«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ա­ռա­վել քան զար­մա­նա­լի թվեր է հնչեց­րել «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ար­թուր Խա­չատ­րյա­նը 2023-ի բյու­ջե­տա­յին քննար­կում­նե­րի ժա­մա­նակ: Պարզ­վում է, որ Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ծախ­սել է այս տար­վա հա­մար նա­խա­տես­ված շուրջ 360 մլրդ դրա­մից ըն­դա­մե­նը 170 մլրդ դրա­մը: Կե­սից քիչ, գրո՛ղը տա­նի... Մի­այն այդ թվե­րը բա­վա­րար են ՍՈՒ­ՐԵՆ ՊԱ­ՊԻ­ԿՅԱ­ՆԻ վրա ձեռ­նաշղ­թա­ներ հագց­նե­լու և պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մե­ղադ­րան­քով ձեր­բա­կա­լե­լու հա­մար: Քան­զի դա նշա­նա­կում է, որ ձեռք չեն բեր­վել զեն­քեր և զին­վոր­նե­րի հա­մար կար­գին հան­դեր­ձանք, չեն կա­հա­վոր­վել դիր­քեր, չեն կա­ռուց­վել ամ­րու­թյուն­ներ, այ­սինքն` մի­տում­նա­վոր ար­վել է ա­մեն ինչ մեր բա­նա­կը և երկ­րի պաշտ­պա­նու­նա­կու­թյու­նը թու­լաց­նե­լու հա­մար: Պիս­կեմ Սու­րոն զար­մա­նա­լի ա­ռա­ջըն­թաց է ար­ձա­նագ­րել` ե­թե ժա­մա­նա­կին սպա­յի էր «պիս­կել», ա­պա հի­մա «պիս­կում» է ամ­բողջ բա­նա­կը: Դեռ զար­մա­նա­լի­ո­րեն էլ հայ­րե­նաբ­նակ և սփյուռ­քաբ­նակ մեր հայ­րե­նա­կից­նե­րի վրա մուն­նաթ է գա­լիս, թե` բա­նա­կի հա­մար հան­գա­նա­կու­թյուն­ներ մի կազ­մա­կեր­պեք և գնում­ներ մի կա­տա­րեք, բա­նակն ա­մեն ինչ ու­նի... Դե, այդ­պի­սի հայ­րե­նա­դավ կադ­րե­րով, ե­թե ան­գամ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրան­սի­ան ի­րենց ամ­բողջ սպա­ռա­զի­նու­թյու­նը նվի­րեն, աշ­խար­հի փո­ղերն էլ մեզ տան, կպարտ­վենք ...

Հի­շո՞ւմ եք, մի այս­պի­սի մարդ-կու­սակ­ցու­թյուն կար` Ա­ՐԱՄ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ: Չհի­շե­ցի՞ք` զար­մա­նա­լի չէ, քան­զի քա­ղա­քա­կան զրո ամ­բողջ­նե­րը չեն հիշ­վում: Մա­կա­նունն էլ Նուռ էր` մի­գու­ցե դա՞ կօգ­նի հի­շել... Եվ քա­նի որ նեղ­վում է այդ չհիշ­վե­լուց, ո­րո­շեց զոռ տալ ե­րև­ա­կա­յու­թյա­նը և դառ­նալ տնա­յնա­բույծ կոնս­պի­րո­լոգ: Նա զար­մա­նա­լի­ո­րեն ո­րո­շեց հրա­պա­րա­կել Սերժ Սարգ­սյան - Նի­կոլ 2018-ի «Մա­րի­ո­թում» մի­ակ հան­դիպ­ման լու­սան­կա­րը և տա­կը զե­տե­ղել այս­պի­սի տա­րօ­րի­նակ մա­կագ­րու­թյուն. «Ուշա­դի՛ր նա­յեք, թե ինչ­պես են դրված  լրատ­վա­կան­նե­րի, ան­գամ՝ Հ1-ի միկ­րո­ֆոն­նե­րը՝  բո­լո­րը շրջված են դե­պի Նի­կո­լը: Այ­սինքն, ըստ պրո­յեկ­տի, Սերժ Սարգ­սյա­նը շատ ա­րագ պի­տի լքի հան­դի­պու­մը և Փա­շի­նյա­նը մնա  մի­այ­նակ...»: Դե ա­րի ու մի ա­սա` պրո­յեկ­տը դո՛ւ ես, այ լա­տենտ նի­կո­լա­կան: Հի­մա այդ ժամ­կե­տանց մարդ-կու­սակ­ցու­թյու­նը թող ինքն ընտ­րի բա­ցատ­րու­թյու­նը` իր ե­րև­ա­կա­յու­թյո՞ւնն է հի­վան­դա­գին, Նի­կո­լից օ­րի­նակ վերց­նե­լով` ի­րեն գժի տե՞ղ է դրել` փոր­ձե­լով ինք­նա­հաս­տատ­վել եր­րորդ նա­խա­գա­հի ա­նու­նը շա­հար­կե­լով, թե՞ պատ­րաս­տի գրել տվել են ձե­ռը... Իսկ մենք` ան­գամ չնա­յե­լով միկ­րո­ֆոն­նե­րի դիր­քը, կա­րող ենք կան­խա­տե­սել, որ սույն ա­ռանձ­նյա­կին օգ­տա­գոր­ծող­նե­րը լավ ա­րագ էլ նրան դեն են նե­տե­լու:

Իսկ ֆին­նախ ՏԻԳ­ՐԱՆ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆՆ ու­րա­խաց­րեց «հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րին»` ա­վե­տե­լով, որ զար­մա­նա­լի­ո­րեն շատ շու­տով` հուն­վա­րի 1-ից Նի­կո­լը մտնե­լու է նրանց բո­լո­րի գրպա­նը. «Հայ­տա­րա­րագ­րում ինք­նաշ­խատ ե­ղա­նա­կով պետք է լրաց­վի հար­կա­յին մարմ­նի տրա­մադ­րու­թյան տակ առ­կա տե­ղե­կատ­վու­թյու­նը: Յու­րա­քան­չյուր ֆի­զի­կա­կան անձ ու­նե­նա­լու է նույ­նա­կա­նաց­ված հա­շիվ հայ­տա­րա­րագ­րե­րի հա­մա­կար­գում: Հայ­տա­րա­րա­տուն, հար­կա­յին մարմ­նի կող­մից տրա­մադր­ված նույ­նա­կա­նաց­ման տվյալ­նե­րով մուտք գոր­ծե­լով հար­կա­յին հաշ­վետ­վու­թյուն­նե­րի է­լեկտ­րո­նա­յին հա­մա­կարգ, հնա­րա­վո­րու­թյուն ու­նի  այն­տեղ իր հա­մար նա­խալ­րաց­ված հայ­տա­րա­րա­գի­րը ստու­գե­լու, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում կա­տա­րե­լու  փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ, ա­պա  հաս­տա­տե­լու հայ­տա­րա­րագ­րե­րի վերջ­նա­կան տար­բե­րա­կը»: Եվ այդ ա­պու­շու­թյու­նը, ո­րը նա­և մարդ­կանց զրկե­լու է ֆի­նան­սա­կան ա­զա­տու­թյու­նից, վե­րա­բե­րում է ա­մեն քա­ղա­քա­ցու: Մար­դիկ բա­նու­գործ չու­նեն, տեխ­նի­կա­կան թե­րու­թյուն­նե­րով սար­քած հայ­տա­րա­րա­գի՞ր լրաց­նի, փոր­ձե­լով կռա­հել, թե ա­մեն մի տո­ղում նի­կո­լե­րեն գրվածն ինչ է նշա­նա­կում... Զահ­րու­մար բո­լո­րիդ:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան