Զախարյանը մտադիր է ստանալ ՀՀ անձնագիր, բայց Հայաստանի հավաքականում խաղալ` ոչ
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու համար մտադիր է դեկտեմբերին ստանալ հայկական անձնագիր, հայտնում է Sports.ru-ն։
Հայկական անձնագիր ստանալը կհեշտացնի Մեծ Բրիտանիայի աշխատանքային վիզա ստանալը, և «Չելսին» կկարողանա տրանսֆերի համար գումար փոխանցել հայկական բանկի միջոցով։ Միաժամանակ նշվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ փոխել մարզական քաղաքացիությունը, և պատրաստվում է շարունակել ելույթները Ռուսաստանի հավաքականում։

