Իրանն ու Թուրքիան ընդդեմ ամերիկյան Քուրդիստանի

Վերլուծություն

Նկա­տենք, որ գնա­լով տե­սա­նե­լի է դառ­նում եւս մեկ գոր­ծըն­թաց (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=241950&l=am), որն Ա­լի­ե­ւին կա­րող է բա­վա­կա­նին վտան­գա­վոր զար­գա­ցում­նե­րի տա­նել: Խոս­քը Ի­րա­նի շուրջ ծա­վալ­վող ի­րա­վի­ճա­կի մա­սին է, ո­րին բա­վա­կա­նին ու­շագ­րավ, բայց նա­եւ սպա­սե­լի տար­բե­րա­կով ներգ­րավ­վեց նա­եւ Թուր­քի­ան:

Նախ՝ Ի­րա­նի ի­րա­վի­ճա­կի մա­սին:

Ի­րա­նում ար­դեն եր­րորդ ա­միսն է բո­ղո­քի ցույ­ցերն շա­րու­նակ­վում են: Ո­րոշ շրջան­նե­րում բա­նը հա­սել է զին­ված բա­խում­նե­րի՝ ու­ժա­յին կա­ռույց­նե­րի հետ: Ա­վե­լա­ցել է հրա­զե­նի կի­րա­ռու­մը եւ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի վրա նպա­տա­կա­յին հար­ձա­կում­նե­րը:

Հիմ­նա­կան սրու­թյու­նը Ի­րա­նի հյու­սիս-արեւմ­տյան եւ ա­րեւմ­տյան շրջան­նե­րում են, որ­տեղ քուրդ եւ ադր­բե­ջան­ցի բնակ­չու­թյունն է: Օ­րի­նակ՝ նա­խօ­րե­ին, այս­պես կոչ­ված, Ա­րեւմ­տյան Ադր­բե­ջան նա­հան­գի Մա­հա­բա­դում քրդա­կան «Խադ­կա» եւ «Կո­մա­լա» խմբա­վո­րում­նե­րի ար­մա­տա­կան­նե­րը հար­ձակ­վել են մի քա­նի ան­ցա­կե­տե­րի եւ կա­ռա­վա­րա­կան շեն­քե­րի վրա: Քա­ղա­քում դա­ժան բա­խում­ներ են սկսվել անվ­տան­գու­թյան ու­ժե­րի եւ ապս­տամբ­նե­րի մի­ջեւ: Մեկ այլ դեպ­քում՝ քրդա­կան «Իշտար» պար­տի­զա­նա­կան խմբա­վո­րու­մը ստանձ­նել է ե­րեք ի­րան­ցի զին­վոր­նե­րի սպա­նու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը: Ապս­տամբ­նե­րը թա­լա­նել են բան­կեր ու տե­ղի բնա­կիչ­նե­րի տներ, եւ այս­պես շա­րու­նակ:

Ար­դյուն­քում, Մա­հա­բա­դում ներ­քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մի ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ տե­ղա­կայ­վեց «Իսլա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի» մի քա­նի ստո­րա­բա­ժա­նում­ներ, ԻՀՊԿ զին­ծա­ռա­յող­նե­րը ընդ­հուպ զրա­հա­մե­քե­նա­ներ եւ ուղ­ղա­թիռ­ներ են կի­րա­ռել:

Կարճ ա­սած, ի­րա­քյան Քուր­դիս­տա­նից սնվող եւ Ա­լի­ե­ւի ա­ջակ­ցու­թյունն ու­նե­ցող քրդա-ադրբե­ջա­նա­կան կոնկ­րետ խմբա­վո­րում­ներ, ակն­հայ­տո­րեն ոչ ա­ռանց Վա­շինգ­տո­նի եւ Իս­րա­յե­լի հրա­հան­գի, գնում են ի­րա­վի­ճա­կի կտրուկ սրաց­ման ուղ­ղու­թյամբ: Մի­ա­ժա­մա­նակ, եր­կու ա­միս դե ֆակ­տո ան­գոր­ծու­թյու­նից հե­տո Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը գի­տակ­ցե­ցին ան­ջա­տո­ղա­կան­նե­րի եւ նրանց գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ողջ սպառ­նա­լի­քը եւ վեր­ջա­պես ու­ղար­կե­ցին ԻՀՊԿ ստո­րա­բա­ժա­նում­ներ՝ ճնշե­լու ան­կար­գու­թյուն­նե­րը:

Ար­դյուն­քում, Ի­րա­նում անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հա­մար բա­նա­կի եւ Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի ներգ­րա­վու­մը պետք է սպա­սել Ի­րա­նի մյուս շրջան­նե­րում, հատ­կա­պես՝ Քրդստա­նում, Ա­րե­ւե­լյան եւ Ա­րեւմ­տյան Ադր­բե­ջա­նում:

Բայց ա­մե­նա­կար­ե­ւո­րը. ներ­քին ապս­տամբ­նե­րից զատ, Ի­րա­նը ակ­տիվ գոր­ծո­ղությ­ուն­ներ է ի­րա­կա­նաց­նում նա­եւ ի­րա­քյան Քուր­դիս­տա­նի ուղ­ղու­թյամբ: Այս օ­րե­րին, դեռ հրթի­ռահ­րե­տա­նա­յին եւ օ­դա­յին հար­ված­նե­րի տես­քով, Այդ թվում՝ մայ­րա­քա­ղաք Էր­բի­լի հատ­վա­ծում, սա­կայն տե­ղի աղ­բյուր­նե­րը կար­ծում են, որ ի­րա­քյան Քուր­դիս­տա­նի՝ Ի­րա­նին սահ­մա­նա­մերձ շրջան­նե­րում եւս ի­րա­նա­կան ու­ժե­րը կա­րող են ցա­մա­քա­յին հա­կա­ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նել:

Եվ ա­հա ա­մե­նա­հե­տաքր­քի­րը: Զու­գա­հե­ռա­բար քրդե­րի դեմ ար­շավ սկսեց նա­եւ Թուր­քի­ան: Այս օ­րե­րին թուր­քա­կան ու­ժե­րը Սի­րի­ա­յի հյու­սի­սում եւ Ի­րա­քում ոչն­չաց­րել են PKK-ի քա­րան­ձավ­ներն ու պա­հեստ­նե­րը:

Այս­պի­սով, ու­նենք այս պատ­կե­րը: ԱՄՆ-ի թշնա­մի Ի­րանն ու ԱՄՆ-ի դաշ­նա­կից Թուր­քի­ան մի­աս­նա­բար հար­վա­ծում են նույն ԱՄՆ-ի հո­վա­նա­վո­րյալ քրդե­րին: Զու­գա­հե­ռա­բար, Ի­րա­նը հա­կա­ա­հա­բեկ­չա­կան օ­պե­րա­ցի­ա է սկսել նա­եւ իր տա­րած­քի ադր­բե­ջա­նաբ­նակ հատ­վա­ծում, ո­րի բնակ­չու­թյանն Ա­լի­եւն օ­րերս ան­վա­նում էր «ազգա­կից­ներ»: Չնա­յած դրան, Ա­լի­ե­ւի «մեծ եղ­բայր» Էր­դո­ղա­նը գրե­թե չտես­նե­լու է տա­լիս Ի­րա­նի այդ քայ­լե­րը, կրկնենք, նրա հետ մի­ա­սին հար­վա­ծե­լով քրդե­րին:

Թե որն է Ան­կա­րա­յի նման դիր­քո­րոշ­ման պատ­ճա­ռը, կա­րե­լի է հաս­կա­նալ, ա­վե­լին, գրե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք. օ­րա­կար­գում է Մեծ Քուր­դիս­տան ստեղ­ծե­լու ծրա­գի­րը, եւ դա այն­քան կա­րե­ւոր է Թեհ­րա­նի ու Ան­կա­րա­յի հա­մար, որ մնա­ցած ա­մեն բան թո­ղած, դաշ­նակ­ցում են: Ա­վե­լին, Էր­դո­ղա­նը նա­եւ հայ­տա­րա­րեց, որ կա­րող է վե­րա­նա­յել հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Ա­սա­դի հետ. «Հու­նի­սի ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո մենք կա­րող ենք զրո­յից սկսել»: Իսկ Ա­սա­դը, չմո­ռա­նանք, հա­կաքր­դա­կան եր­րորդ եր­կիրն է: Չմո­ռա­նանք նա­եւ, որ Ա­սա­դը ռուս­նե­րի հո­վա­նա­վո­րյալն է, եւ նրա հետ «զրո­յից սկսե­լով», Էր­դո­ղա­նը նա­եւ այս մեծ խա­ղում ռուս­նե­րի օգ­տին է դիր­քա­վոր­վում:

Մի­այն թե այս ամ­բողջ գոր­ծըն­թա­ցում նա իր «փոքր եղ­բոր» հետ հայտն­վել է բա­րի­կադ­նե­րի հա­կա­դիր կող­մում: Եվ դա էլ ա­վե­լի ցցուն դար­ձավ, երբ օ­րերս Ադր­բե­ջա­նը հայ­տա­րա­րեց Իս­րա­յե­լում դես­պա­նա­տուն բա­ցե­լու մա­սին:

Կարճ ա­սած, ե­թե ԱՄՆ-ն ո­րո­շի հետ քաշ­վել, բարդ վի­ճա­կում են հայտն­վում նախ՝ քրդե­րը: Իսկ ա­հա Ա­լի­եւն այս պա­հին պետք է մտա­ծի գո­նե Մոսկ­վա­յի հետ ներ­կա հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պա­հե­լու մա­սին, հա­կա­ռակ դեպ­քում...

Քերոբ Սարգսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում