Մեքսիկայում ընթանում է WBC 60-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը
ՍպորտՀայաստանը պաշտոնապես ներկայացվեց WBC անդամ ։ Այս մասին տեղեկանում ենք ՊԲՀՖ Պրոֆեսիոնալ Բռնցքամարտի Համահայկական Ֆեդերացիայի պաշտոնական էջից։
Մեքսիկայում ընթանում է WBC 60-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանի գլխավորությամբ: Կոնգրեսի ընթացքում WBC ղեկավար Մաուրիսիո Սուլեյմանը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանը տարածաշրջանում WBC ներկայացուցիչ:
Կազմակերպության ղեկավարը նաև մեդալով պարգևատրել է Գառնիկ Հարությունյանին: Կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները, պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի 3 բռնցքամարտիկներ՝ Ռաֆայել Սիմոնյանը, Արամ Ֆանյանը և Վալերի Հովհաննիսյանը ռեյտինգային մենամարտեր կանցկացնեն: Բացի այս, ՊԲՀՖ նախագահը հայտ է ներկայացրել, որպեսզի հայ բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը մասնակցի չեմպիոնական գոտու համար մենամարտի: Չի բացառվում, որ այդ չեմպիոնական մենամարտը տեղի կունենա Հայաստանում:
Նանա Սարգսյան

