Ի՞նչ վտանգավոր հայտարարություններ է երեկ կրկին արել Նիկոլը Արցախի հարցով. Արմեն Աշոտյան

Զարկերակ

• Նիկոլն ԱԺ-ում հայտարարեց ՝ ՀՀ քաղաքական դաշտում կա կոնսենսուս ՝ ռուսական տարբերակի շուրջ:
— Ես հայտարարում եմ, որ ՀՀԿ-ի և «Պատիվ ունեմ»-ի դասակարգման մեջ տարբերակները չեն դիտարկվում ըստ իրենց աշխարհաքաղաքական, քաղաքական ծագման երկրի կամ մայրաքաղաքի:
— Մենք ասում ենք մեր սկզբունքները և որ տարբերակի մեջ այդ սկզբունքները պահպանված կլինեն, այդ տարբերակն էլ, որպես սկզբունքից բխող հետևանք, կլինի ընդունելի:
— Մեզ որակն է պետք, չենք նայելու «made in» որտեղ է:
— Նիկոլն ասում էր ՝ ոտքով, գլխով, ձեռքով, բոլոր հնարավոր և անհնար դիրքերով 2021-ի հունվարից սատարում է ռուսական տարբերակը:
• ՀԻՇԵՑՈՒՄՆԵՐ.
— Դուք հիշու՞մ եք որևէ դեպք, 2021-ի հունվարից սկսած, որ Նիկոլը սատարում է ռուսական տարբերակը, դուք առհասարակ գիտեի՞ք, որ կան տարբերակներ:
— 2 շաբաթ առաջ Նիկոլը հայտարարում էր, որ 2022-ի սեպտեմբեր ամսից է սատարում այդ տարբերակը, իսկ հիմա ՝ 2021-ի հունվարից է նշում:
— 2021-ի հունվարից ռուսական տարբերակին սատարող «տղեն» իր ընտանեկան թերթում ընդդեմ ռուսների հոդված կգրի՞:
— Ռուսական տարբերակ սատարող մարդն ասում է ՝ մենք վերջերս, Վաշինգտոնում ադրբեջանական կողմին փոխանցեցինք մեր առաջարկությունները «խաղաղության» պայմանագրի հետ կապված:
— Խելագարվել կարելի է, եթե դու սատարում ես ռուսական տարբերակը, Վաշինգտոնում, какого хрена, առաջարկ ես փոխանցում:
— Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, թե՛ Արարատ Միրզոյանն ասում էին պետք է տարանջատենք արցախյան հիմնախնդիրը հայ-ադրբեջանական համաձայնագրից:
— Այսօր Նիկոլն ասում է, եթե Արցախի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը երաշխավորված լինի, համաձայնագիրը պատրաստ ենք կնքել:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Ռուսական տարբերակի մեջ չկա Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պահպանման նոր մեխանիզմների հարց Ադրբեջանի ներառմամբ 2 պատճառով.
1. Ռուսական տարբերակում Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորքն է:
2. Ռուսական տարբերակը չի սևեռվում անվտանգության և իրավունքների վրա, որովհետև ասվում է ՝ Արցախի կարգավիճակի հարցը հետաձգում ենք:
— Նիկոլը ԱԺ-ում հայտարարեց՝ ադրբեջանցիներն ասում են Հայաստանն իրենց հողերը գրավել է ու նշեց՝ մենք պատրաստ ենք այդ խոսակցությանը, դուք էլ մեր գյուղերի վարելահողերն եք գրավել:
— Մարդիկ կան կմտածեն՝ ճիշտ է ասում, մենք մեր վարելահողերը վերցնենք, ադրբեջանցիներինն էլ իրենց տանք:
— 2 հանգամանք հիշեցնեմ.
1. Հայ-ադրբեջանական և արցախաադրբեջանական ամբողջ սահմաններով միակ կայուն վայրը, որտեղ կրակոցները քիչ են, Տավուշն է, որովհետև այդտեղ մնացել են նախկինների թողած ինժեներական կառույցները, դիրքերը. դեռ ոչինչ չի հասցրել զիջել:
— Դա՞ եք ուզում տալ, ինչի՞ դիմաց:
2. Ադրբեջանն ուզում է «անկլավները»:
— Տավուշի սահմանամերձի հարգելի՛ բնակիչներ, գուցե այդ վարելահողերը շատ կարևոր են ձեզ համար, բայց Նիկոլի «կուտը» չուտեք, որովհետև դրա դիմաց զիջելու եք ռազմավարական բարձունքներ, կոմունիկացիաներ, ձեր գյուղ չեք կարողանալու մտնել, վարելահողերին չեք կարողանալու մոտենալ ՝ ադրբեջանական վերահսկողության ներքո:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում