«Կրասնոդարի» նախկին մարզիչը չի ուզում Սպերցյանի տրանսֆերը իր գլխավորած ներկայիս ակումբ. «РБ Спорт»
ՍպորտՌուսական մամուլը հրապարակումներ էր արել այն մասին, որ ամռանը Մյոնխենգլադբախի «Բորուսիան» փորձել է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի հետ, սակայն կողմերին չի հաջողվել համաձայնության գալ։ «РБ Спорт»-ը, սակայն, հայտնում է որ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն հետաքրքրված չէ ռուսական հայ ֆուտբոլիստի ծառայություններով.
«Ֆարկեն հետաքրքրված չէ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։ Դրանք առանց որևէ հիմքի խոսակցություններ են»։
Դանիել Ֆարկեն «Կրասնոդարը» գլխավորել էր այս տարվա հունվարի 13-ից մարտի 2-ին՝ ոչ մի պաշտոնական հանդիպում չանցկացնելով ռուսական թիմի ղեկին:

