Զելենսկուն շտապ Երկրորդ համաշխարհային պատերազմ է պետք

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, թե դե­պի որ ուղ­ղու­թյամբ կգնա մեր տա­րա­ծաշր­ջա­նում ի­րա­վի­ճա­կը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=241679&l=am), գո­նե այս փու­լում մե­ծա­պես կախ­ված է նրա­նից, թե ի­րա­կա­նում կա՞ն Ուկ­րա­ի­նա­յի հար­ցով ռուս-ամե­րի­կյան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ններ, դրանք վե­րա­բե­րո՞ւմ են նա­եւ մեր մեծ տա­րա­ծաշր­ջա­նին եւ, մաս­նա­վո­րա­պես, Ի­րա­նի խնդրին: Թե՞ ներ­կա խո­սակ­ցու­թյու­ննե­րը սո­վո­րա­կան բլե­ֆի դաշ­տում են:

Ան­կա­րա­յում կա­յա­ցած ռու­սա­կան ար­տա­քին հե­տա­խու­զու­թյան ղե­կա­վար Սեր­գեյ Նա­րիշ­կի­նի եւ ԿՀՎ ղե­կա­վար Բերն­սի հան­դի­պու­մը, թե­րեւս, հրա­պա­րա­կա­յին ակ­նարկ­նե­րից մեկն էր, որ առն­վազն փոր­ձում են ինչ-որ բան պայ­մա­նա­վոր­վել: Այն, որ հան­դի­պու­մից հե­տո Նա­րիշ­կի­նը մեկ­նեց Թեհ­րան, դա էլ ակ­նարկ է, որ Ի­րա­նի հար­ցը եւս քննար­կում­նե­րի թե­մա է, հաշ­վի առ­նե­լով, որ Ի­րա­նի կող­մից հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ ար­ձա­կե­լու փաստն ար­դեն իսկ ԱՄՆ-ին եւ Իս­րա­յե­լին պետք է շա­հագրգ­ռեր այդ քննար­կում­նե­րի հար­ցով:

Իսկ ա­հա Բերն­սը եւս, պարզ­վում է, տուն վե­րա­դառ­նա­լիս իր հեր­թին է ճա­նա­պար­հը «կորց­րել» ու հայտն­վել է Կի­ե­ւում, եւ դա հեր­թա­կան ակ­նարկն է, որ Նա­րիշ­կի­նի հետ նա Ան­կա­րա­յում քննար­կում էր հենց Ուկ­րա­ի­նա­յի ճա­կա­տա­գի­րը:

Իսկ ա­հա դրան հա­ջոր­դած զար­գա­ցում­նե­րը էլ ա­վե­լի խո­րը մտո­րում­նե­րի տե­ղիք են տա­լիս: Կա­րե­լի է նա­եւ են­թադ­րել, որ այն տե­ղե­կու­թյուն­նե­րը, ո­րոնք Բերն­սը հա­ղոր­դել է Կի­ե­ւին, այն­քան էլ Զե­լենս­կու սրտո­վը չեն, ով այդ այ­ցից հե­տո G20-ի «ուղիղ ե­թե­րում» բա­նակ­ցա­յին այն­պի­սի ճոխ պա­հանջ­ներ ներ­կա­յաց­րեց Մոսկ­վա­յին, որ դա մեկ բան էր նշա­նա­կում` ոչ մի բա­նակ­ցու­թյուն: Նա­եւ պա­տա­հա­կան չէր, որ այդ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ռուս­ներն ուկ­րա­ի­նա­կան է­ներ­գե­տի­կա­յի մի զգա­լի մասն էլ ոչն­չաց­րին, ո­րի հա­մար ա­մե­րի­կա­ցի­նե­րը մի հա­սա­րակ ցա­վակ­ցու­թյուն ան­գամ Զե­լենս­կուն չհայտ­նե­ցին:

Զե­լենս­կին էլ ե­րե­ւի ո­րո­շեց խո­րա­ման­կել` C-300-ի հրթիռն ուղ­ղե­լով Լե­հաս­տա­նի դեմ (վար­կա­ծը, թե այն «պա­տա­հա­բար է թռել», մաս­նա­գետ­նե­րը ծի­ծա­ղե­լի են հա­մա­րում)՝ ան­մի­ջա­պես էլ դրա հա­մար մե­ղադ­րե­լով Ռու­սաս­տա­նին` ՆԱ­ՏՕ-ի դեմ հար­ձակ­ման ի­մի­տա­ցի­ա ստեղ­ծե­լու հա­մար: Նա­եւ կա­րե­լի է են­թադ­րել, որ Բայ­դե­նը հենց այն­պես չէ, որ սա­ռը նախ­նա­կան ար­ձա­գանք ցու­ցա­բե­րեց այդ ա­մե­նին` դրա­նով ուկ­րա­ի­նա­կան կլո­ու­նին թույլ չտա­լով Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին սան­ձա­զեր­ծել...

