«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սեւաստոպոլի պետհամալսարանում Հայաստանի թեման էր

Սպառողի անկյուն

Նախորդ շաբաթ ՍԻՄ կուսակցության նախագահ, Հայաստանի «Ղրիմի բարեկամներ» ակումբի ղեկավար  Հայկ Բաբուխանյանը այցելեց Սեւաստոպոլ քաղաք Սեւաստոպոլի պետական համալսարանի հրավերով: Համալսարանում Հայկ Բաբուխանյանը ունեցավ մի շարք հանդիպումներ ղեկավարության  հետ, որոնց ընթացքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ Սեւաստոպոլի պետհամալսարանում Հայաստանից  ուսանողների ուսումը կազմակերպելու վերաբերյալ: Այդ նպատակով արդեն հունվարից Երեւանում ու մարզերում մեկնարկելու են նախապատրաստական դասնթացներ:

Համալսարանի  մեծ` շուրջ 400 տեղանոց դահլիճում, դասախոսական կազմի եւ ուսանողության մասնակցությամբ ցուցադրվեց  «Ուխտագնացություն դեպի Ղրիմ» (հեղինակներ` Հ. Բաբուխանյան, Ա.Վարդանյան) պատմավավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է հայ ժողովրդի պատմա-մշակութային ներդրումը Ղրիմի զարգացման մեջ: Ֆիլմի ցուցադրմանը եկել էին  Սեւաստոպոլի, Յալթայի ու Սիմֆերոպոլի հայ համայնքի ներկայացուցիչները: Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցեց Ղրիմի Հանրապետության  խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտոյանը (Սամվել):

Նույն օրը համալսարանում տեղի ունեցավ կլոր սեղան, որը նվիրված էր Սեւաստոպոլի պետական համալսարանի եւ Հայաստանի կապերի ամրապնդմանը, որտեղ քննարկվեցին մի շարք կրթական ու երիտասարդական ծրագրեր: Քննարկմանը մասնակցում էր համալսարանի ռեկտոր Վ. Նեչայեւը, պրոռեկտորներ, քաղաքապետարանի պաշտոնեաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր ելույթում Հ. Բաբուխանյանը կարեւորեց երկկողմանի  կրթական ու մշակությանին կապերի զարգացումը, համատեղ երիտասարդական միջոցառումների կազմակերպումը: Նա առաջարկեց  եկող տարի  Հայաստանում անցկացնել Սեւաստոպոլի  օրեր, որոնց ընթացքում մեկ օր տրամադրել համալսարանի ներկայացմանը: 

սեփ.լրատվ.

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան