Եղել են պահեր երբ չեմ կարողացել շնչել՝ ցավից. Նազիկ Ավդալյան

Սպորտ

«Իրավունք» լրատվականը շարունակում է ներկայացնել հայ մարզիկներին՝ նրանց հախթանակներն ու դժվար անցած ճանապարհները։
Եվ այսօրվա մեր հյուրը ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն է։

- Տիկին Ավդալյան, ինչպե՞ս եք կարողանում համատեղել այս դժվար մարզաձևը, ընտանիքն ու կանացիությունը։

- Կարևորը ցանկությունն է։ Եթե կա ցանկություն, ապա կհամատեղեք։ Հեշտ աշխատանք չկա։ Պետք է աշխատասիրություն և սեր դեպի այն աշխատանքը, որը կատարում ես։ Ինչ վերաբերում է սպորտին՝ ծանրամարտին, ես տեսա, որ կարողանում եմ այդ մարզաձևում ինձ դրսևորել։ Ծանրամարտը միլիմետրի հաշվարկ է պահանջում։ Միայն ֆիզիկական տվյալները բավական չեն։



- Ի՞նչը եղավ մղիչ ուժը, որ որոշեցիք զբաղվել ծանրամարտով։

-Երկար տարիներ զբաղվել եմ ակրոբատիկայով, սակայն ինձ լճացած զգացի այդ սպորտաձևի մեջ։ Նոր բան էի ուզում։ Ու այցելելով մարզասրահ, ներկայիս մարզիչն ասաց, «Կցանկանա՞ս աշխարհի չեմպիոն դառնալ»։ Դա իմ երազանքն էր։ Այդ պահից սկսվեց իմ մարզումները և ես հասկացա, որ սիրում եմ ծանրամարտը ու ամեն բան անում եմ հաղթանակին հասնելու համար։ Երբ ստացա ողնաշարի վնասվածք, չէի հարմարվում այն մտքի հետ, որ այլևս չեմ մարզվելու և կրկին վերադարձա մարզասրահ։



- Մինչ ավտովթարին անդրադառնալը , կցանկանամ խոսենք 2009 թվականի Ձեր գեղեցիկ հաղթանակի և այն տպավորիչ սալտոյի մասին ։ Դուք ողջ աշխարհին ցույց տվեցիք բարձր որակի սպորտ և տեխնիկա։

- Երբ ներդնում ես ողջ ուժդ այն ամենի մեջ ինչը անում ես, ապա ստացվում է լավ։ Ես ընտրել եմ սպորտը, թողնելով մնացած բոլոր հետաքրքրությունները։ Ես անգամ հաղթանակի ժամանակ լիարժեք չեմ ուրախացել։ Եվրոպայի մրցումները ինձ ավելի դժվար տրվեցին։ Ավելի գիտակցաբար մոտեցա այդ հաղթանակին։
Ավտովթարից հետո մի պահ՝ ստիպված դուրս եկա սպորտից։ Անգամ բժիշկները պատմում էին, որ վիրահատությունից անմիջապես հետո հարցրել են մեկը մյուսին, ինչպես է անցել վիրահատությունը, ես լսելով նրանց խոսակցությունները ասել եմ, «Եթե վերադառնամ սպորտ ապա ամեն բան հաջող է անցել»։ Իհարկե չեմ հիշում ոչինչ, այդ մասին ինձ բժիշկներն են պատմել։

Վերականգնողական շրջանը դեռևս չավարտված՝ վիրահատությունից չոր ամիս անց նորից մարզվեցի ու լուրջ ծանրություններ սկսեցի բարձրացնել։ Անգամ եղել են պահեր երբ չեմ կարողացել շնչել՝ ցավից։ Ամենը հաղթահարեցի ու մասնակցեցի Եվրոպայի մրցումներին։ Կար նաև կարևոր հանգամանք՝ երեխաս մեկ տարեկան էր ու ողջ միտքս երեխաս էր, որ հանուն նրան ևս պիտի հաղթեմ։


Զրուցեց՝ Նանա Սարգսյանը

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին