Թող Ալիեւը շատ գլուխ չգովա, իրա ոչխարի մռութը ժամանակն է լիրարժեք աշխարհին ցույց տալ, հայի դուխը չի կարա կոտրի էդ շան որդին․ Կորյուն Ղումաշյան

Հանդիպում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս ելույթ է ունեցել Շուշիում, որի ընթացքում խոսել է Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ձեռնարկման, Հայաստանի պարտավորությունների, սեպտեմբերյան մարտերի և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի թեմայի մասին։ Ելույթին ներկա են եղել նաև Ալիևի կինը՝ այդ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան և որդին՝ Հեյդար Ալիևը։ 

Ալիևը պնդում է, որ իր երկիրը ոչ մեկից չի վախենում և չի զգուշանում՝ ուղղակիորեն խոստովանելով, որ 44-օրյա պատերազմը սկսել է Ադրբեջանը։ «Եթե մենք ինչ-որ մեկից վախենայինք, երբեք չէինք սկսի Երկրորդ ղարաբաղյան պատերազմը։ Մեզնից յուրաքանչյուրը պատրաստ էր զոհվել, սակայն վերադարձ չկար, ազատություն կամ մահ: <...> Այդ իսկ պատճառով հիմա, չնայած նրան, որ պատերազմը երկու տարի առաջ ավարտվել է, կան տագնապալի պահեր, և այդ կապակցությամբ ես ուզում եմ դիմել հայ ժողովրդին։ Հիմա նրանք տեսնում են այդ երեսուն տարվա բռնազավթման ցավը, տեսնում են, թե ինչ է նշանակում բռնազավթում և կորուստներ։ Մենք միայն պատասխանել ենք նրանց, մենք պատերազմել ենք մեր հողում, մենք ագրեսորին քշել ենք մեր հողերից։ Նրանք պետք է դա գիտակցեն, որ երկրորդ անգամ չդառնան այնպիսի շրջանակների զոհ, որոնք գտնվում են արտասահմանում և այս տարածաշրջանը դիտարկում որպես խաղահրապարակ»,- APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ալիևը՝ ակնարկելով Իրանին։ «Եթե պետք է, ցույց կտանք ևս մեկ անգամ, կհասնենք ցանկալիին, դա գիտեն բոլորը և դա պետք է իմանան նաև նրանք, որոնք զորավարժություններ են անում մեր սահմանների մոտ ի աջակցություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել։ Եթե Հայաստանը ցանկանում է բարիդրացիական քաղաքականություն վարել, առաջին հերթին նա պետք է կատարի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր դրույթները»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ Երևանը չպետք է սպասի հրաշքի, որովհետև ոչ ոք չի գա չի պատերազմի իր փոխարեն։

«Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը անդրադարձել է Ալիեւի հոխորտանքներին, այսպես պատասխանելով․

-Ալիեւի պատասխանը ես տվել եմ գործով, ես իր ա մաման էլ, պապան էլ, հերիք եղավ ամպագորգոռ գոռա, մենք ամեն ինչի էլ ընդունակ ենք, ամեն ինչ էլ կարող ենք, հայի դուխը չի կարա կոտրի էդ շան որդին։ Ես ասում եմ, ես իմ գործով իրա պատասխանը տվել եմ, թե ինչ գործ է, ես փակագծեր չեմ կարող բացել: Հերիք եղավ խեղճի, պարտվածի դիրքերից խոսալ, մենք պարտավոր ենք մեր ատամները ցույց տալ, եթե ամեն մեկը իրար գար տեղից էսօր Ալիեւ կոչեցյալը սենց չէր հոխորտա։

-Բայց ի վիճակի՞ ենք մենք այսօր ատամներ ցույց տալու։

-Հարյուր տոկոս կկարողանանք, մեզ պետք էլ չի որեւէ մեկից զենք։ 90-ականներին որսորդական զենքով չէինք կռվում դրանց դեմ, սաղ իրանց զենքերով իրանց հարցերը լուծեցինք։ Հիմա էլ պետք է նույն հոգեբանությամբ առաջնորդվենք, ոչ թե դիվանի քշելով աղիողորմ լացենք, թե ինչ անենք, ոնց անենք։ Երկիրը խոսալով չեն սիրում, երկիրը գործերով են սիրում, ես տենց գիտեմ։

-Ուղղակի 90-ականներին չկային բայրաքթարներ։

-Բայրաքթարն էլ ռումբա էլի, հա մի քիչ տոչնի խփող ռումբա, բայց եթե կա կամք ռումբն ինչ է, էդ մեր գյոզալ տղաները ոնց էին կռվում։ Էդ բայրաքթարներին էլ կարելի է նախապես հայտնաբերել եւ խփել, հայտնաբերելն էլ ունենք, խփելն էլ ունենք՝ ինչի մասին է խոսքը։ Թող Ալիեւը շատ գլուխ չգովա, իրա ոչխարի մռութը ժամանակն է լիրարժեք աշխարհին ցույց տալ, իսկ դրա համար մեզ կամք է պետք, կամք կանգնել հայրենիքի կողքին։ Մեզ ոչ ոք չի փրկելու,, եթե մենք խելքներս գլուխներս չհավաքենք։ Հիմա նստած վախվորած մտածում ենք, թե սաղ հզոր են, ձայն չհանենք, որ չմորթվենք, է պիտի մենք մեզ փրկենք մորթվելուց։

 Ես հավատում եմ իմ բանակին ու իմ հայ զինվորի կամքին, էսքանը կասեմ։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում