«Հրապարակ». Իշխանությունը նույնիսկ Արմեն Սարգսյանին է դիտում որպես նախկին

Մամուլի տեսություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ հյուրընկալել է բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին եւ նրան պարգեւատրել Հայրենիքի շքանշանով։ Ուշագրավ է, որ հայտնի բժշկին այս շքանշանով պարգեւատրել էր ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2020 թվականի օգոստոսի 27-ին։ Սակայն, ըստ ամենայնի, 2 տարի առաջ պարգեւը չէր հանձնվել նրան։ Արմեն Սարգսյանի հրամանագրում ասված է․ «Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու եւ մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու եւ երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հովագուիմիանը պարգեւատրվել է Հայրենիքի շքանշանով»։

Բայց ուշագրավն այն է, որ երկու տարի առաջ շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնելիս ո՛չ Վահագն Խաչատուրյանը, ո՛չ նախագահականի կայքը, ո՛չ պաշտոնական լրատվությունը չի մատնանշել, որ Հերոսի կոչումն ու շքանշանը շնորհվել է երկու տարի առաջ, այժմ ընդամենը տեղի է ունենում շքանշանի հանձնման արարողությունը։ Շքանշանը, ի դեպ, տրվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաեւ՝ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: Հայրենիքի շքանշանով պարգեւատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս: Հովագուիմիանն առաջին բժիշկ ազգային հերոսն է։ Այս իշխանությունը նույնիսկ Արմեն Սարգսյանին է դիտում որպես նախկին եւ նրա գործողություններն է փորձում յուրացնել։ Չէ՞ որ պետությունն անձերը չեն, այլ՝ ինստիտուտները, որ ինչ խելքներին փչի՝ անեն։ Եվ այդ ինստիտուտները գործում են իրավահաջորդության սկզբունքով՝ ինստիտուցիոնալ հիշողության պահպանմամբ։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին