Գվարդիոլան շատ է վնաս տվել ֆուտբոլին. Մեսսի
ՍպորտՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մարզչական մոտեցումների մասին.
«Գվարդիոլան շատ է վնաս տվել ֆուտբոլին, քանի որ այն, ինչ մենք անում էինք «Բարսելոնայում», թվում էր՝ այնքան հեշտ ու հասարակ է, որ շատ մարզիչներ փորձում էին կրկնել։ Գվարդիոլան ունի առանձնահատուկ մոտեցում հանդիպումները վերլուծելու, խաղերին պատրաստելու եւ իր գաղափարները փոխանցելու հարցում»,- Մեսիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