Սա, թե­րեւս, Զե­լենս­կու կող­մից կո­պիտ քա­ղա­քա­կան սխալ էր: Այս­պես, այն պա­հին, երբ ան­գամ Ուկ­րա­ի­նա­յի ԳՇ-ն է ըն­դու­նել, որ դա ի­րենց հրթիռն էր, այդ մա­սին հայտ­նել է­ին Վա­շինգ­տո­նին, սա­կայն Զե­լենս­կու գրա­սե­նյա­կում հիս­տե­րի­ան դեռ ակ­տի­վո­րեն շա­րու­նակ­վում էր, թե ինչ եք ա­սում, ռուս­ներն է­ին: Մի­գու­ցե հույս ու­ներ, որ կկա­րո­ղա­նա Եր­րորդ աշ­խար­հա­մա՞րտ սար­քել՝ դրա­նով խու­սա­փե­լով ա­մե­րի­կա­ցի­նե­րի հանձ­նա­րա­րած բա­նակ­ցա­յին սե­ղա­նից, թե՞ ո­րո­շեց այդ ա­վան­տյու­րա­յին գնալ՝ այլ ելք չտես­նե­լով: Է­ա­կանն ար­դեն ան­գամ դա չէ, քա­նի որ այս պատ­մու­թյունն ի­րա­կա­նում սկսել է Զե­լենս­կու հա­մար «խա­րա­կի­րի­ի» ըն­թացք ըն­դու­նել: Բանն այն է, որ Զե­լենս­կու թիմն ան­գամ ա­մե­րի­կա­ցի­նե­րի պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո, թե դա ուկ­րա­ի­նա­կան հրթիռ էր, շա­րու­նա­կում էր իր «էշը քշել», թե՝ պատ­րաստ է ա­պա­ցույց­ներ ներ­կա­յաց­նել «ռու­սա­կան հետ­քի»: Սրան ար­դեն Վա­շինգ­տո­նում պետք է որ ու­շադ­րու­թյուն դարձ­նեն, քա­նի որ այդ­պի­սով, փաս­տո­րեն, Բայ­դե­նին է մե­ղադ­րում ստա­խո­սու­թյան մեջ: Իսկ դա Վա­շինգ­տո­նը կա­րող է ըն­կա­լել՝ որ­պես ապս­տամ­բու­թյուն: Նախ, ե­թե դրա դե­մը չառ­նեն, ա­պա Վա­շինգ­տո­նի թի­մա­կից­նե­րը կսկսեն մտա­ծել, որ Բայ­դե­նը ո­րե­ւէ վե­րահս­կո­ղու­թյուն Զե­լենս­կու նկատ­մամբ չու­նի: Նա­եւ հաշ­վի առ­նել­ով, որ ի­րոք այդ ա­վան­տյու­րա­յով Զե­լենս­կին փոր­ձում էր ա­մե­րի­կա­ցի­նե­րի «գլխից թռնել»՝ փոր­ձե­լով տա­պա­լել նրանց բա­նակ­ցա­յին սխե­ման: Վեր­ջա­պես, սա ի­րոք բա­ցա­հայտ փորձ էր՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րին ներ­քա­շել մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մի մեջ:

Ա­մեն դեպ­քում, ե­թե Զե­լենս­կին գնում է նման ծայ­րա­հեղ քայ­լե­րի, նշա­նա­կում է՝ այլ ելք պար­զա­պես չի տես­նում: Սա հեր­թա­կան ակ­նարկն է այն մա­սին, որ ի­րոք կան նրա թի­կուն­քում ձեռքբեր­ված այն­պի­սի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ, ո­րոնք ե­թե կա­տա­րի, ուկ­րա­ի­նա­կան նա­ցիստ­նե­րը գլու­խը կջար­դեն: Ե­թե չկա­տա­րի՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րը: Այլ խա­ղեր տա­լու դեպ­քում էլ ռու­սա­կան հրթիռ­նե­րը կան ու կան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում