«Ժողովուրդ». Ինչպես են ԿԸՀ նախագահի 2 որդիները ազատվել բանակից

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 4-ի համարում գրել էր, որ Վահագն Հովակիմյանի երկու որդիները հայկական բանակում չեն ծառայել. այս մասին պաշտոնապես հայտնել էին ՀՀ պաշտպանության նախարարությունից: Այս հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի նոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե Միսակ Վահագնի Հովակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովակիմյանը երբ են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացել ենք պատասխան, ըստ որի՝ Միսակ Հովակիմյանն ազատվել է 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքում, իսկ Նարեկ Հովակիմյանը՝ 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում, այսինքն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանի երկու որդիները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ այն ժամանակահատվածում, երբ Վահագն Հովակիմյանը իշխանական պատգամավոր էր:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ պետական պաշտոնյաները ազատում են իրենց որդիներին բանակից, իսկ խեղճուկրակ ընտանիքների երեխաները գնում են բանակ՝ որպես մսաղաց նյութ: Հիմա Նիկոլ Փաշինյանը մոռացել է նախկին խոսքերն ու խոստումները եւ աչք է փակում իր կողքի մարդկանց արարքների վրա, որոնց գործողությունները օր օրի ավելի լկտի եւ մերժելի են դառնում»:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին