ՖԻՖԱ-ն արգելել է ֆուտբոլիստներին փոքրամասնություններին աջակցող թևկապներ կրել Կատարում
Սպորտ
Եվրոպական տարբեր երկրների ֆեդերացիաներ հայտնել են, որ մտադիր են ծիածանագույն թևկապներով դուրս գալ խաղադաշտ՝ ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի՝ Կատարում մարդու իրավունքների խախտման և խտրականության:
Սակայն, Անգլիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և այլ հավաքականների ավգաներն ԱԱ-2022-ի ընթացքում խաղադաշտ դուրս չեն գա ծիածանագույն թևկապներով, քանի որ ՖԻՖԱ-ն հավաքականներին արգելել է փոքրամասնությունների աջակցող թևկապներ կրել, հայտնում է The Athletic-ը:
Խաղերի մրցավարներն իրավունք ունեն ազգային թիմերի ավագներին դեղին քարտեր ցույց տալ նախքան խաղի մեկնարկը, եթե ֆուտբոլիստներն այդպիսի թևկապներ կրեն:

