Ժողովրդի կողմից սիրվածները պիտի իրենց ձայնը բարձրացնեն. Սրբուհի Ստամբոլցյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է երգչուհի, երգահան, հեղինակ-կատարող, վոկալի մասնագետ ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ:

Ի՞նչ տպավորություններ ստացաք Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից:

— Ես չեմ հետեւում Փաշինյանի ելույթներին: Հետո լսում եմ ինձ համար վստահելի քաղաքագետների մեկնաբանությունները: Ամեն դեպքում, հստակ ոչ մի կարծիք չեմ կարող ունենալ, որովհետեւ նա անկանխատեսելի է. կարող է մի բան ասել ու միանգամայն այլ բան անել:

Արցախյան հարցը, ըստ Ձեզ, ի՞նչ լուծումներ կունենա:

— Ես հավատում եմ նախախնամությանը: Տիեզերական արդարությունն իր գործն անելու է: Բայց մեզնից էլ է շատ բան կախված. պիտի արժանի լինենք: Պիտի վերագտնենք մեզ, մեր ինքնությունն ու գիտակցենք մեր առաքելությունը: Իսկ դա բարդ ու հետեւողական աշխատանք է: Ուսուցողական աշխատանք:

Արդյո՞ք որոշ մշակույթի գործիչների լուռ վերաբերմունքն այս ամենին ճիշտ է, որ նրանք ինչպես իրենցից ոմանք են ասում` պետք է միայն իրենց գործով զբաղվեն:

— Եթե մենք ունենայինք հզոր ու արդար պետություն, ունենայինք ազգային քաղաքականություն վարող իշխանավորներ, այո, ամեն մեկն իր գործով կզբաղվեր: Բայց մեր այս իրականության մեջ դա ընդամենը անտարբերություն ու վախկոտություն է: Առավել եւս, ժողովրդի կողմից սիրվածները պիտի իրենց ձայնը բարձրացնեն: Այդ հարցին հայրս էսպես էր պատասխանում՝ արվեստագետն առաջին հերթին պիտի մարդ լինի, հետո՝ ազգասեր քաղաքացի, հետո նոր՝ նկարիչ, երաժիշտ, դերասան կամ այլ մասնագիտության տեր:

Լուռ են նաեւ երգարվեստի որոշ գործիչներ: Չեն խառնվում աշխարհաքաղաքական հարցերին, բայց  զբաղվելով իրենց արվեստով, արդյո՞ք ճիշտ երգարվեստ է մատուցվում մեզ հեռուստաէկրաններից:

— Ամեն անգամ եմ ասում, որ այդ ասպարեզը, քանի որ ամենակիրառելին ու տարածվածն է, պիտի պետությունը վերահսկվի: Չէ՞ որ երգով էլ են դաստիարակում: Բայց դա չարեցին ո՛չ հները, ո՛չ սրանք: Նաեւ վաղուց կորուսյալ է գրաքննադատության դպրոցը: Եթե մեզ ներկայացվող երգերի թրքաարաբական  մեղեդիների ոչ հայկականությունը կարող է դառնալ քննարկելի, ապա երգերի բառերի անգրագիտությունն ակնհայտ ու ապացուցելի է: Քանի՞ լեզվաբան կամ արվեստաբան է քննադատել երգերի համար գրվող բառերի որակը: Քանի՞սը, ոչ մեկը: Այդ ասպարեզը նրանց համար ստորաքարշ է, իրենց մակարդակից ցածր, անհետաքրքիր: Բայց չէ՞ որ հենց էդ ստորաքարշով է դաստիարակվում սերունդը: Ես ավելի քան վստահ եմ, որ սա հատուկ քաղաքականություն է մեզ մեր ինքնությունից էլ ավելի հեռացնելու համար: Եվ ո՛չ միայն երգարվեստում, այլ սկսած մանկապարտեզից, վերջացրած դպրոցով: Ի՞նչ ազգային ու հոգեւոր գիտելիք է տրվում: Հենց նույն դպրոցն ավարտած քանի՞սն են գրագետ: Միայն  սոցցանցերի գրություններն արդեն բավական են մեր կրթական մակարդակը գնահատելու համար:

Շատ է քննարկվում «Մանկական Եվրատեսիլի» պաստառի վրայի հետհաշվարկային ժամացույցի դրոշը, որը բոլորովին էլ մեր Եռագույնը չէ: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

— Այս իշխանության սիմվոլապաշտությանը բազմիցս եմ անդրադարձել, ես դա, ի տարբերություն շատերի, ակնհայտ եմ տեսնում: Սա էլ երեւի կամ հերթականն է, կամ էլ դիզայների՝ նորից Արեւմուտքից գողացված հերթական պլագիատը: Ինչեւէ, ես միշտ դեմ եմ խոսել եվրատեսիլներին մեր մասնակցությանը: Այդքան գումարը կարող էր ծախսվել շատ ու շատ ավելի կարեւոր գործերի համար: Ասենք՝ Հայաստանն ու հայկական պատմությունն ու մշակույթը օտարին ներկայացնող ու բացահայտող ֆիլմեր նկարեին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում