Միջազգային մրցաշար. Կատյա Գալստյանը՝ ոսկե, Միքայել Միքայելյանը բրոնզե մեդալակիր
Սպորտ
Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի առաջատարներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը բարձր արդյունքներ են գրանցել։
Միքայել Միքայելյանը 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում 3-րդ տեղն է զբաղեցրել՝ վաստակելով 59.07 վարկանիշային միավոր, առաջատարին զիջելով ընդամենը 12.4 վայրկյան։
Կատյա Գալստյանն էլ հավասարը չի ունեցել 9 կմ ազատ ոճի մրցատարածությունում՝ վաստակելով 80.51 վարկանիշային միավոր:

