ՌԴ-ն ու ԱՄՆ-ն հասան շիկացման այն կետին, երբ մնում է նստել եւ «լեզու գտնել»

Վերլուծություն

Ա­հա այս ֆո­նին էլ (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=241530&l=am), այն բա­նից հե­տո, երբ Թուր­քի­ան նա­եւ պաշ­տո­նա­պես մեր­ժեց Ստամ­բու­լի ա­հա­բեկ­չու­թյան հետ կապ­ված ԱՄՆ-ի ցա­վակ­ցու­թյու­նը, G-20-ի շրջա­նակ­նե­րում կա­յա­ցավ Էր­դո­ղա­նի եւ Բայ­դե­նի հան­դի­պու­մը: Թե դեմ առ դեմ ձե­ւա­չա­փով ին­չի մա­սին են խո­սել, ի­հար­կե, մի­այն ժա­մա­նա­կի ըն­թաց­քում հաս­կա­նա­լի կդառ­նա: Սա­կայն փոր­ձա­գի­տա­կան աղ­բյուր­ներն ա­ռաջ ընկ­նե­լով՝ ակ­նար­կում է­ին այն մա­սին, որ ինչ-որ է­ա­կան տե­ղա­շար­ժեր դրա­նից պետք չէ սպա­սել, չա­փից դուրս հա­կա­սա­կան են այս պա­հին ԱՄՆ-ի եւ Թուր­քի­ա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը:

Ո­րոշ փոր­ձա­գետ­ներ նույ­նիսկ այն մտքին հա­սան, որ այդ հան­դիպ­ման ա­ռանց­քը ոչ թե նույ­նիսկ թուրք-ամե­րի­կյան օ­րա­կար­գին էր վե­րա­բե­րում, այլ այն դե­րին, որն Ան­կա­րան ցան­կա­նում է ստանձ­նել ռուս-ուկ­րա­ի­նա­կան բա­նակ­ցու­թյու­նն­երի հետ կապ­ված: Ու կա­րե­լի է ա­սել, որ ար­դեն աս­տի­ճա­նա­բար ստանձ­նում է, հաշ­վի առ­նե­լով, որ հենց Ան­կա­րա­յում տե­ղի ու­նե­ցավ այդ­քան աղ­մուկ հա­նած՝ Ռու­սաս­տա­նի ար­տա­քին հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար Սեր­գեյ Նա­րիշ­կին հան­դի­պու­մը Կենտ­րո­նա­կան հե­տա­խու­զա­կան վար­չու­թյան տնօ­րեն Ո­ւի­լյամ Բերն­սի հետ: Ընդ ո­րում՝ թուր­քա­կան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյան կենտ­րո­նա­կա­յա­նում, որն այս դեպ­քում ա­մե­նե­ւին էլ պա­տա­հա­կան դե­տալ չէ:

Թե ինչ են քննար­կել, թե­րեւս շատ ա­վե­լի մեծ գաղտ­նիք է, քան ան­գամ Էր­դո­ղա­նի եւ Բայ­դե­նի քննար­կում­նե­րը: Ա­վե­լին, Նա­րիշ­կի­նը եւ Բերն­սը ղե­կա­վա­րում են այն կա­ռույց­նե­րը, ո­րոնք կա­րող է­ին այդ հան­դի­պումն այն­պես կազ­մա­կեր­պել, որ ան­գամ բուն հան­դիպ­ման փաս­տը ոչ մե­կը չի­մա­նար: Ու ե­թե դեռ հան­դի­պու­մը չսկսված, այդ մա­սին խոս­վում էր, դա մեկ բան է նշա­նա­կում՝ պետք էր, որ այդ փաս­տը բա­ցա­հայտ­վեր: Դա, մի­գու­ցե, Ուկ­րա­ի­նա­յին ուղղ­ված ակ­նարկ էր, ո­րը հա­մա­ռում է բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ նստե­լու հար­ցով՝ ա­նի­րա­տե­սա­կան տար­բեր պայ­ման­ներ ա­ռաջ քա­շե­լով: Այ­սինքն, ե­թե մի կող­մից Վա­շինգ­տոնն ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ա­սում է, թե ա­ռանց Ուկ­րա­ի­նա­յի մաս­նակ­ցու­թյան ո­րե­ւէ բա­նակ­ցու­թյուն չի լի­նի, եւ նույն պա­հին էլ այն­պի­սի ա­ռանց­քա­յին դեմ­քեր, ինչ­պի­սիք են Նա­րիշ­կի­նը եւ Բերն­սը, ա­ռանց ո­րե­ւէ Ուկ­րա­ի­նա­յի մաս­նակ­ցու­թյան բա­նակ­ցում են՝ ի ցույց դնել­ով, թե հենց Ուկ­րա­ի­նա­յի հար­ցով, ա­պա մի­այն այդ փաս­տը պետք է որ գո­նե Զե­լենս­կու հա­մար մի­ան­գա­մայն թա­փան­ցիկ ակ­նարկ լի­ներ:

Նա­եւ Ան­կա­րա­յում եւ հենց թուր­քա­կան հե­տա­խու­զու­թյան կենտ­րո­նա­կա­յա­նում հան­դի­պե­լու փաստն էլ իր հեր­թին էր մի­ան­գա­մայն թա­փան­ցիկ ակ­նարկ. դրա­նով ա­ռաջ մղվեց Էր­դո­ղա­նի դե­րը, թե տե­սեք, նա ինչ կար­գի հան­դի­պում կա­րո­ղա­ցավ կազ­մա­կեր­պել: Նա­եւ, թե գի­տեր, որ նման հան­դի­պում է լի­նե­լու, այ­սինքն՝ ռուս­նե­րի մոտ վստա­հու­թյուն է վա­յե­լում: Հաշ­վի առ­նե­լով, որ հենց Մոսկ­վան է քա­նիցս ըն­դու­նե­լի հա­մա­րել Թուր­քի­ա­յի միջ­նոր­դու­թյամբ բա­նակ­ցու­թյուն­նե­րը:

Սա­կայն ամ­բողջ հարցն այն է, թե ի­րոք օ­րա­կար­գում մի­այն Ուկ­րա­ի­նա­յի թե­մա՞ն էր: Այս հար­ցի հետ կապ­ված, թե­րեւս, ո­րո­շա­կի բա­ներ է հու­շում մեկ այլ ար­տա­հոսք, ո­րը եւս չէր կա­րող պա­տա­հա­կան լի­նել: Այս­պես, շրջա­նա­ռու­թյան մեջ հայտն­վեց տե­ղե­կատ­վու­թյուն, որ Բերն­սի հետ հան­դի­պու­մից հե­տո Նա­րիշ­կի­նը ոչ թե Մոսկ­վա է վե­րա­դար­ձել՝ ար­դյունք­նե­րի մա­սին զե­կու­ցե­լու, այլ մեկ­նել է Թեհ­րան: Պաշ­տո­նա­պես Ի­րա­նը ուկ­րա­ի­նա­կան թե­մա­յի մեջ չկա: Ի­հար­կե, որ­պես սերտ գոր­ծըն­կե­րոջ, Մոսկ­վան Թեհ­րա­նին կա­րող է ըն­թա­ցիկ ի­րա­դար­ձու­թյու­նն­երի մա­սին տե­ղե­կաց­նել: Սա­կայն դա Նա­րիշ­կի­նի գոր­ծը չէ: Ա­ռա­վել եւս, որ Ան­կա­րա­յի այդ հան­դիպ­մա­նը զու­գա­հեռ, կա­յա­ցել էր նա­եւ Ռայ­ի­սի­ի հետ Պու­տի­նի հե­ռա­խո­սազ­րույ­ցը, ո­րի ըն­թաց­քում էլ ըն­թա­ցիկ դե­տալ­նե­րը կա­րող է­ին նրան փո­խանց­վել:

Բայց երբ Նա­րիշ­կինն այս ի­րա­վի­ճա­կում մեկ­նում է Թեհ­րան, ա­պա դա նման է ակ­նար­կի, որ Ի­րա­նի հետ կապ­ված ո­րո­շա­կի հար­ցեր եւս ե­ղել են Բերն­սի հետ հան­դիպ­ման օ­րա­կար­գում: Ընդ ո­րում, դա կա­րե­լի էր նա­եւ սպա­սել: Նկա­տի ու­նենք, որ հա­զիվ թե հենց այդ հան­դիպ­մա­նը զու­գա­հեռ Ի­րա­նը հայ­տա­րար­եր կա­ռա­վար­վող հի­պեր­ձայ­նա­յին հրթի­ռի փորձ­նա­կան ար­ձակ­ման մա­սին: Իսկ դա մի այն­պի­սի փաստ է, ո­րը չէր կա­րող լրջո­րեն չհե­տաքրք­րեր ա­մե­րի­կա­ցի­նե­րին, եւ այդ մա­սին չցան­կա­նա­յին կոնկ­րետ հար­ցեր քննար­կել ռուս­նե­րի հետ:

Ի դեպ, չմո­ռա­նանք, որ ա­մե­րի­կյան կող­մը խո­սում էր, որ Նա­րիշ­կի­նի հետ քննար­կե­լու են նա­եւ մի­ջու­կա­յին զենք չօգ­տա­գոր­ծե­լու թե­ման: Հրա­պա­րա­կավ խոս­քը վե­րա­բե­րում էր Ուկ­րա­ի­նա­յին: Սա­կայն ո՞վ կա­րող է ա­սել, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը չեն մտա­ծում, թե Ի­րա­նը հան­կարծ կա­ռա­վար­վող հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ «ստեղ­ծե­լով», նա­եւ  «չի ստեղ­ծել» դրան սա­զա­կան մի­ջու­կա­յին լիցք:

Եվ վեր­ջին ակ­նար­կը, ո­րը ե­կավ Նա­րիշ­կի­նի եւ Բերն­սի հան­դի­պու­մից, դա ի ցույց դնելն էր, որ այդ ամ­բող­ջա­կան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը հենց ի­րենց՝ անվ­տան­գու­թյան հար­ցով նշա­նա­կու­թյամբ ե­րե­ւի մի­այն բա­նակ­նե­րին զի­ջող եր­կու կա­րե­ւո­րա­գույն կա­ռույց­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ է: Թե­րեւս մեկ բա­նի հա­մար, որ թույլ չտան խնդիր­նե­րը հաս­նեն եր­կու բա­նակ­նե­րի մի­ջո­ցով լու­ծե­լու մա­կար­դա­կին, ո­րի դեպ­քում պար­զա­պես լու­ծե­լու բան էլ չի մնա: Սա, թե­րեւս, այն ակ­նարկն էր, որ ռուս­ներն ու ա­մե­րի­կա­ցի­նե­րը, մի լավ ի­րար «միս ու­տե­լով», վեր­ջա­պես հա­սան այն փու­լին, երբ պետք է նստեն եւ պայ­մա­նա­վոր­վեն: Իսկ դա բո­լո­րի հա­մար է ա­մե­նա­կա­րե­ւո­րը:

Իսկ Ի­րա­նը, ա­սենք նա­եւ Թուր­քի­ան, ի­հար­կե, այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ննե­րի կա­ր­ե­ւո­րա­գույն ուղ­ղու­թյունն­երից են:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում