Ինձ չհետաքրքրեց. Կարպինը` Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկի մասին
ՍպորտՎալերի Կարպինը օրեր առաջ երկարաձգել է պայմանագիրը Ռուսաստանի հավաքականի հետ մինչև 2024 թվականը։ Sports.ru-ի հետ զրույցում Կարպինը պատասխանել է թե արդյոք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից առաջարկ ստացել է.
«Այո, զանգ եղել։ Լսեցի առաջարկը, որը բավականին լավն էր: Ինձ չհետաքրքրեց, որովհետև ես Ռուսաստանի հավաքականի և «Ռոստովի» մարզիչն եմ»,- ասել է Կարպինը։

