«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երեխային կապկպել են, մոր աչքի առաջ ենթարկել բռնության, ապա սպանել. Ինչ ցուցմունք է տվել Պեմզաշենի մոլագարը

Քրեական

Քննչա­կան կո­մի­տեն հաս­տա­տում է` ոճ­րա­գործ­նե­րը Պեմ­զա­շե­նում սպան­ված ըն­տա­նի­քի 12-ամյա աղջ­նա­կի նկատ­մամբ սե­ռա­կան բնույ­թի բռնի գոր­ծո­ղու­թյուն­ներ են կա­տա­րել: Այս մա­սին  հայտ­նեց ՔԿ մա­մու­լի խոս­նակ Վար­դան Թա­դե­ւո­սյա­նը: Ըստ նրա, ե­րե­խա­նե­րի մոր նկատ­մամբ նման գոր­ծո­ղու­թյուն­ներ չեն կա­տար­վել:

«Իրա­վու­ն­քին»  նա­եւ այլ ման­րա­մաս­ներ են հայտ­նի դար­ձել ոճ­րա­գոր­ծու­թյու­նից: Մա­սնա­վո­րապ­ես, ոճ­րա­գոր­ծը խոս­տո­վա­նել է, որ ե­րե­խա­յին կապկ­պել են, մոր աչ­քի ա­ռաջ են­թար­կել բռնու­թյան, ա­պա նոր սպա­նել: Ան­մարդկա­յին տան­ջանք­նե­րի են են­թար­կել նա­եւ տղա­յին: Ըստ մեր աղ­բյուր­նե­րի, քննվում է նա­եւ վար­կած առ այն, որ ոճ­րա­գործ­նե­րի թի­վը ե­րեքն է ե­ղել: Վեր­ջին­ներս, ինչ­պես եւ գրել է­ինք նա­խորդ հա­մա­րում, գնա­ցել է­ին այդ քայ­լին` ի սկզբա­նե գո­ղու­թյան նպա­տա­կով: Բայց հաս­կա­նա­լով, որ նրանց ճա­նա­չել են, եւ հե­տո ա­վե­լի վատ է լի­նե­լու, ո­րո­շել են ի­րենք տե­ղում վե­րաց­նել վկա­նե­րին: Ի դեպ, գլխա­վոր ման­կաս­պա­նը հենց այդ­պես էլ խոս­տո­վա­նա­կան ցուց­մուն­քում գրել է:

Ար­դեն ձեր­բա­կալ­ված ոճ­րա­գործ­նե­րի ինք­նու­թյան մա­սին նոր ման­րա­մաս­ներ են հայտ­նի դար­ձել: Մաս­նա­վո­րա­պես՝ 32-ամյա Վրույր Բար­սե­ղյա­նի հայ­րը ե­ղել է թմրա­մոլ եւ հար­բե­ցող, նա լքել է ե­րե­խա­յին ու նրա մո­րը, մեկ­նել ՌԴ, որ­տեղ եւ սպան­վել է:

Նրա հո­րեղ­բայ­րը` 42-ամյա ոճ­րա­գործ Ար­կա­դի Բար­սե­ղյա­նի հայ­րը նույն­պես ե­ղել է թմրա­մոլ եւ հար­բե­ցող եւ մի քա­նի ան­գամ դա­տա­պարտ­վել է թմրա­մո­լու­թյան հա­մար:

Ի դեպ, Ար­կա­դի Բար­սե­ղյա­նը Պեմ­զա­շե­նում իր կող­մից սպան­ված ըն­տա­նի­քի հոր մոտ ըն­կերն է ե­ղել: Նրանց հո­րա­քույ­րը հա­րե­ւա­նի հետ սի­րա­յին կա­պից ու­նե­նա­լով մեկ ե­րե­խա, նրա­նից ա­զատ­վե­լու նպա­տա­կով սպա­նել է նո­րած­նին` գլխի մեջ խրե­լով ա­սեղ­ներ: Ման­կաս­պա­նու­թյան հոդ­վա­ծով կի­նը դա­տա­պարտ­վել է ա­զա­տազրկ­ման:

Պեմ­զա­շե­նի գյու­ղա­պետ Ա­ղա­սի Վար­դա­նյանն էլ մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ ձեր­բա­կալ­ված 32-ամյա Վրույր Բար­սե­ղյա­նը, ով ու­նի չորս ե­րե­խա, աչ­քի էր ընկ­նում ոչ ա­դեկ­վատ վար­քագ­ծով: Վեր­ջերս նրան հա­ճա­խա­կի տես­նում է­ին անս­թափ վի­ճա­կում զբոս­նե­լիս եւ իր զո­հե­րի տան շուրջ­բո­լո­րը պտտվե­լիս: Նա ապ­րում էր սպան­ված կնոջ աշ­խա­տա­վայ­րի` պո­լիկ­լի­նի­կա­յի հա­րե­ւա­նու­թյամբ:

Երկ­րորդ ոճ­րա­գոր­ծը ու­նի մեկ ե­րե­խա:

Ոճ­րա­գոր­ծու­թյու­նից հե­տո նա փա­խել է Ե­րե­ւան, որ­տեղ էլ ձեր­բա­կալ­վել է: Իսկ այ Վրույր Բար­սե­ղյա­նը մնա­ցել է գյու­ղում, հա­ճախ գնա­ցել իր զո­հե­րի բնա­կա­վայ­րում քննչա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին հե­տե­ւել, նույ­նիսկ` մաս­նակ­ցել նրանց հու­ղար­կա­վո­րու­թյա­նը, ցա­վակ­ցել ըն­տա­նի­քի հո­րը: Ըստ Պեմ­զա­շե­նի գյու­ղա­պե­տի` եր­կու ոճ­րա­գոր­ծներն էլ դատ­վա­ծու­թյուն չեն ու­նե­ցել:

Այս պա­հին գյու­ղում տի­րում է լար­ված ի­րա­վի­ճակ, ոս­տի­կան­նե­րը հսկում են պեմ­զա­շեն­ցի ճի­վաղ­նե­րի բնա­կա­րան­նե­րը, որ­պես­զի նրանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը չեն­թարկ­վեն վեն­դետ­ա­յի:

Ի­ԼՈ­ՆԱ Ա­ԶԱ­ՐՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան