«Ժողովուրդ». Արտաքին քաղաքականության կարևոր հարցերը որոշում է Արարատ Միրզոյանի խորհրդականը
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնական հարցերը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանն է որոշում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 28-ամյա Կոստանյանն է հենց արտոնում ՀՀ արտաքին քաղաքականության հետ կապվող բոլոր տեքստերը, այդ թվում՝ թե՛ միջազգային գործընկերներին ուղղված արձագանքները, թե՛ մամուլի առանձին հաղորդագրությունները:
Հետաքրքիր է՝ ում մտքով է անցել ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը որոշելու վճռորոշ հարցը թողնել գիտական թեզ պաշտպանելու պատրվակով բանակից 3 տարվա տարկետում ստացած, այնուհետեւ ասպիրանտուրայից դուրս եկած ու բանակից բոլորովին այլ հիմքով ազատված Կոստանյանին. նա ո՛չ դիվանագետի կամ բանակցողի փորձառություն, ո՛չ էլ քաղաքական ցցուն ու արժանահավատ կենսագրություն ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

