ արցախցին մնացել է ինք իր խնդրի հետ, ի վերջո ինչ է սպասվում այս իրավիճակում Արցախին։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի ՊԲ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ, ով անդրադառնալով վերը նշվածին նախ նկատեց.
 
-Մեկ անգամ չէ, որ արցախցին իր դարավոր պատմության ընթացքում ապրել է մենակի վճռական հոգեբանությամբ: Համոզված եմ, որ այս անգամ էլ, ի հեճուկս իր ներքին ու արտաքին թշնամիների, նա կկարողանա պատվով դուրս գալ հերթական փորձությունից: Ի դեպ, նաև ասեմ, որ արտաքին թշնամուն ավելի հեշտ է դիմագրավել, քան ներքին թշնամուն: Այսօր մենք ավելի լուրջ հարվածներ ենք ստանում ոչ այնքան դիմացից, որքան թիկունքից: Բայց նորից եմ ասում, արցախցին վճռական է և նա ապրելու է իր հողում այնպես, ինչպես ինքն է ցանկանում:
-Ալիեւը շարունակում է պնդել, որ արցախահայությունը այլեւս Ադրբեջանի բնակիչներ են եւ, որ այդ փաստի հետ պետք է հաշտվեն արցախահայերը։ Համարժեք պատասխան ,սակայն ՀՀ իշխանությունների կողմից, չենք տեսնում,ավելին ամենաբարձր մակարդակով հաճախ լսում ենք ադրբեջանահաճո ելույթներ։ Բացառո՞ւմ եք արդյոք, որ մի օր թշնամին նաեւ իր այդ նպատակին կհասնի հայաթափելով Արցախը հայերի լուռ համաձայնության ներքո։
-Ես, կարծես, վերևում պատասխանեցի Ձեր հարցին: Բայց, որպես հավելում, ասեմ, որ արցախահայությունն իր արդար ու վճռական ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերին և այն քննարկման կամ սակարկման ենթակա չէ: Ու դրանում ներքին համոզմունք ունի ինչպես հարևան, բայց ոչ բարեկամ երկրի այսօրվա ղեկավարությունը, այնպես էլ միջազգային հանրությունը: Այլ հարց է, որ այդ ճշմարտության հանդեպ այլ է Հայաստանի ներկա ղեկավարության վերաբերմունքը, որը շատ ցավալի է... Արցախը եղել է, կա ու լինելու է հայեցի, չկասկածեք: 
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցած հանրահավաքը, որը կայացավ հոկտեմբերի 30-ի հանրահավաքից մեկ շաբաթ հետո՝ ի պաշտպանություն արցախցիների: Լիահո՞ւյս եք, որ այդ ճանապարհով հնարավոր կլինի իրավիճակը բեկել, խուսափել:
-Մենք՝ հայերս, պարտավոր ենք բոլոր հնարավոր միջոցները կիրառելով կանգնեցնել այս համազգային անկումը: Այսօրվա դրությամբ իշխող ռեժիմի դեմ պայքարի այլընտրանք դեռևս չունենք, քան հանրահավաքն ու տարատեսակ բողոքի ցույցերն են: Մեր ժողովուրդը, վերջապես, պետք է գիտակցի, որ տանը նստելով և հույսը դնելով ինչ-որ մեկի վրա, որևէ առաջընթաց չի ունենալու, ավելին՝ շարունակելու է կորցնել: Յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինքն անելիք ունի...
-Եվ վերջում, ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը անդրադառնալով Արցախի ապագային ասել է. «Բոլոր նրանք, որոնք Ղարաբաղի խնդիրը կապում են Հայաստանի մոտեցումների հետ, նրանք շառլատաններ են, անլուրջ մարդիկ են: Հայաստանը չունի այն ուժը, որ Ղարաբաղը հեռացնի Ադրբեջանից: Ասում են՝ Ղարաբաղը տալիս եք Ադրբեջանին, մի բան, որ մերը չի, ո՞նց ենք տալիս: Որպես արցախցի կխնդրեի Ձեր գնահատականը վերը նշվածին:
- Միայն անհայրենիք մարդը կարող է այդպես մտածել: Մեր այսօրվա ողբերգության թիվ մեկ պատճառը կայանում է նրանում, որ իշխող ուժի բացարձակ մեծամասնությունը, եթե չասենք բոլորը, հենց այդպես են մտածում: Այդ ապազգային ու ապիկար իշխանավորներն այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ հենց նման դատողությունների արդյունքում ենք ժամանակին կորցրել մեր պատմական հայրենիքի մեծ մասը՝ Կարսն ու Արդահանը, Սասունն ու Նախիջևանը, իսկ այսօր էլ հրաժարվում ենք Արցախից, վաղը կհրաժարվենք Սյունիքից, մյուս օրը Տիգրանաշենից և այդպես շարունակելով՝ կհասնենք Երևանին... Շառլոտանությունը հենց սա է, այլ ոչ թե այն, որ ուզում են գոնե Հայրենիքից մնացածը պահել...
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում