Տեսնենք ով ում վերջում «տեռորիստ կսարքի»

Վերլուծություն

Ստամ­բու­լում նա­խօ­րե­ին տե­ղի ու­նե­ցած պայ­թյուն­նե­րը, ի­հար­կե, հենց այն­պես չէ, որ տե­ղի ու­նե­ցան այս օ­րե­րին ըն­թա­ցող քիչ տե­սա­նե­լի, սա­կայն մի­ան­գա­մայն բուռն գոր­ծըն­թաց­նե­րի ֆո­նին: Գոր­ծըն­թաց­ներ, ո­րոնք ոչ ա­վել, ոչ պա­կաս, կան­խո­րո­շե­լու են  աշ­խար­հի ապագա քա­ղա­քա­կան կա­ռուց­ված­քը:

ՍՏԱՄ­ԲՈՒ­ԼԻ ՊԱՅ­ԹՅՈՒ­ՆՆԵ­ՐԸ

Պայ­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լու մեջ, ինչ­պես հայտ­նի է, Ան­կա­րան ա­րա­գո­րեն մե­ղա­վոր­ներ գտավ՝ «Քրդա­կան աշ­խա­տա­վո­րա­կան կու­սակ­ցու­թյու­նը» եւ նրա ռազ­մա­կան թե­ւը: Ի­րա­կա­նում, հաս­կա­նա­լի է, Էր­դո­ղանն այս­պի­սով մե­ղադ­րանք է հղում բո­լոր քրդե­րին, այդ թվում՝ թուր­քաբ­նակ, սի­րի­աբ­նակ, ի­րա­քյան եւ, ե­րե­ւի, ան­գամ Ի­րա­նի քրդե­րին: Բա­ցի այդ, որ, թե­րեւս, այս պատ­մու­թյան ա­մե­նագլ­խա­վոր դե­տալ­նե­րից մեկն է. մի շարք թուրք պաշ­տո­նյա­ներ գրե­թե ան­թա­քույց ցույց տվե­ցին, որ մե­ղադ­րում են նա­եւ ԱՄՆ-ին: Մա­սամբ կար այն ակ­նար­կը, որ սե­փա­կան դաշ­նակ­ցի՝ Թուր­քի­ա­յի դեմ այս ա­հա­բեկ­չու­թյան հրա­մանն ուղ­ղա­կի­ո­րեն Վա­շինգ­տո­նից է ե­կել, մա­սամբ էլ, որ Վա­շինգ­տո­նը հո­վա­նա­վո­րում է քրդե­րին, ու­րեմն ու­նի իր մեղ­քի բա­ժի­նը:

Ա­մե­րի­կյան թեւն էլ պա­րապ չմնաց՝ ար­ձա­գան­քե­լով, թե մի­գու­ցե հենց Էր­դո­ղա՞նն է ի­րա­կան կազ­մա­կեր­պի­չը: Ընդ ո­րում, դրա տակ ըն­կա­լե­լի տրա­մա­բա­նու­թյուն կա. այս պա­հին Թուր­քի­ա­յում Էր­դո­ղա­նի դեմ հիմ­նա­կան ընդ­դի­մու­թյան շար­քե­րում գնա­լով ծան­րակ­շիռ է դառ­նում քրդա­կան գոր­ծո­նը, իսկ «Ժո­ղո­վուրդ­նե­րի դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը», ո­րը գոր­ծող խորհր­դա­րա­նում եր­րորդ ուժն է եւ նա­խորդ ընտ­րու­թյուն­նե­րին Թուր­քի­ա­յի ա­րե­ւե­լյան քր­դաբ­նակ շրջան­նե­րում բա­ցար­ձակ ա­ռա­վե­լու­թյուն ու­ներ, կա­րող է գա­լիք տար­վա նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյու­նն­երին, նա­եւ օգտ­վե­լով ա­մե­րի­կա­ցի­նե­րի ար­դեն գործ­նա­կա­նում ան­թա­քույց ա­ջակ­ցու­թյու­նից, ձեռ­նոց նե­տել Էր­դո­ղա­նին: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով ներ­կա տնտե­սա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով Էր­դո­ղա­նի վար­կա­նի­շի կա­տաստ­րո­ֆիկ ան­կու­մը, մաս­սա­նե­րի հոս­քը դե­պի քրդա­մետ-արեւմ­տա­մետ այդ ու­ժի ուղ­ղու­թյամբ ի­րոք ա­ճի լուրջ դի­նա­մի­կա­յի մեջ է: Եվ ա­հա, Արեւ­մուտ­քից հենց այդ հեն­քի վրա էլ Ստամ­բու­լի ա­հա­բեկ­չու­թյան կազ­մա­կերպ­ման մե­ղադ­րանք­ներ են ուղղ­վում Էր­դո­ղա­նին, թե՝ գա­լիք հու­լի­սի 18-ին նա­խա­տես­ված ընտ­րու­թյուն­նե­րի քա­րոզ­չու­թյան մեկ­նար­կի շե­մին նա պար­զա­պես այդկերպ փոր­ձում է Թուր­քի­ա­յում քրդե­րի դեմ ծայ­րա­հեղ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն ա­ռաջ բե­րել, դրա­նով էլ հար­վա­ծե­լով իր հիմ­նա­կան մրցա­կից­նե­րին:

Ի­րա­կա­նում ո՞ր վար­կածն է ա­վե­լի հա­վա­նա­կան, դա խնդրի մի կողմն է: Այս պա­հի փաստն այն է, որ այդ ա­հա­բեկ­չու­թյու­նը տվեց Թուր­քի­ա­յի ներ­սում մի այն­պի­սի գոր­ծըն­թա­ցի մեկ­նարկ, ո­րը կա­րող է ցան­կա­ցած սրաց­ման, ընդ­հուպ՝ ներ­քին ­քա­ղա­քա­ցի­ա­կան բա­խում­նե­րի տա­նել: Ու նա­եւ, հաշ­վի առ­նե­լով Ան­կա­րա-Վա­շինգ­տոն այդ վատ թաքց­ված «լեզ­վա­կռի­վը», ո­րի ըն­թաց­քում մի­մյ­անց մե­ղադ­րում են ա­հա­բեկ­չու­թյան հո­վա­նա­վո­րու­թյան մեջ, կա­րե­լի է նա­եւ եզ­րա­կաց­նել, որ այս գոր­ծըն­թա­ցի ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակ­նե­րից մեկն է, որ այն կա­րող է վե­րած­վել հա­կա­էր­դո­ղա­նա­կան «գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյան» առն­վազն փոր­ձի: Ընդ ո­րում, շատ ա­վե­լի սուր, քան այս փու­լում Ի­րա­նում ըն­թա­ցող նման գոր­ծըն­թացն է: Հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե Ի­րա­նում բնակ­չու­թյան հիմ­նա­կան մասն ԱՄՆ-ին հա­մա­րում է թշնա­մի, ա­պա Թուր­քի­ա­յում պատ­կե­րը մի­ան­գա­մայն այլ է, եւ ա­մե­րի­կյան ուղղ­վա­ծու­թյան ու­ժերն այս­տեղ շատ ա­վե­լի ծան­րակ­շիռ դիր­քե­րում են՝ ներ­կա­յու­թյուն խորհր­դա­րա­նում, մի շարք տա­րածք­նե­րի ղե­կա­վա­րում եւ այլն:

ԻՆՉ Է ՈՒ­ԶՈՒՄ ՎԱ­ՇԻՆԳ­ՏՈՆՆ ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԻՑ

Այս­պի­սով, ա­ռաջ է գա­լիս այս հար­ցը. ի վեր­ջո. ի՞նչ է ու­զում Վա­շինգ­տոնն Էր­դո­ղա­նից՝ ներ­թուր­քա­կան մթնո­լորտն այս­պես ի­րար խառ­նե­լով: Եր­կու հիմ­նա­կան վար­կած է շրջա­նառ­վում: Ա­ռա­ջի­նը, որ ուլտ­րա­դե­մոկ­րատ­ներն ի­րոք ցան­կա­նում են ա­մեն կերպ Էր­դո­ղա­նից ա­զատ­վել, եւ գա­լիք ընտ­րու­թյուն­նե­րի շե­մին «գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն» սար­քե­լը, ան­կախ դրա ար­դյուն­քից, մե­ծա­պես կօգ­նի ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ Էր­դո­ղա­նին տա­պա­լե­լուն: Սրա հետ մեկ­տեղ, կա նա­եւ այն կար­ծի­քը, թե Թուր­քի­ա­յի ներ­քին ի­րա­վի­ճա­կը սրե­լով, ա­մե­րի­կա­ցի­նե­րն ըն­դա­մե­նը փոր­ձում են Էր­դո­ղա­նին մղել ի­րենց հա­մար այդ­քան ցան­կա­լի հա­կա­ի­րա­նա­կան եւ հա­կա­ռու­սա­կան հուն:

Սկսենք երկ­րոր­դից, ո­րը մեկ մեծ թե­րու­թյուն, թե­րեւս, ու­նի: Այս­պես, հի­շեց­նենք, որ քա­նիցս են­թադ­րու­թյուն ենք հայտ­նել, որ Էր­դո­ղա­նը չի գնա Ի­րա­նի «հե­ղա­փո­խա­կան­նե­րին» ա­ջակ­ցե­լու ուղ­ղու­թյամբ, ինչ­քան էլ որ դրա­նում խառն­ված է իր «փոքր եղ­բայ­րը»: Այն պարզ հաշ­վար­կով, որ Ի­րա­նի ուղ­ղու­թյամբ հիմ­նա­կան հար­վա­ծա­յին ու­ժի դերն ա­մե­րի­կա­ցի­նե­րը վստա­հել են քրդե­րին, ին­չի մա­սին է, ի դեպ, վկա­յում նա­եւ քրդա­կան շրջան­նե­րի ուղ­ղու­թյամբ ի­րա­նա­կան բա­նա­կի շա­րու­նակ­վող հրթի­ռա­յին հար­ված­նե­րը:

Եվ ա­հա, ե­թե Ան­կա­րան հան­կարծ, կա­մա թե ա­կա­մա, ո­րո­շի օգ­նել Ի­րա­նի «հե­ղա­փո­խու­թյա­նը», եւ այն հա­ջո­ղու­թյուն ու­նե­նա, ա­պա նա­եւ քրդերն են օգտ­վե­լու այդ հա­ջո­ղու­թյան պտուղ­նե­րից: Մինչ­դեռ, կրկնենք, որ «Ժո­ղո­վուրդ­նե­րի դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը» ան­ցած ընտ­րու­թյուն­նե­րում ա­մե­նա­բարձր ձայ­նե­րը ստա­ցել է Թուր­քի­ա­յի ա­րե­ւե­լյան եւ հա­րավ-արե­ւե­լյան հատ­վա­ծում, եւ դրանց թվում էլ ա­ռանձ­նա­նում են Ի­րա­նին սահ­մա­նա­կից մար­զե­րը՝ 70 տո­կո­սից ա­վել: Եվ ե­թե դրանց սահ­մա­նա­կից Ի­րա­նի քրդաբ­նակ տա­րածք­նե­րում է­ա­պես ամ­րապնդ­վի քրդա­կան գոր­ծո­նը, Թեհ­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին տա­պա­լե­լու դեպ­քում էլ թուր­քա­կան սահ­մա­նի վե­րահս­կո­ղու­թյունն անց­նի հենց քրդե­րին, ա­պա կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, թե այն­տե­ղից ինչ խո­շոր ռազ­մա­կան հոս­քեր են սկսվե­լու դե­պի Թուր­քի­ա: Ու հենց ներ­թուր­քա­կան նման լար­վա­ծու­թյան ֆո­նին:

Սա կար­ծես թե ակ­նար­կում է նա­եւ տա­րա­ծաշր­ջա­նի մասշ­տա­բով ա­մե­րի­կյան ռազ­մա­վա­րու­թյան մա­սին: Այն տպա­վո­րու­թյունն է, որ Ի­րա­նում նա­խա­ձեռ­նե­լով «հե­ղա­փո­խու­թյուն», ա­մե­րի­կա­ցի­ներն էն գլխից են ծրագ­րել դա քրդե­րի մի­ջո­ցով նա­եւ Թուր­քի­ա «արտա­հա­նե­լու» մա­սին: Ար­դյուն­քում, տա­րա­ծաշր­ջա­նի եր­կու ա­ռանց­քա­յին երկր­նե­րում ի հայտ կգան մա­րի­ո­նե­տա­յին իշ­խա­նու­թյուն­ներ, եւ այդ պո­տեն­ցիա­լը հնա­րա­վոր կլի­նի ուղ­ղել ռուս­նե­րի դեմ: Եվ ա­մե­նա­կա­րե­ւո­րը, դա հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ցան­կա­ցած սահ­մա­նա­յին գծագր­մամբ Մեծ Քուր­դիս­տան ստեղ­ծել:

«ՓՈՔՐ ԵՂԲՈՐ» ՍԻՆԴՐՈՄԸ

Այս ի­րա­վի­ճա­կում ի՞նչ տե­ղա­շար­ժեր կա­րող են լի­նել Էր­դո­ղա­նի եւ նրա «փոքր եղ­բոր» հա­րա­բե­րու­թյու­ններում, որն Ի­րա­նի հետ կապ­ված առն­վազն Թուր­քի­ա­յին ոչ այդ­քան էլ հա­ճե­լի եւ ա­վե­լի շատ Իս­րա­յե­լին միտ­ված ու­ղիով է ա­ռաջ գնում: Մի կող­մից, չմո­ռա­նանք, որ Թուր­քի­ա­յի եւ Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րու­թյուն­ներն այն­քան բազ­մա­ժանր են, որ ինչ-որ ուղ­ղու­թյու­ննե­րում, ե­թե ան­գամ նրանց շա­հե­րը բախ­վում են, միշտ էլ կկա­րո­ղա­նան լե­զու գտնել՝ ի հա­շիվ մյուս ուղ­ղու­թյուն­նե­րի:

Բայց մյուս կող­մից էլ մի շարք փոր­ձա­գետ­ներ այլ կար­ծիք ու­նեն: Այս­պես, նման աղ­բյուր­նե­րը շեշտը դնում են այն փաս­տի վրա, որ Թուր­քի­ան փոր­ձում է «չտես­նե­լու տալ Ի­րա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ սրվող հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ու նույ­նիսկ այն բա­նից հե­տո, երբ ի­րա­նա­կան ո­րոշ աղ­բյուր­ներ սկսե­ցին խո­սել Նա­խի­ջե­ւան զորք մտցնե­լու մա­սին»: Ա­վե­լի ճիշտ, Թուր­քի­ա­յից այս ի­ր­ավի­ճա­կի առն­չու­թյամբ ո­րոշ ռե­ակ­ցի­ա կա, սա­կայն ոչ այն­քան տե­սա­նե­լի: Բայց նա­եւ մյուս կող­մից էլ Ա­լի­եւն օ­րերս, ե­լույթ ու­նե­նա­լով Թյուր­քա­կան պե­տու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պու­թյան 9-րդ գա­գաթ­ա­ժո­ղո­վին, մի­լի­ո­նա­վոր ի­րան­ցի­նե­րին «հայ­րե­նա­կից­ներ» ան­վա­նեց, ո­րից ել­նե­լով նույն աղ­բյուր­ներն այն միտքն են ա­ռաջ տա­նում, թե դա չէր կա­րող լի­նել ա­ռանց Էր­դո­ղա­նի հետ դիր­քե­րի հստա­կեց­ման: Ար­դյուն­քում, գա­լիս են այն եզ­րա­կա­ցու­թյա­նը, որ ե­թե ան­գամ Էր­դո­ղա­նը քրդե­րի պատ­ճա­ռով խու­սա­փում է Ի­րա­նի ուղ­ղու­թյամբ կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյու­ննե­րից, ա­պա դա դեռ չի նշա­նա­կում, որ «նրանք դաշ­նա­կից­ներ են»: Այ­սինքն, ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը ո­րո­շեն տա­րա­ծաշր­ջա­նա­յին այդ մեծ օ­պե­րա­ցի­ա­յում թու­լաց­նել քրդա­կան գոր­ծո­նի դե­րը, ա­պա այս դեպ­քում Էր­դո­ղա­նից կա­րե­լի է մի­ան­գա­մայն այլ քայ­լեր սպա­սել: Ա­մեն դեպ­քում, Ա­լի­ե­ւը հա­կա­ի­րա­նա­կան թե­ման պա­հում է տաք վի­ճա­կում՝ հնա­րա­վո­րու­թյուն տա­լով Էր­դո­ղա­նին՝ հնա­րա­վոր պա­հին գնալ կտրուկ շրջա­դար­ձի:

Իսկ նման շրջա­դար­ձը, թե­րեւս, ի­րա­տե­սա­կան կլի­նի, ե­թե մի պահ «թու­լա­նա ռու­սա­կան գոր­ծո­նը, որն այս պա­հին Ի­րա­նին ա­պա­հո­վագ­րում է հնա­րա­վոր մեծ ռիս­կե­րից»,- կար­ծում է աղ­բյու­րը:

Կարճ ա­սած, նո­րից գա­լիս ենք այն են­թադ­րու­թյա­նը, որ մեծ խա­ղը բո­լոր ուղ­ղու­թյու­ննե­րով ակ­տիվ ըն­թաց­քի մեջ է, եւ վերջ­նա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րը կախ­ված են այն եզ­րա­փա­կիչ ա­կորդ­նե­րից, ո­րոնք կտրվեն (մի­գու­ցե՝ ոչ) այս օ­րե­րին՝ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի հետ կապ­ված:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում