Մի կոլեկտիվին ամեն ինչ, իսկ մյուսին ոչինչ` դա ճիշտ մոտեցում չէ. Կարեն Գեւորգյան

Մշակութային

2023 թվականին լրանում է Հայաստանի վաստակավոր կոլեկտիվԲերդ» պարային անսամբլի 60-ամյակը: Այս առիթով «Իրավունքը» զրուցել է «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

Պարոն Գեւորգյան, ինչպե՞ս եք պատրաստվում նշել «Բերդ» պարային անսամբլի 60-ամյակը:

— Հիմա «Բերդ» պարային անսամբլն իր տարերքի մեջ է, որովհետեւ պատրաստվում ենք 2023 թվականին նշելու անսամբլի հիմնադրման 60-ամյա փառավոր կենսագրությունը: Եվ այս ընթացքում մենք հիմա բեմադրական, կազմակերպչական, համերգային գործունեությանն ենք նախապատրաստվում: Պլանավորում ենք «Բերդ» պարային անսամբլի հաջորդ տարվա շրջագայությունները եւ կայանալիք համերգները` նվիրված մեր 60-ամյակին: Եվ պատրաստվում ենք մեր պարարվեստով ակոսելու ինչպես աշխարհի տարբեր երկրները, այնպես էլ մեր հանրապետության մարզերն ու քաղաքները:

Միշտ առույգ եք ու կյանքով լեցուն: Որտեղի՞ց Ձեզ այդքան էներգիա, որ նույնիսկ մեր երկրի համար ամենդժվարին օրերին` համավարակն ու պատերազմը Ձեզ չհուսահատեցրին:

— 60 տարվա կենսագրության մեջ մենք բազմաթիվ դժվարություններ ենք ունեցել եւ հաղթահարել անհաղթահարելին: Նույնիսկ համավարակն ու պատերազմը մեզ չհուսահատեցրին: Ընդհակառակը` ավելի մտերմացրին, առկա խնդիրները մեկտեղ լուծելու հնարավորություն տվեցին: Քառօրյա եւ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք տաղանդավոր արտիստներ ենք կորցրել, բայց միշտ ոտքի ենք կանգնել: Հարյուրավոր երիտասարդներ իմ աչքերին են նայում: Եթե իմ աչքերն էլ տխուր լինեն, ո՞նց կլինի: Չէ՞ որ մեր թշնամին հենց դա է ուզում, որ մեզ տեսնի լացակումած եւ կոտրված: Այդքան կորուստներից հետո հեշտ չի եղել ինձ համար` որպես մշակույթի մարդու, մտնել նորից դահլիճ եւ վերականգնել նույն տրամադրությունն ու նույն ստեղծագործական պրոցեսը:

Ձեր անսամբլում անմահացան հերոսներ

— Այո, մեր անսամբլը կորուստներ է ունեցել: Մեր Շահենը, Դավիթը եւ Լավրենտին վառ օրինակ են մեր ինքնության, մեր հոգեկերտվածքի: Նրանք դրա կրողն ու շարունակողն են: Եվ նրանց կիսատ գործն այսօր փառքով կատարում են իրենց ընկերները: Ի դեպ, շաբաթ օրը Լավրենտիի հայրական տան բակում բացվեց Լավրենտիի հիշատակին նվիրված խաչքարը, եւ «Բերդ» պարային անսամբլը խաչքարի մոտ պարեց իր բերդ պարը: Ես համոզված եմ, որ Լավրենտին ներկա էր ու վերեւից էր մեզ նայում: Մեր հերոս տղաներն անմահացան՝ փառք ու պատիվ բերելով Հայաստան աշխարհին: Մենք էլ պետք է վառ պահենք նրանց հիշատակը եւ չընկճվենք: Ընդհակառակը` նրանց չավարտած գործն ավարտենք:

Դուք նաեւ անդրադառնում եք հաշմանդամության խնդիրներին:

— Այդպիսի նախագծեր եղել են: Մենք համագործակցել ենք տարբեր կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են հաշմանդամ ոչ միայն երեխաների, այլ նաեւ զինվորների հիմնախնդիրներով: Մենք միշտ այնտեղ ենք, որտեղ մեր կարիքն ունեն:

Պետական հովանավորություն ունի՞ «Բերդ» պարային անսամբլը:

— Ցավալի է, որ պարարվեստի պրոֆեսիոնալ դաշտում հավասար պայմաններ չկան աշխատելու համար: Այսօր «Բերդ» պարային անսամբլը որեւիցե կերպ պետության կողմից չի ֆինանսավորվում: Եվ մեզ համար չափազանց դժվար է կարողանալ այս տեսակ կոլեկտիվ պահել, որը ստեղծագործական ընթացքով աշխարհի լավագույն 10-ը կոլեկտիվների մեջ է մտնում: Բայց հավասար պայմաններ չկան սեփական երկրում աշխատելու. մի կոլեկտիվին ամեն ինչ, իսկ մյուսին ոչինչ` դա ճիշտ մոտեցում չէ: Պետք է լինեն հավասար պայմաններ: Ո՞վ է որոշում, որ միկոլեկտիվ պետք է ստանա պետական հովանավորություն եւ ոչինչ չանի, իսկ այն կոլեկտիվները, որոնք ամբողջությամբ աշխատանքով են լծված, դրանց անտեսել ու անտարբեր վերաբերմունքի արժանացնել: Ես ի նկատի չունեմ պետական կոլեկտիվի պարողների եւ նրանց նվիրումի մասին, խոսում եմ անհավասար պայմաններից:

ԿԳՄՍ նախարարության որոշմամբ՝ պարային համույթներ են միավորվելու: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ որոշման վերաբերյալ:

— Եթե այդ համույթները միավորելով` պարարվեստի ոլորտը պետք է առաջընթաց ապրի, ինչո՞ւ ոչ, թող միավորվեն: Բայց եթե պետք է նորից անհավասար պայմաններ լինի, ուրեմն՝ ո՞րն է լինելու տարբերությունը... Եթե մեր նման վաստակավոր կոլեկտիվին չլինի պետական աջակցություն, եւ լինի այնպիսի կոլեկտիվներին, որոնք 70 տարին նույն հնացած ձայնապնակն են հնչեցնում, մի՞թե արդարացի է:

Չե՞ք կարծում, որ ժամանակ է պետք, որպեսզի պարզ դառնա ամեն ինչ:

— Ժամանակն էլ է ժամանակավոր: Մենք ժամանակ չունենք համբերելու: Եվ ժամանակի այս հարափոփոխ ընթացքների մեջ աշխարհում այնքան շուտ են փոխվում արժեքները: Եվ երբ դու մի պահ դադար ես առնում, տեսնում ես, որ ժամանակը գնաց, բայց դու էլի նույն կարգավիճակում ես:

Այսօր շատ են պարային խմբերը, ո՞րն է «Բերդի» ասելիքը:

— Ես միշտ ասում եմ` պարը մարմնի լեզուն է, իսկ պարողը` նրա խոսքը: Պարի լեզուն համամարդկային է, իսկ խոսքը` ազգային: Այս առումով «Բերդ» պարային անսամբլը սովորական պարային կոլեկտիվ չէ: Մենք մեր պարով վեր ենք հանում հայկական հնագույն պարերը, ազգային տարազների, ազգային պարերի բացառիկ նմուշներ, որոնք երբեւիցե բեմ չեն բարձրացել: Այսինքն` մեր կենտրոնը նաեւ ազգային պարերի հայտնաբերման, տարածման գիտական կենտրոն է: Շուտով լույս կտեսնի իմ նոր գիրքը` նվիրված Վասպուրականի շրջանի հարյուր ժողովրդական պարերին, որոնցից տասը շուտով բեմ կբարձրանա Վասպուրականի ճշգրիտ տարազներով եւ երաժշտության նոր մեկնաբանությամբ: Այն ամենը, ինչ մենք արել եւ անում ենք` պատվով ներկայանալով ամենուր, մի՞թե կարելի է անհավասար դաշտում դիտարկել...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում