Թուրքիան այսօր վտանգավոր «պար» է խաղում, որի մի ծայրը արջի թաթին է, մյուսը՝ արծվի. Բացառիկ մանրամասներ Ստամբուլի պայթյունի եւ Էրդողանի «լարախաղաղացության» մասին

Հանդիպում

Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցող պայթուննների հետեւում Էրդողանի «ականջների» ի հայտ գալու, Թուրքիայի` Հայաստանից ակնկալվող պահանջների եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ զրուցել ենք Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ, ով նախ անդրադարձավ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին եւ դրանում առաջին հայացքից չերեւացող «ականջներին».
-Կասկած չկար, որ դա ահաբեկչական հարձակում էր, արդեն իսկ ձերբկալվել է արաբ մի կին, ով կասկածվում է ահաբեկչությունը իրականացնելու մեջ, վերջինիս օգնելւ համար կասկածվում են շուրջ հիսուն անձ: Տվյալ կինը շուրջ մեկ տարի է ինչ գտնվում է Ստամբուլում,  վերջինս որեւէ մեկի առանձնապես չի շփվել հարեևանների հետ, պատճառաբելով, որ նա արաբ է եւ թուրքական լեզուն նրան հասլանալի չէ:

Սա պաշտոնական, այսպես ասած, վարկածն է: Սակայն քաղաքական շրջանակները այն կարծիքին են, որ նման դավադրություն կարող էին կազմակերպել հենց Էրդողանամերձ շրջանակները` ընտրությունների ընդառաջ որոշ վախի ֆոն ստեղծելու համար:Այս վարկածները անհիմն են, որովհետեւ Էրդողանը նախորդ ընտրությունների ժամանակ եւս նման` ահաբեկչության անվան տակ նման դավադրություններ էր կազմակերպել, որի արդյունքում տարբեր քաղաքներում միմյանց հաջորդող պայթյուններ էին տեղի ունենում,հարյուրվոր զոհերով: Բանն այն է, որ Էրդողանը վախեցած է, որ ընտրություններին ֆիասկո է ապրելու: Չգիտեմ, թե այս վարկածը իրականության հետ ինչ աղերս ունի, բայց քաղաքական շրջանակները առավել շատ հակված են այս վարկածին:

-Պարոն Էստուկյան, գիտենք, որ այդտեղ բավական ակտիվ գործում են Էրդողանին հավատարիմ «Գորշ գայլեր» խմբավորումը, որոնց անդամները ջանք չեն խնայում, այսպես ասած, իրենց մարդկանց ներդնել ՀՀ-ում, այդ ճանապարհին տարբեր մարդկանց վստահություն ձեռք բերելով:

-Շատ ճիշտ եք, հատկապես այս շրջանում, երբ նրանց կուսակցությունը գնալով տկարանում է քաղաքականապես: Եվ հիմա նրանք, որպես փողոցի վրա ազդեցություն ունեցող խմբակներ ամեն չարիքի կարողություն ունեցող զինյալներ են, ովքեր իրենց, այսպես ասած, «բներն են» հյուսում տարբեր երկրներում` այդ թվում ՀՀ-ում: Բայց ավելին տեղյակ չեմ:

-Շատ լավ, ի՞նչ կասեք հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, ի՞նչ են խոսում տեղի քաղաքական շրջանակները:

-Թուրքիան դարձյալ նախապայմաններով է աշխատում Հայաստանի հետ, ասում է մինչեւ Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության չգնա, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում կմնա սառեցված: Եթե Հայաստանը չհամակերպվի Թուրքիայի նախապայմանների հետ, սահմանի բացումը կձգձգվի։

-Ի՞նչ են խոսում ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

-Թուրքիան այսօր վտանգավոր «պար» է խաղում՝ որպես զույգ ընտրելով Ռուսաստանը եւ հիմա շատ ուրախ է, որ «պարում» է, մանավանդ որ, ընդդեմ Միացյալ Նահանգների շանտաժի գործոնն է օգտագործում՝ Ռուսաստանի հետ մերձեցման հարցում: Պատկերավոր ասած՝ լարախաղացը խաղում է այնպիսի լարի վրա, որի մի ծայրը արջի թաթին է, մյուսը՝ արծվի, ու նա փորձում է հավասարակշռություն պահել, հետեւաբար, սա շատ վտանգավոր է, որովհետեւ, եթե կողմերից մեկը փոքր-ինչ թույլ տա՝ նա անդունդ է գլորվելու: Թուրքիայում սա տեսնողներն ու գիտակցողները շատ չեն, ընդհակառակը, կա համոզում, թե մենք միջազգային խաղացող ենք, կարեւոր դերակատար ենք, անգամ՝ գերտերության հավակնություններ ունեն: Միգուցե Էրդողանն այդ հավակնություններն իսկապես ունենար, եթե նա կարողանար պահել գոնե 10 տարի առաջ ունեցած քաղաքական դիրքորոշումը: Սակայն մեծ վայրիվերումներ եղան նրա դիրքորոշումներում, որոնցով այդպիսի խաղը դժվար կլինի շարունակել: Երկրի ներսում Էրդողանի կառավարությունը լրջորեն կորցրել է իր վարկանիշը: Գալիք տարում ընտրությունները Էրդողանի համար բարդ են լինելու, քանի որ երկիրը տնտեսական լուրջ ճգնաժամի մեջ է, Թուրքիայի հասարակության համբերության, հանդուրժողականության սահմանն անցել է:

Զրույցը` ԻԼՈԱՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում