ՇԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆ

Վերլուծություն

Կա­պի­տու­լյան­տին թե­րևս թվում է, որ կա­րող և՛ ռուս­նե­րին, և՛ ա­մե­րի­կա­ցի­նե­րին, և՛ թուր­քե­րին ու առ­հա­սա­րակ բո­լո­րին դնել իր դյու­րա­հա­վատ ժե­խե­րի տեղ ու «ֆռաց­նել»: Ռուս­նե­րին ու ան­ձամբ Պու­տի­նին հա­վա­տար­մու­թյան եր­դում­ներ է տա­լիս, բայց մի­ա­ժա­մա­նակ իր գրպա­նա­յին «շա­կալ­նե­րին» քսի է տա­լիս ռուս­նե­րի դեմ: Ընդ ո­րում, այդ գրպա­նա­յին­նե­րի մեջ կան ոչ մի­այն ար­տա­խորհր­դա­րա­նա­կան­ներ, այ­լև մի­ան­գա­մայն ՔՊ-ական­ներ, օ­րի­նակ` «գե­նե­րալ» Մել­քո­նյան Գա­գոն...

Օ­ՏԱ­ՐԵՐԿ­ՐՅԱ ԴՐՈՇ­ՆԵ­ՐԻ ՎԱԿ­ԽԱ­ՆԱ­ԼԻ­Ա

Պու­տի­նի և ՀԱՊԿ-ի գալս­տյանն ըն­դա­ռաջ մայ­րա­քա­ղա­քում տա­րա­տե­սակ եր­թե­րի, ցույ­ցե­րի, հան­րա­հա­վաք­նե­րի և այլ ակ­ցի­ա­նե­րի պա­կաս չկա: Ծռա­շեղ­ված ԱԺԲ-ական­ներ, սո­րո­սա­կան­ներ, ե­սի­մին­չա­կան­ներ... Մե­կը մյու­սից լու­սանց­քա­յին, մե­կը մյու­սից ճղճղան: Ու օ­տա­րերկ­րյա դրոշ­նե­րի այն­պի­սի ա­ռա­տու­թյուն, որ հա­րա­զատ Ե­ռա­գույ­նը գրե­թե չի ե­րև­ում: Լավ, գլու­խը քա­րը, թե ինչ­պի­սի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պատ­կե­րա­ցում­ներ ու­նեք, ում եք սի­րում և ում` ա­տում, բայց դուք հա՞յ եք, թե՞ ինչ եք: Ին­չո՞ւ է հե­տին պլան մղված ՀՀ պե­տա­կան դրո­շը: 30 տա­րում այդ­պես էլ չսո­վո­րե­ցիք պե­տա­կա­նա­մե­տու­թյուն, հար­գանք պե­տա­կան խորհր­դա­նիշ­նե­րի նկատ­մամբ, ե­րև­ի մե­ծա­մաս­նու­թյունդ այդ օ­տար դրոշ­նե­րի ներ­կա­յաց­րած պե­տու­թյուն­ներն էլ չեք սի­րում, այլ սի­րում եք այն փո­ղը, որ ստա­նում եք մի­մո­սու­թյան հա­մար... Օ­տա­րա­մետ փո­ղա­մետ­ներ, ինչ­քա՛ն նող­կա­լի եք, իս­կա­կան շա­կալ­ներ: Ձեզ նույ­նիսկ Նի­կո­լի պես ճի­վաղն է շատ:

Սա­կայն մի կողմ դնե­լով փսխե­լու ռեֆ­լեք­սը` վե­րա­դառ­նանք վեր­լու­ծա­կան դաշտ: Ի՞նչ է ա­նում Նի­կո­լը` մի կող­մից, ցու­ցադ­րում է ռսա­պաշ­տու­թյուն, մյուս կող­մից` աս­պա­րեզ բաց թող­նում հա­կա­ռու­սա­կան ա­մե­նա­ագ­րե­սիվ տար­րե­րին: Ին­չո՞ւ է այդ­պես ա­նում: Ե­թե հա­մոզ­ված լի­ներ, թե Ռու­սաս­տա­նի և հա­վա­քա­կան Ա­րև­մուտ­քի հա­կա­մար­տու­թյու­նում ով հաղ­թող կլի­նի, ան­վե­րա­պա­հո­րեն կնետ­վեր ա­պա­գա հաղ­թո­ղի գիր­կը, որ­պես­զի պահ­պա­նի իր իշ­խա­նու­թյու­նը ու դրա­նով նա­և` կյան­քը: Բայց ստույգ չգի­տի, դրա հա­մար էլ խա­ղում է այդ ան­բա­րո, մանր չար­չի­ին ու գրպա­նա­հա­տին հա­րիր խա­ղը: Ճիշտ է, կա նա­և գեր­տե­րու­թյուն, որն իր կար­գա­վի­ճա­կը պա­հե­լու է բո­լոր տար­բե­րակ­նե­րում` Չի­նաս­տա­նը, բայց այն այդ­քան էլ ակն­հայտ ներ­կա­յաց­ված չէ մեր տա­րա­ծաշր­ջա­նում, համ էլ չի­նա­ցի­նե­րի ին­չի՞ն է պետք նման մանր ժու­լի­կը: Ուս­տի մնում է «գեղ­ցի­ա­կան շուստ­րի­ու­թյու­նը» ռուս­նե­րի և Ա­րև­մուտ­քի մի­ջև` ցան­կա­ցած պա­հի օ­դում դի­մա­կա­փոխ լի­նե­լու թիվ մեկ պատ­րաս­տու­թյամբ:

Ի դեպ, փո­ղո­ցա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րում կա ևս մեկ դե­րա­կա­տար, ո­րի հա­մե­մատ խամ­րում են և՛ ԱԺԲ-ն, և՛ սո­րո­սա­կան­նե­րը, և՛ մյուս­նե­րը: Վե­րին Լար­սի խայ­տա­ռակ վի­ճա­կի առն­չու­թյամբ ի­րենց դժգո­հու­թյու­նը ՌԴ նա­խա­գա­հին ու­զում են ներ­կա­յաց­նել բեռ­նա­փո­խադ­րող­նե­րը: Թե ով է նրանց բո­ղո­քի «մե­նեջ­մենթն» ի­րա­գոր­ծում` ա­ռայժմ պարզ չէ, սա­կայն նրանք ի վի­ճա­կի են կո­լափ­սի են­թար­կել ամ­բողջ եր­թև­ե­կու­թյու­նը: Կա­սեք` նրանք ա­պա­քա­ղա­քա­կա՞ն են: Բայց չէ՞ որ ժա­մա­նա­կին «Էլեկտ­րիկ Ե­րև­անն» էլ էր ներ­կա­յա­նում ա­պա­քա­ղա­քա­կան, մինչ­դեռ փոր­ձա­գետ­նե­րի մի մա­սի կող­մից այ­նու­հետ ո­րակ­վեց «մայ­դա­նի» ա­ռա­ջին փորձ, իսկ թարմ հետ­քե­րում ռու­սա­կան ո­րոշ ԶԼՄ-ներ այն կո­չում է­ին «էլեկտ­րա­մայ­դան»:

Դե, պա­տաս­խա­նը կտես­նենք` ՀԱՊԿ-ն է՞լ կո­րակ­վի «դժբախտ և դժգույն», թե՞ ոչ: Պու­տի­նի այ­ցը կդառ­նա՞ շրջա­դար­ձա­յին, թե՞ ոչ: Իսկ մինչ այդ, տիտ­ղո­սա­յին ընդ­դի­մու­թյու­նը կտրուկ ո­րև­է քայլ չի ա­նում: Սպա­սում է զար­գա­ցում­նե­րի:

ՔԻՉ ՏԵ­ՍԱ­ՆԵ­ԼԻ ՎԵ­ՐԱ­ԴԱ­ՍԱ­ՎՈ­ՐՈՒՄ­ՆԵՐ

Debil

Քա­ղա­քա­պե­տա­րա­նում փոր­ձե­լով հիմ­նա­վո­րել չզե­կուց­վող հար­ցե­րի գո­յու­թյան, այդ գոր­ծի­քա­կազ­մի ներդր­ման նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը՝ Տիգ­րան Ա­վի­նյա­նը, մաս­նա­վո­րա­պես ա­սել է. «Աստված մի ա­րաս­ցե, վաղն ինչ-որ մի նոր իշ­խա­նու­թյուն ա ձև­ա­վոր­վում, որն ու­զում ա հրա­պա­րա­կա­յին, ա­յո, հրա­պա­րա­կա­յին… մութ ու­ժե­րը, մութ ու­ժե­րը հետ են գա­լիս, և ու­զում ա հրա­պա­րա­կա­յին քննար­կում­նե­րից զերծ մնա, ինչ-որ բա­ներ կոծ­կի չզե­կուց­վող հար­ցե­րով, ընդ­դի­մու­թյու­նը միշտ հնա­րա­վո­րու­թյուն ու­նի՝ այդ հար­ցը բար­ձա­ձայ­նե­լու և ա­վե­լի մեծ նույ­նիսկ աղ­մուկ բարձ­րաց­նե­լու հար­ցի վե­րա­բե­րյալ, քան ա­սենք, ե­թե հարցն ի սկզբան­ե զե­կուց­վող լի­ներ…»: Ա­վին­յա­նի խոս­քում ա­կա­մա ար­տա­ցոլ­վել են նրա են­թա­գի­տակ­ցա­կան վա­խե­րը, ո­րոնց աղ­բյու­րը բնազդ­ներն են. սար­սա­փում է այն մտքից, որ վա­ղը կա­րող է իշ­խա­նա­փո­խու­թյուն լի­նել:

Այդ սար­սա­փը պա­տել է ամ­բողջ ՔՊ-ին: Ընդ­դի­մու­թյան ա­մեն մի քայ­լում, լրատ­վա­հոս­քե­րում, ար­տա­հոս­քե­րում, ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րի ա­մեն մի խոս­քում երկ­րորդ-երրորդ աս­տառն են փնտրում: Մի­ա­ժա­մա­նակ նա­և քա­րոզ­չա­կան դաշ­տում «մու­տի­լով­կա­ներ» են ե­փում ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի և ա­ռան­ձին գոր­ծիչ­նե­րի դեմ: Ու նման է, որ բնազ­դա­բար ա­ռա­վել վախ են տա­ծում «դան­դաղ շտա­պող» քա­ղա­քա­կան գրոս­մայս­թեր Սերժ Սարգ­սյա­նի հան­դեպ: Հի­մա էլ նի­կո­լա­ծին հա­կա­ռու­սա­կան վակ­խա­նա­լի­ա­յի ֆո­նին կրկին վե­րա­կեն­դա­նաց­նում են այն մի­ֆը, իբր Սերժ Սարգ­սյա­նը 2013-ին մի գի­շեր­վա մեջ Հա­յաս­տա­նը «դա­վադ­րա­բար» տա­րավ Ե­ԱՏՄ: Դրա առն­չու­թյամբ ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ա­շո­տյա­նը հան­դես է գա­լիս ծա­վա­լուն հոդ­վա­ծով, ուր դի­մե­լով ըն­թեր­ցո­ղին` ա­սում է. «Ձեզ նա­եւ հա­վե­լյալ տե­ղե­կատ­վու­թյուն­ներ կհա­ղոր­դեմ ո­րոշ շրջա­նակ­նե­րի կող­մից մեր հա­սա­րա­կու­թյան մի հատ­վա­ծի մոտ ամ­րապն­դած՝ «Սեր­ժը մի գի­շեր­վա մեջ Հա­յաս­տա­նը տա­րավ Մաք­սա­յին մի­ու­թյուն» հե­քի­ա­թի վե­րա­բե­րյալ: Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մի մա­սին ան­ձամբ եմ ա­կա­նա­տես ու մաս­նա­կից ե­ղել եւ ո­րոշ դրվագ­ներ կպատ­մեմ ա­ռա­ջին ան­գամ»:

Նա լրա­ցու­ցիչ մե­խեր է խփում «այդ մի­ֆի դա­գա­ղին»` նշե­լով. «Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նի՝ Մաք­սա­յին մի­ու­թյանն ան­դա­մակ­ցու­թյան հար­ցին, ա­պա կա­րող եմ ու­ղիղ պնդել, որ այդ­պի­սի ցան­կու­թյուն մեր եր­կի­րը հայտ­նել է դե­ռեւս Դմիտ­րի Մեդ­վե­դե­ւի` որ­պես ՌԴ նա­խա­գահի, պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում, այ­սինքն՝ մին­չեւ 2013 թվա­կա­նը»:

ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը հա­տուկ շեշ­տում է. «Ի դեպ Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րովը 2018 թվա­կա­նի ապ­րի­լի 9-ին ա­սել է, որ «Հա­յաս­տանն իր օ­րի­նա­կով ա­պա­ցու­ցում է, որ ա­մե­նե­ւին ա­նի­մաստ չէ զար­գաց­նել հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով»:

Լավ­րովն այդ մա­սին ա­սել է՝ Ռու­սաս­տա­նի ԱԳՆ կայ­քում հրա­պա­րակ­ված հարց ու պա­տաս­խա­նի մեջ. «Չի կա­րե­լի հետ­խորհր­դա­յին երկր­նե­րին դնել կեղծ ընտ­րու­թյան առ­ջեւ՝ կամ Ա­րեւ­մուտ­քի, կամ՝ Ռու­սաս­տա­նի հետ: Դա չա­փա­զանց քա­ղա­քա­կա­նաց­ված մո­տե­ցում է: Կար­ծում եմ, ճիշտ ուղ­ղու­թյամբ քայլ էր այն, որ Հա­յաս­տա­նը պնդեց Եվ­րա­մի­ու­թյան հետ ու­նե­նալ այն­պի­սի հա­րա­բե­րու­թյուն­ներ, ո­րոնք ճա­նա­չում են նրա ի­րա­վունք­ներն ու պար­տա­վո­րու­թյուն­նե­րը այլ ին­տեգ­րա­ցի­ոն գոր­ծըն­թաց­նե­րում»:

Խո­րա­նալ այ­սօր­վա Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան թշվառ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, որ­տեղ չկա ո՛չ գի­տե­լիք, ո՛չ սկզբունք, որ­տեղ ին­ֆոր­մա­ցի­ոն լրա­հոսն այն մա­սին է, թե ինչ­պես է Նի­կոլ Փա­շի­նյանն Ա­րեւ­մուտ­քում բո­ղո­քում Ռու­սաս­տա­նից, իսկ Ռու­սաս­տա­նում՝ Ա­րեւ­մուտ­քից, սպրդում է ոչ մի­այն ոչ պաշ­տո­նա­կան, այլ հա­ճախ նա­եւ՝ պաշ­տո­նա­կան խո­ղո­վակ­նե­րով»: Եվ. «Այո, Սերժ Սարգ­սյա­նի իշ­խա­նու­թյունն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով ոչ թե ինչ-որ մե­կինն էր, այլ բա­ցա­ռա­պես հայ­կա­կան էր, Հա­յաս­տա­նինն էր ու Ար­ցա­խի­նը: Գու­ցե այս­տե՞ղ կրկին փնտրեք 2018 թվա­կա­նի իշ­խա­նա­զավթ­ման ըն­թաց­քում Սերժ Սարգ­սյա­նի «գնա­լու մա­սին» գե­ո­պո­լի­տիկ կոն­սեն­սու­սի ար­մատ­նե­րը…»:

Իսկ այ­սօր ում հետ ինչ քննար­կում ես` ան­պայ­ման «աշխար­հա­քա­ղա­քա­կան տե­րեր» են փնտրում: Դե ե­թե դաշ­տը շա­կալ­նե­րով է լցված, տե­րե­րի փնտրտու­քը հաս­կա­նա­լի է: Մար­դիկ մո­ռա­ցել են, թե ինչ է նշա­նա­կում երկ­րի ի­րա­կան ղե­կա­վար:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ



rarest names in the world

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում